Beretta

Beretta (Բերետտա, իտալ.՝ Beretta, ամբողջական անվանումը իտալ.՝ Fabbrica d'Armi Pietro Beretta Gardone), զենք արտադրող իտալական ընկերություններից մեկը։ Նրա արտադրանքը ներառված է բազմաթիվ երկրների ոստիկանության և զինված ուժերի սպառազինության մեջ, լայնորեն կիրառվում է ինքնապաշտպանության մեջ քաղաքացիական անձանց կողմից։

Beretta
Изображение логотипа
Տեսակառևտրային կազմակերպություն
Հիմնադրված է1526
ՀիմնադիրԲարտոլոմեո Բերետտա
ՎայրԲրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենFranco Gussalli Beretta?
Արդյունաբերությունռազմական արտադրություն
Մայր ընկերությունBeretta Holding?
Կայքberetta.com/en/(անգլ.)
 Fabbrica d'Armi Pietro Beretta S.p.A. Վիքիպահեստում

Պատմություն

Բերետտան աշխարհի հնագույն ընկերություններից է[1]։ Նա 500 տարի շարունակ պատկանում է մեկ ընտանիքին։ Ընկերությունը հիմնադրվել է 1526 թվականին, երբ Գարդոնե Վալ Տրոմպիայից (իտալ.՝ Gardone Val Trompia) զինագործ Բարտոլոմեո Բերետտան (իտալ.՝ Bartolomeo Beretta) վենետիկյան զինանոցից 296 դուկատ է ստացել պատրույգավոր հրացանի 185 փողերի համար[2]։ Այդ գործարքի հաշիվը պահպանվել է ընկերության արխիվում։

1918 թվականին Beretta Model 1918-ը իտալական բանակում դարձել է առաջին ատրճանակ-գնդացիրը։ Բերետտան իտալական բանակի համար արտադրում էր հրացաններ և ատրճանակներ մինչև 1943 թվականն, երբ Իտալիան անձնատուր է եղել։ Սակայն Իտալիայի հյուսիսային մասը գտնվում էր Գերմանիայի վերահսկողության տակ, որը գրավել է Բերետտան և արտադրում զենք ընդհուպ մինչև 1945 թվականի Գերմանիայի կապիտուլյացիան։ Այդ ժամանակ զենքի արտաքին մշակումն ավելի վատն էր, քան առաջ կամ պատերազմի կեսերին, սակայն զենքի աշխատանքը մնում էր գերազանց։

1938 թվականին Ճապոնիան իտալական երեք ընկերությունների՝ այդ թվում նաև Բերետտայի հետ պայմանագիր է կնքել հրացանների մատակարարման համար։ Արտադրվել է 60 000-120 000 հրացան, որոնք մատակարարվում էին մինչ 1942 թվականը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բերետտան զբաղվում էր Ամերիկայից Իտալիա ներմուծվող ամերիկյան M1 (անգլ.՝ M1 Garand rifle) հրացանների վերանորոգմամբ։ Բերետտան մոդիֆիկացրել է M1 հրացանը Beretta BM-59 հրացանի, որը նման էր M14 հրացանի, սակայն մասնագետները կարծում են, որ BM-59 հրացանն ավելի անվրեպ էր կրակում։

Այժմեականություն

Ներկա դրությամբ ընկերությունը պատկանում է Ուգո Գասալի Բերետտային (իտալ.՝ Ugo Gussalli Beretta)՝ Բարտոլոմեոյի ուղղակի հետնորդին։ Նա ղեկավարում է ընկերությունն իր երկու որդիների՝ Ֆրանկոյի և Պյետրոյի հետ։

Բերետտան հայտնի է զենքի արտադրության իր լայն ընդգրկումով՝ հրացաններով, ակոսավոր հրացաններով, ատրճանակ-գնդացրերով և ատրճանակներով։ Beretta Holding գլխավոր ընկերությունը նույնպես հանդիսանում է Beretta USA, Benelli, Franchi, SAKO, Stoeger, Tikka, Uberti ընկերությունների սեփականատերը, ինչպես նաև նրան է պատկանում Browning ընկերության 20 %-ը։ Բերետտայի արտադրանքը հայտնի է իր որակով, ամրությամբ և վստահելիությամբ։

1985 թվականին Բերետտան հաղթել է ԱՄՆ բանակի համար նախատեսված M9 ատրճանակների արտադրության մրցույթում՝ ստանալով պայմանագիր 500 000 ատրճանակի համար։ Ըստ պայմանագրի այդ ատրճանակները պետք է արտադրվեին ԱՄՆ-ում[3][4]։

Բերետտա ընկերության կողմից արտադրված զենքեր

Ատրճանակներ

Beretta 92FS ատրճանակBeretta 70Beretta M1935
  • Beretta M1915
  • Beretta M1934 / Beretta 1935
  • Beretta M1951
  • Beretta Mini Pistols
  • Beretta 70
  • Beretta 80
  • Beretta 90
  • Beretta 92
  • Beretta 84
  • Beretta 96
  • Beretta 8000
  • Beretta 9000
  • Beretta Px4 Storm
  • Beretta 90-TWO
  • Beretta M9A1
  • Beretta 93R
  • M9 ատրճանակ

Փոքր ատրճանակներ

  • Beretta 21 Bobcat
  • Beretta 950 Jetfire
  • Beretta 950 Minx
  • Beretta 3032 Tomcat

Հրացաններ

Beretta 38
  • Beretta 1201FP
  • Beretta DT-10
  • Beretta 682
  • Beretta 686
  • Beretta Silver Pigeon Series
  • Beretta AL391 Urika և Teknys (Semi-Auto)
  • Beretta SO4 և SO5
  • Beretta Xtrema
  • Beretta Xtrema 2
  • Beretta 687
  • Beretta Model A series
  • Beretta ES-100
  • Beretta А-300

Հրացաններ և կարճափող հրացաններ

  • Beretta BM-59
  • Beretta AR70/90
  • Beretta AS70/90
  • Beretta Cx4 Storm
  • Beretta Rx4 Storm

Ատրճանակ-գնդացրեր

  • Beretta Model 1918
  • Beretta Model 38/42
  • Beretta Model 3 — հետպատերազմյան 38/42 մոդիֆիկացիա
  • Beretta Model 12

Գնդացրեր

  • FN Minimi, արտադրվում է Fabrique Nationale de Herstal լիցենզիայով իտալական բանակի համար։

Օդաճնշական ատրճանակներ

  • Beretta Air Pistol Model M92N
  • Beretta Air Pistol Model M92B
  • Beretta XX-TREME Air Pistol- Tactical
  • Anics A-9000S Beretta Air Pistol
  • Beretta Elite II BB Pistol

Պտտագլորներ

  • Beretta Stampede
  • Beretta Laramie

Ավտոմատ հրացաններ

  • Beretta AR-70
  • Beretta ARX-160

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Beretta» հոդվածին։