Burn (էներգետիկ ըմպելիք)

Burn («Բըրն»), ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիք, որն արտադրում է «Monster Beverage» ընկերությունը[1]։ Մինչև 2015 թվականն ըմպելիքը թողարկել է «Coca Cola» ընկերությունը։ 2018 թվականի վերջի դրությամբ՝ ըմպելիքը թողարկվել է աշխարհի շուրջ 96 երկրում և տարածաշրջանում[2]։

Burn
Տեսակdrink brand?
Ենթատեսակէներգետիկ ըմպելիք
ԱրտադրողԿոկա-Կոլա ընկերություն
Ստեղծման տարիհունվարի 2, 2001
burn.com
 Burn (energy drink) Վիքիպահեստում

Բաղադրություն

Ըմպելիքը պարունակում է ջուր, շաքար, թթվայնության կարգավորիչներ (կիտրոնաթթու, նատրիումի ցիտրատ), ածխածնի երկօքսիդ, բնական ներկանյութեր (անտոցիանին, շաքարի ներկ), բնական և նույնական բուրահաղորդիչներ, կոֆեին, կոնսերվանտ կալիումի սորբատ, գլյուկորոնոլակտոն, տաուրին, ինոզիտ, գուարանի էքստրակտ, ասկորբինաթթվի հակաօքսիդիչ։

Բաղադրությունը 100 միլիլիտրանոցում

ԵրկիրՆյութՔանակ
ԴանիաԷներգիա230 միլիգրամ/54 կիլոկալորիա
Սպիտակուցներ0 գրամ
Ածխաջուր13.3 գրամ
Ճարպ0 գրամ
Նատրիում0.02 գրամ
Վիտամին B36.5 միլիգրամ
Պանտոտենաթթու1.5 միլիգրամ
Վիտամին B60.21 միլիգրամ
Վիտամին B120.38 միկրոգրամ

Երաժշտություն

Burn (485 միլիլիտր)

«Burn»-ի մասնակցությունը երաժշտական ինդուստրիայում ներառում է նախաձեռնություններ՝ ուղղված էլեկտրոնային պարային երաժշտության ոլորտում խոստումնալից տաղանդների աջակցմանն ու զարգացմանը։

Burn Studios

«Burn Studios»-ը երաժշտական հարթակ է, որը մեկնարկել է Իբիցայի միջազգային երաժշտական գագաթնաժողովում[3]։ Դրա նպատակն է նոր տաղանդների որոնումն ու առաջխաղացումը, երաժշտական մշակույթի և նորարարական գաղափարների արտադրման մեջ մեծ ներդրում ունենալը։ «Burn Studios»-ը մի քանի մրցույթ է անցկացրել հեռանկարային կատարողների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու, ստեղծագործական աճի և տաղանդների ցուցադրման համար։

Սպորտ

«Burn»-ը մասնակցություն ունի մի շարք էքստրեմալ մարզաձևերում, այդ թվում՝ սնոուբորդ[4], սքեյթբորդինգ, սերֆինգ, «Ֆորմուլա 1»-ի մրցումներ, ինչպես նաև պարկուր։ «Burn»-ը հովանավորում է մի շարք հայտնի մարզիկների և միջոցառումների, որոնք ֆինանսավորվում են ամբողջ աշխարհում։

Արտադրանքի տեսակներ

  • Կրակի պատկերով սև գույնի տարա,
  • Գազի պատկերով սպիտակ, ինչպես նաև կանաչ տարա

Կոֆեինի պարունակություն

Կոֆեինի պարունակությունը 100 միլիլիտրանոց տարայում 30 միլիգրամ է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Burn (էներգետիկ ըմպելիք)» հոդվածին։