Californication (հեռուստասերիալ)

Californication, «Showtime» հեռուստաալիքի հեռուստասերիալ, ուր պատմվում է գրող Հենկ Մուդիի կյանքի մասին, ում դերը կատարում է Դևիդ Դուհովնին։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Էկրան է բարձրացել 2007 թվականին[2]։

Californication
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԹոմ Կապինոս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Նատաշա ՄակԷլհոն, Պամելա Էդլոն, Madeleine Martin?, Evan Handler?, Դևիդ Դուխովնի, Մեյդելին Զիմա, Camilla Luddington? և Michele Nordin?
ՊրոդյուսերԴևիդ Դուխովնի
Գործադիր պրոդյուսերԴևիդ Դուխովնի
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Նյու Յորք
Եթերաշրջանների քանակ7[1]
Սերիաների քանակ84
Էկրաններին էօգոստոսի 13, 2007-ից հունիսի 29, 2014
ՀեռուստաալիքShowtime
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
ԱռաջադրումՈսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Սերիալի սյուժեն պատմում է հայտնի գրող և ոչ պակաս հայտնի կնամոլ Հենկ Մուդիի մասին։ Ժամանակին Հենկը Նյու Յորքի երջանիկ բնակիչներից մեկն էր, որի ընկերուհին էր Քարենը (Նատաշա Մակելհոունը), և դուստրը՝ Ռեբեկան (Մեյդելին Մարտին)[3][4]։ Բայց, կարծես, երջանկությունը չի կարող հավերժ տևել։ Հենկ Մուդիի վերջին վեպը՝ «Աստված ատում է մեզ բոլորիս», որոշել են նկարահանել Լոս Անջելոսում[5][6]։ Ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելոս։ Սակայն Հենկի համար Հրեշտակների Քաղաքը վերածվեց իրական դժոխքի։

Առաջին եթերաշրջան

Առաջին եթերաշրջանը դուրս է եկել 2007 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել է 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Showtime հեռուստաալիքում[7][8][9]։ Այս եթերաշրջանում նկարագրվում է Հենկի և մյուս գլխավոր հերոսների մեկ ամսվա կյանքը, որն ավարտվում է Քարենի և Բիլլի պլանավորված ամուսնությամբ[10][11][12]։ Հենկը բարկացած էր «Այդ խելագար երևույթը՝ սերը» ֆիլմի թողարկումից հետո, որը նկարահանված էր իր գրած վեպի հիման վրա։

Կերպարները

Գլխավոր կերպարները

  • Հենկ Մուդի (Դեվիդ Դուհովնի)՝ սերիալի գլխավոր հերոսը։ Մեծացել է Գրանտ Րապիդսում՝ ոչ մեծ քաղաք Միչիգան նահանգում[13]։ 1985 թվականին տեղափոխվեց Ջորջիա Ատլանտա նահանգ[14]։ Հենկը մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Հենկը ընդունվել է վարժարան, որտեղից դուրս է մնացել Աստծուն արհամարհելու և «Խենթ ու հիմար կյանք» վարելու պատճառով։ Հենկը դուրս է գալիս աշխատանքի՝ այդ ընթացքում գրելով գրքեր, որոնք ոչ ուշ ապագայում համալրվում են ժամանակակից սիրված գրքերի ցանկում[15]։ Շուտով առաջին գրքի հրատարակումից հետո, Հենկը Նյու Յորքի ակումբներից մեկում հանդիպում է Քարենին։ Իր վերջին ստեղծագործություններից մեկի՝ «Աստված ատում է մեզ բոլորիս» գրքի հրատարակումից հետո, նրան հրավիում են Հոլիվուդից, գիրքը նկարահանելու համար։ Հենկը, Քարենը և նրանց երեխան՝ Ռեբեկկան, մեկնում են Հոլիվուդ։ Ֆիլմի հետ կապված անհաջողությունների, Քարենի հետ բաժանման պատճառով Հենկի մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ[16][17][18]։ Հենկը կռիվ անելու և մարդկանց երեսին ճշմարտությունը ասելու առիթը ձեռքից բաց չէր թողնում։ Նա վայելում է կյանքը կանանց շրջապատում, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, միշտ պնդում է իր անդավաճան ամուսին լինելու փաստը, ամուսնական կյանքի ընթացքում[19]։
  • Քարեն վան դեր Բիկը (Նատաշա Մակելհոն) - այն ժամանակ, երբ Քարենը ծանոթացավ Հենկի հետ, նա ուսանողուհի էր արվեստի դպրոցներից մեկում և կիթառիստուհի ինչ-որ խմբում[20]։ Երբ Քարենը կարդում է Հենկի գիրքը, վերջնականապես սիրահարվում է նրան։ Տասը ամիս անց նրանք երեխա ունեցան՝ Ռեբեկկային։ Շուտով նրանք տեղափոխվեցին Լոս Անջելես, սակայն տարիների ընթացքում Հենկը այդպես էլ առաջարկություն չարեց Քարենին։ Բիլլը աշխատանքի է վերցնում Քարենին իր տան վերանորոգման հարցերով զբաղվելու համար։ Այդ ընթացքում Հենկը զբաղված էր գրքի նկարահանման հարցերով, և քիչ էր ուշադրություն դարձնում Քարենին և Բեկկային։ Քարենը սիրահարվում է (կամ էլ նրան թվում էր, որ սիրահարվել է) Բիլլին և Բեկկայի հետ միասին տեղափոխվում է նրա տուն[21]։
  • Ռեբեկկա «Բեկկա» Մուդին (Մեյդելին Մարտին) ծնվել է Նյու Յորքում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվոլ է Լոս Անջելոս։ Չի սիրում, երբ ձեռք են տալիս իր մազերին։ Շատ ծանր է տանում տանը հաստատված լարված իրավիճակը, միշտ տալիս է գործնական խորհուրդներ ծնողներին։

