Chance the Rapper

(Վերահղված է Chance The Rapperից)

Չենսելոր Բենեթ (անգլ.՝ Chancelor Bennett, ապրիլի 16, 1993(1993-04-16)[2], Չիկագո[3]), ավելի հայտնի է որպես Chance the Rapper (արտասանվում է «Չենս դը ռեպր»), ամերիկացի ռեփեր։ Հայտնի է դարձել իր «Acid Rap» միքսթեյպով, որը թողարկվել է 2013 թվականին[4]։ Իր մասնակցությունն է ունեցել այնպիսի կատարողների երգերում, որոնցից են Ջասթին Բիբերի «Confident»[5], Մադոննայի «Iconic»[6], Էքշն Բրոնսոնի «Baby Blue»[7], Snakehips-ի «All My Friends»[8] և այլն։ 2016 թվականի մայիսին թողարկել է «Coloring Book» միքսթեյպը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին[9][10]։

Chance the Rapper
Ռեփերը 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Chance the Rapper
Ի ծնե անունՉենսելոր Բենեթ
Նաև հայտնի է որպեսChano և Chance The Rapper
Ծնվել էապրիլի 16, 1993 (31 տարեկան)
Չիկագո, Իլինոյս
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2009-ներկա
ԿրթությունJones College Prep High School?
Պարգևներ
Կայքchanceraps.com
 Chance the Rapper Վիքիպահեստում

Անձնական կյանք

Chance the Rapper-ը ունի ընկերուհի՝ Քրիստենը, ում հետ հանդիպում է 2013 թվականից[11]։ Նրանց դուստրը ծնվել է 2015 թվականի սեպտեմբերին[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chance the Rapper» հոդվածին։