Bibcode

Bibcode, իդենտիֆիկատոր, որը օգտագործվում է շատ աստղագիտական տվյալների բազաներում և կատալոգներում գրականության հղումների նշման համար։ Bibcode-ը նախագծվել է օգտագործելով SIMBAD-ը և արտագալակտիկական օբյեկտենրի տվյալների բազան (NASA/IPAC Extragalactic Database (NED)), սակայն այժմ այն օգտագործվում է ավելի լայնորեն, օրինակ ADS-ում (ՆԱՍԱ-ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ)[1][2]։ Կոդը կազմված է 19 սիմվոլներից և ունի հետևյալ տեսքը՝

YYYYJJJJJVVVVMPPPPA ,

որտեղ YYYY - հրատարակման տարվա 4 թվերն են, JJJJJ - ամսագրի/մենագրության/ձեռնարկի կոդը։ Եթե հղումը ամսագրի վրա է, VVVV - հատորի համարն է, M-ն նշանակում է ամսագրի մասի տառային ինդեքսը (օրինակ՝ L Նամակներ սեկցիայի համար), PPPP - սկզբնական էջի համարը, A - առաջին հեղինակի անվան առաջին տառը։ Կետերը (.) օգտագործվում են չլրացված դաշտերի լրացման համար, որպեսզի կոդի երկարությունը միշտ մնա նույնը, կետերը ավելացվում են աջից JJJJJ կոդի համար և ձախից հատորի կամ էջի համարի համար[1][2]։

Տես նաև

Ծանոթագրություններ