Երկրորդական հերոսներ

  • Հոլլի (Դե Մատտեո, Դրեա) - պարուհի, որի հետ Ռիչարդ Բեյթսը դավաճանում էր իր կնոջը[22][23],
  • Բիլլ Լյուիս (Յանգ, Դամիան) - Բիլլի մահացած կինը, որին նա շատ էր սիրում[24],
  • Բեատրիս (Տրիքսի) (Ջուջի Գրիր) - սերիալում Տրիքսին հայտնվել է չորս անգամ[25]։ Նա մարմնավաճառուհի էր գիշերային ակումբներից մեկում։ Նա Հենկի հետ ծանոթացել էր բարում՝ Հենկի հոր մահվան օրը։ Բարում ծանոթանալուց հետո նրանք գնացին հյուրանոց։ Տրիքսին հայտնվում է երկրորդ եթերաշրջանում, որտեղ հանդիպելով Հենկի հետ, անկեղծ զրույցի է բռնվում նրա հետ[26][27]։ Զրույցից հետո Հենկը հասկանում է, որ Տրիքսին հասարակ մարմնավաճառ չէ, նա խորը ներքին աշխարհ ունի,
  • Օֆելյա (Մեգգի Ուիլեր) - Մարսիի ընկերուհին,
  • Ռոբբի Մակ (Յոհան Ուրբ) - հոմոսեքսուալ դերասան, Հենկի ընկերը դառնում է նրա գործակալը,
  • Էդդի Նիրո (Ռոբ Լոու) - դերասան, հոլիվուդյան աստղ,
  • Ջիլլ Ռոբինսոն (Դայան Ֆարր) - Հենկի ուսուցչուհին վարժարանում,
  • Ջեկի (Եվա Ամուրրի) - Հենկի աշակերտուհին, պարուհի,
  • Փոլ Րայդեռ (Ջեյմս Ֆրեյն) - Միայի ընկերը և գործընկերը, Հենկի թշնամին,
  • Էբբի (Կառլա Գուջինո) - Հենկի փաստաբանը,
  • Ջեննի Ջոնս (Մեդհեն Ամիկ) - Լու Էշբիի ամենասիրելի կինը,
  • Դեյզի (Կառլա Գալլո) մարմնավաճառ դերասանուհի, Չառլիի հաճախորդը, նրա ապօրինի սիրուհին,
  • Միշել (Միշել Լոմբարդո) - Հենկի ընկերուհին,
  • Ռոնի Պրեյգեր (Հել Օզսեն) - ռեժիսոր և Չառլիի գործընկերը,
  • Չելսի Կունս (Էլեն Ուոլգոմ) - Բեկկայի լավագույն ընկերուհին, Սթեյսիի և Ֆելիցիի աղջիկը,
  • Սոնյա (Պաուլա Մարշալ) - Քարենի ընկերուհին
  • Մերեդիտ (Էմի Փրայս-Ֆրենսիս) - փաստաբան, Հենկի ընկերուհին, ում հետ նա փորձում է մոռանալ Քարենին և սկսել նոր հարաբերություններ,
  • Լու Էշբի (Քալլում Քիթ Ռեննի) - պրոդյուսեր, Հենկի ընկերը և նրա գրքի հերոսը, որի մասին նա գրում է ամբողջ երկրորդ եթերաշրջանում։ Մահից հետո նա անընդհատ հայտնվում է Հենկի երազներում։

Մրցանակներ և նոմինացիաներ

  • 2008 թվականին հեռուստասերիալը դարձավ «Ոսկե գլոբուս» մրցանակակիրը «Լավագույն տղամարդ դերը հեռուստատեսությունում» անվանակարգում (Դեվիդ Դուհովնի)[28][29][30]
  • 2008 և 2009 թվականներին ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն կատակերգական սերիալ» նոմինացիայում։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա