China Southern Airlines, Չինաստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը, որը հիմնված է Գուանչժոուում։ Ավիաընկերությունը իրականացնում է միջազգային և տարածաշրջանային չվերթներ[2]։ Այս ավիաընկերությունը Ասիայի խոշորագույն ավիափոխադրողն է։ Ավիաընկերությունը զբաղեցնում է 7-րդ տեղը։ Ամենամեծ և ամենահին ավիափոխադրողն է ողջ Չինաստանում։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել SkyTeam-ի հետ[3]։
Ավիաընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին[4]։ 1996 թվականին ավիաընկերությունը սկսեց բացել նոր չվերթներ, առաջին չվերթը իրականացվել է հետևյալ երթուղով՝ Գուանչժոու-Պեկին-Ամստերդամ։ 1997 թվականի մարտին նոր չվերթ բացվեց դեպի Լոս Անջելես, որը դարձավ ամենաերկար երթուղին China Southern Airlines պատմության մեջ։ Այս չվերթը իրականացվել է Boeing 777 ինքնաթիռով, և ինքնաթիռը թռչել է Խաղաղ Օվկիանոսի վրայով։ 1997 թվականի հունիսին ավիաընկերությունը իր բաժնետոմսերը նշել է ֆոնդային բորսաներում, և ստացել է 700 միլիոն դոլլար։ 2000 թվականին ևս բացվեցին երկու երկարաժամկետ չվերթներ։ 2011 թվականին ավիաընկերությունը դաշինք կնքեց SkyTeam-ի հետ[5][6]։