c-քվարկ, հմայված քվարկ (որտեղից էլ նշանակումը՝ անգլ.՝ charm՝ հմայք, ըստ զանգվածի մեծության երրորդ քվարկը, տարրական մասնիկ։ Հմայված քվարկները հայտնաբերվել են հադրոններում՝ քվարկներից կազմված ներատոմային մասնիկներում։ Հմայված քվարկ պարունակող հադրոններից են ψ-մեզոնը, D-մեզոնը, հմայված սիգմա-բարիոնը և այլն։
Այս չորրորդ քվարկի գոյությունը մոտ 1964 թ. կանխագուշակել են մի շարք գիտնականներ (օրինակ՝ Ջեյմս Բյորկենը և Շելդոն Գլեշոուն[4]), սակայն կանխատեսումը սովորաբար վերագրվում է Շելդոն Գլեշոուին, Իոանես Իլոպուլոսին և Լուչիանո Մայանիին 1970 թ. (ԳԻՄ-մեխանիզմ)[5]։ Հայտնաբերված առաջին հմայված մասնիկը (հմայված քվարկ պարունակող մասնիկը) փսի-մեզոնն էր, որը հայտնաբերվեց Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC), Բերթոն Ռիխտերի ղեկավարությամբ[6], մեկ ուրիշ հայտնաբերում գրանցվեց Բրուքհեյվնի ազգային լաբորատորիայում (BNL), Սամուել Թինգի ղեկավարությամբ[7]։
1974 թ. փսի-մեզոնի, հետևաբար (հմայված քվարկի) հայտնագործումը սկիզբ դրեց մի շարք կարևորագույն հայտնագործությունների, որոնք միասին հայտնի են ֆիզկայի Նոյեմբերյան հեղափոխություն անունով։