Doja Cat

Ամալարաթնա Զանդիլ Դլամինի (անգլ.՝ Amalaratna Zandile Dlamini, հոկտեմբերի 21, 1995(1995-10-21), Տարզանա, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Doja Cat, ամերիկացի երգչուհի, ռեփեր, երգերի հեղինակ և պրոդյուսեր[15]։ Հայտնի է դարձել 2018 թվականի վիրուսային «Mooo!» երգով, որը մեծ հաջողություն է ունեցել յություբում և հայտնվել է տարվա լավագույն տեսանյութերի ցանկում[16][17]։

Doja Cat
Ի ծնե անունզուլուսերեն՝ Amala Ratna Zandile Dlamini[1][2]
Նաև հայտնի է որպեսDoja Cat[3]
Ծնվել էհոկտեմբերի 21, 1995(1995-10-21) (28 տարեկան)
Տարզանա, Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[4]
Ժանրերժամանակակից R&B[5], հիփ հոփ[5], փոփ[5], փոփ-ռեփ[6], ինդի փոփ[7], PBR&B, Թրեպ երաժշտություն, ալտերնատիվ հիփ հոփ, փոփ փանկ և punk rap?
Մասնագիտությունռեփեր, հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records և Kemosabe Records?
ԿրթությունRamon C. Cortines School Of Visual And Performing Arts?
Պարգևներ
Կայքdojacat.com
 Doja Cat Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, դեռահասության տարիներին Ամալան սկսել է երգեր գրել և թողարկել SoundCloud-ում։ Նա 17 տարեկան հասակում ստորագրել է համատեղ ռեկորդային գործարք RCA Records-ի և Kemosabe Records-ի հետ, հետագայում` 2014 թվականին թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Purrr!»[18]։ Նա 2018 թվականին թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Amala», որին հաջորդել են «Tia Tamera» և «Juicy» սինգլները։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «Hot Pink» (2019), ընդգրկվել է Billboard 200-ի առաջին տասնյակում, իսկ տվյալ ալբոմի «Say So» երգի ռեմիքսը՝ ձայնագրված Նիքի Մինաժի հետ, կարողացել է գլխավորել չարթի առաջին հորիզոնականը։

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 21-ին, ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում գտնվող Տարզանա քաղաքում։ Իրական անուն ազգանունն է Ամալարանթնա Զանդիլ Դլամինի[19]։ Ամալարաթնան (Ամալա) ծագում է արտիստական ընտանիքից։ Նրա հայրը՝ Դումիսանի Դլամինին, հարավաֆրիկյան դերասան է, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր, որը հայտնի է «Սարաֆինա» ֆիլմով[20]։ Ամալան նշել է, որ իր հայրը միշտ գտնվել է ընտանիքից հեռու, այդ իսկ պատճառով նա երբեք չի հանդիպել նրան։ Նա The Fader թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը ոչ մի կերպ նեղացած չէ հորից և չի վշտանում, բայց հոր պահվածքը նրա համար մի փոքր տարօրինակ է թվում, քանի որ վերջինս մեկնաբանություններ է գրում դստեր ինստագրամյան նկարների տակ և նշում է, թե որքան է հպարտանում նրանով։ Սակայն նրա հայրը ժխտելով այս ամենն ասել է, որ նա շատ լավ հարաբերությունների մեջ է եղել իր դստեր հետ։ Նրա հրեական արմատներ ունեցող ամերիկացի մայրը՝ Դեբորա Էլիզաբետ Սոյերը (Deborah Elizabeth Sawyer), նկարչուհի է, տատիկը նույնպես եղել է նկարչուհի։ Ամալարաթնան սովորել է դաշնամուր նվագել, մանկության և պատանեկության տարիներին զվաղվել է պարով։ Նշել է, որ նա ոգեշնչվել է այնպիսի կատարողների երաժշտությամբ, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Էրիկա Բադուն, Ֆարել Վիլյամսը, Jamiroquai-ն, PartyNextDoor-ը և Դրեյքը[21][22][23]։

Կարիերա

2012-2017 թվականներ։ Կարիերայի սկիզբ և լեբլների հետ պայմանագիր

16 տարեկան հասակում նա թողել է ուսումն ու սկսել է զբաղվել երաժշտական կարիերայով։ Սկզբում նա յություբից տարբեր տեսակի բիթեր էր ներբեռնում և փորձում էր դրանց հիման վրա երգեր գրել։ Ամալան սկսել է ինքնուրույն տիրապետել GarageBand ծրագրին։ Նա նշում է, որ դպրոցը լքելուց հետո նրա կյանքում ուղղակի խառնաշփոթ է տիրել։ Սկզբնական շրջանում նա իր երգերը ներբեռնել է SoundCloud-ում, այնուհետև միանգամից ջնջում այնտեղից, սակայն նա դադարել է ջնջել իր երգերը, երբ 2012 թվականին՝ իր «So High» երգը հավաքել է 12 դիտում, այդ ժամանակ նա ուրախությունից սկսել է արտասվել։ Այս ամենից հետո նա ընտրել է իր բեմական անունը՝ Doja Cat, ի պատիվ իր սիրելի մարիխուանայի տեսակներից մեկի և կատուների հանդեպ իր մեծ սիրո։

17 տարեկանում նա պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ, 2014 թվականին հաստատելով իր և Dr. Luke-ի, Kmosabe Records-ի հետ լեյբլի համագործակցությունը։ Բանակցություններն ընթացել են 2013 թվականի վերջերին և ավարտվել են 2014 թվականի սկզբերին։ Նա հրաժարվել է Kemosabe-ի միջոցով մեկնաբանել իր կապը՝ Luke-ի հետ։ Ավելի ուշ նույն թվականին նա հրապարակել է իր առաջին մին ալբոմը՝ «Purrr!», որը The Fader-ի կողմից նկարագրվում էր որպես «տիեզերական, արևելյան ազդեցությամբ R&B»: «So High»-ը ևս մեկ անգամ ներբեռնվել է՝ մինչ մինի ալբոմի հրապարակումը, որը նույնիսկ ցուցադրվել է Empire հաղորդման առաջին եթերաշրջանի երրորդ սերիայում։ Այս ամենի հետ մեկտեղ նա շարունակել է իր երգերը տեղադրել SoundCloud-ում, քանի որ արդեն սկսել է հավաքել բավականաչափ ուշադրություն։ 2015 թվականի կեսերին OG Maco-ն իր թվիթթերյան էջում հայտարարել է, որ Դոջան պայմանագիր է կնքել իր լեյբլի՝ OGG-ի հետ։ Հաջորդելով այս նորություններին, երկու արտիստները 2016 թվականի վերջին Maco-ի միքսթեյփի՝ «Children of The Range» համար համատեղ ձայնագրեցին «Monster» երգը։ Նա նաև սկսել է համագործակցել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Kemosabe, Skoolie Escobar, Pregnant Boy, frumhere:

2018-2019 թվականներ։ «Amala» և «Mooo!»

2018 թվականի փետրվարի 1-ին Դոջան հրապարակել է իր գովազդային սինգլը՝ «Roll With Us», որն ընդգրկվել է Spotify-ի Global Viral 50-ում։ 2018 թվականի մարտի 9-ին նա թողարկել է իր «Go To Town» գլխավոր սինգլը, որը համացանցում հայտնվել է տեսահոլովակի հետ միասին։ Այնուհետև 2018 թվականի մարտի 23-ին նա թողարկել է իր ալբոմի երկրորդ սինգլը՝ «Candy», որը 2019 թվականի վերջերին վիրուսային հայտնիության է հասել TikTok սոցիալական ծրագրում՝ պարային տեսանյութերի երաժշտություն դառնալով։ Այս ամենի հետևանքով, երգը հայտնվել է այնպիսի երկրների չարթերում, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Կանադան և ԱՄՆ-ը, որտեղ էլ երգը կարողացել է հայտնվել Billboard Hot 100-ի 86-րդ հորիզոնականում՝ դառնալով երգչուհու առաջին սինգլը, որը կարողացել է հասնել այդպիսի ցուցանիշի։ 2018 թվականի մարտի 30-ին թողարկվել է Դոջայի առաջին ալբոմը՝ «Amala», որն ընդգրկել է 3 սինգլ։

2018 թվականի օգոստոսի 10-ին Դոջան յություբում հրապարակել է ամբողջովին ինքնուրույն պատրաստած իր հայտնի Mooo! երաժշտական տեսահոլովակը։ Սինգլի մեջ Ամալան երգում է իր երևակայական կով լինելու մասին[24]։ Տեսանյութը սկսել է շատ արագ տարածվել և սիրվել շատերի կողմից, որոշ արտիստնետ խրախուսել են Ամալայի կատարած աշխատանքը[25]։ Երբ տեսահոլովակը սկսել է վիրուսային կերպով տարածվել և հայտնիություն ձեռք բերել, Դոջան 2018 թվականի օգոստոսի 31-ին թողարկել է տվյալ երգի մշակված սինգլը[26]։ 2019 թվականի փետրվար ամսին նա համագործակցելով Rico Nasty-ի հետ թողարկել է նոր երգ և տեսահոլովակ` «Tia Tamera» վերնագրով։ Տվյալ երգը հիմք է հանդիսացել «Amala» ալբոմի թարմացմանը և վերաթողարկմանը[27]։ Այս անգամ ալբոմում եղել են երեք երգ՝ «Mooo!», «TiaTamera» և «Juicy», տվյալ երգը հանդիսանում է Դոջայի առաջին սինգլը, որի պրոդյուսերը հանդիսանում է նրա լեյբլի տնօրենը՝ Dr. Luke-ը։ Նրա ելույթը՝ ColorsXStudios յութուբյան ալիքում հավաքել է ավելի քան 21 միլլիոն դիտում[28]։ 2019 թվականի օգոստոսին թողարկվել է «Juicy» երգի ռեմիքս տարբերակը, ձայնագրված՝ Tyga-ի հետ[29]։ Ռեմիքսի թողարկումից հետո, այն կարողացել է հայտնվել Billboard Hot 100-ի 83-րդ հորիզոնականում, դառնալով Ամալայի առաջին երգը, որը կարողացել է գրավել նման ցուցանիշ, այն հետագայում հայտնվել է 41-րդ հորիզոնականում[30]։ Իսկ օգոստոսին նրա ալբոմը դեբյուտ է արել Billboard 200-ում[31]։

2019-ներկա։ «Hot Pink» և կարիերայի առաջընթաց

2019 թվականի հոկտեմբերի 3-ին Ամալան թողարկել է «Bottom Bitch» երգը, որը դարձել է նրա երկրորդ ալբոմի գլխավոր հիթը[32]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին նա թողարկել է «Rules» սինգլը, դրանով սկիզբ դնելով իր երկրորդ ալբոմին՝ «Hot Pink»[33]: «Hot Pink»-ը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ընդհանուր առմամբ ստանալով դրական արձագանքներ։ Այն նույնիսկ կարողացել է հայտնվել Billboard 200-ի 9-րդ հորիզոնականում[34]։ Նույն ժամանակ նաև նրա առաջին ալբոմը՝ «Amala»-ն, հայտնվել է նույն չարթի 138-րդ հորիզոնականում[35]։ 2019 թվականի դեկտեմբերի 15-ին, Doja-ն թողարկել է նոր սինգլ՝ «Boss Bitch», որը հանդիսանում է «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի սաունդթրեքերից մեկը[36]։ Սինգլը հայտնվել է 28 երկրների չարթերում, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա և Մեծ Բրիտանիա։

2020 թվականի հունվարի 28-ին ռադիոյով թողարկվել է «Say So» երգը՝ դառնալով «Hot Pink» ալբոմի չորրորդ սինգլը[37]։ Երգն ի սկզբանե թողարկվել է ալբոմի հետ միասին 2019 թվականի նոյեմբերին, բայց հսկայական հանրաճանաչություն կարողացել է ձեռք բերել TikTok սոցիալական հարթակի շնորհիվ, դառնալով թրենդային պարային տեսանյութերի երաժշտություն[38]։ 2020 թվականի փետրվարի 26-ին Doja-ն «Tonight Show»-ում ելույթ է ունեցել «Say So» երգով[39]։ Հաջորդ օրը Doja Cat-ը թողարկել է տվյալ երգի երաժշտական տեսահոլովակը[40]։ «Say So»-ն Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ դառնալով Doja Cat-ի առաջին երգը, որը հայտնվել է տվյալ չարթի լավագույն տասնյակում[41], այն նաև դարձել է նրա 2020 թվականի ամենատարածված երգն ԱՄՆ-ում[42]։

2020-ի մարտի 25-ին, Doja-ն պատրաստվել է մեկնել «Hot Pink» համերգ-շրջագայության, սակայն այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։ Շրջագայությունը պետք է ունենար տասնհինգ համերգ ողջ Հյուսիսային Ամերիկայում, ներառյալով Coachella-ի երկու համերգ[43][44]։ 2020 թվականի մայիսին Nick Cannon-ի հետ հարցազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսին, Doja-ն հայտարարել է, որ թողարկում է նոր սինգլ (ամենայն հավանականությամբ «Niggas Ain't Shit» վերնագրով)[45][46], որը նա նախկինում արդեն ներբեռնել է իր ինստագրամյան էջում։ 2020 թվականի մայիսին՝ Նիքի Մինաժի հետ «Say So»-ի ռեմիքսի թողարկումից հետո սինգլը գլխավորել է Billboard Hot 100-ը՝ երկու արտիստների համար էլ դառնալով այսպիսի ցուցանիշի հասած առաջին սինգլը[47]։

2020 թվականի մայիսի 21-ին, Doja-ն համագործակվելով The Weeknd-ի հետ, թողարկել է «In Your Eyes» երգի ռեմիքս տարբերակը, որը հայտնվել է երգչի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «After Hours»[48]: 2020 թվականի մայիսի 29-ին Doja-ն նաև համագործակցել է ամերիկացի ռեփեր Lil Wayne-ի հետ, թողարկելով «Shimmy» երգը, որը հայտնվել է Lil Wayne-ի «Funeral» ալբոմում[49]։ 2020 թվականի հունիսի 20-ին Doja Cat-ը թողարկել է «Pussy Talk» երգը, որը հայտնվել է City Girls-ի երկրորդ ռեփ ալբոմում՝ «City on Lock»[50]: 2020 թվականին, BET մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Լավագույն կին հիփ հոփ երգչուհի» և «Տարվա տեսահոլովակ» անվանակարգերում, սակայն չի հաղթել դրանցից ոչ մեկը[51]։ 2020 թվականի հունիս ամսին Doja-ն 100,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Արդարություն Breona Taylor-ի համար» ֆոնդին[52], ինչպես նաև թողարկել է «Like That» երգի երաժշտական տեսահոլովակը և SoundCloud-ում տեղադրել է «Unisex Freestyle» երգը[53]։ 2020 թվականի հունիսի 24-ին, Doja-ն իր ինստարգամյան ուղիղ եթերում խոսել է մի քանի նոր երգերի մասին, որոնք, նրա խոսքով թողարկվելու են առաջիկա շրջանում։ Ամենայն հավանականությամբ այդ երգերից են «N *** a's Ain't Shit» և «Up & Down» սինգլները։ Doja Cat-ը նաև խոսել է Արիանա Գրանդեի հետ առաջիկա համագործակցության մասին[54]։ Համագործակցությունը նախկինում արդեն հաստատվել է, երբ Արիանա Գրանդեն հարցազրույցում նշել է, որ պատրաստվում է երգ թողարկել Doja Cat-ի հետ, որը նրանք արդեն ձայնագրել են 2020 թվականի սկզբին[55][56]։

Անձնական կյանք

Doja-ն ասել է, «ես սիրում եմ և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Ես սիրում եմ առնանդամներ, ինչպես նաև սիրում եմ մարդկանց, որոնց հետ կարող եմ սեռական հարաբերություններ ունենալ։ Դու կարող ես սեռական հարաբերություն ունենալ ում հետ ցանկանաս, այդպես չէ՞»[57][58]: Նա նաև որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել երգիչ Johnny Utah-ի հետ, սակայն 2020 թվականի փետրվարին զույգը բաժանվել է[59]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումըԴետալներԲարձրագույն հորիզոնական
US
[60]
US
R&B
/HH
[61]
US
R&B
[62]
AUS
[63]
CAN
[64]
NZ
[65]
UK
[66]
Amala13816[67][68]
Hot Pink
  • Թողարկման ամսաթիվ։ 2019 թվականի նոյեմբերի 7
  • Ձևաչափ։ LP, թվային ներբեռնում, սթրիմինգ
  • Լեյբլ։ Kemosabe, RCA
1914330342096

Սինգլներ

ԱնվանումՏարեթիվԲարձրագույն հորիզոնականԱլբոմ
US
[69]
US
R&B
/HH

[70]
US
R&B
[71]
AUS
[72]
BEL
(FL)
Tip

[73]
CAN
[74]
IRE
[75]
NZ
[76]
SWE
Heat.

[77]
UK
[78]
«So High»2014Purrr!
«No Police»
«Roll with Us»2016Amala
«Go to Town»2018
«Candy»8640992286385
«Mooo!»
«Tia Tamera»
(Rico Nasty-ի հետ)
2019
«Juicy»
(Tyga)[79]
4519468573180
«Bottom Bitch»[80][81]Hot Pink
«Rules»[82][83][84][85][86][87]
«Cyber Sex»[88]
«Boss Bitch»[89]2020Birds of Prey: The Album
«Say So»[90]773485810313234
[91]
960Hot Pink
«Like That»[92]
(Gucci Mane-ի մասնակցությամն)
[93]
«—» նշանը, նշանակում է, հիթ-շքերթում հորիզոնական չզբաղեցրած

Տեսահոլովակ

ԱնվանումՏարեթիվՌեժիսորներՀղումներ
«So High»2014[94]
«Go To Town»2018Jabari Jacobs[95]
«Tia Tamera» (Rico Nasty-ի հետ)2019Roxana Baldovin[96]
«Juicy» (Tyga-ի հետ)Jack Begert[97]
«Bottom Bitch»[98]
«Rules»Christian Sutton[99]
«Cyber Sex»Jack Begert[100]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Doja Cat» հոդվածին։