Bellyache (երգ, Բիլլի Այլիշ)

«Bellyache» (անգլ. թարգմանաբար` «Փորացավ»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի փետրվարի 24-ին, որպես նրա դեբյուտային` Don’t Smile at Me (2017) մինի ալբոմի սինգլ։ Երգը գրվել է Այլիշի և նրա ավագ եղբոր` Ֆինիս Օ'Քոնելի կողմից, վերջինս նաև պրոդյուսերն է[1][2]։

«Bellyache»
«Bellyache» սինգլի շապիկը (Բիլլի Այլիշ, 2017)
Բիլլի Այլիշի սինգլը
«Don’t Smile at Me» ալբոմից
ԹողարկվածՓետրվարի 24, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԷլեկտրոփոփ
Երգահան
Լեյբլ
ՊրոդյուսերՖինիս Օ'Քոնել
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Ocean Eyes»
(2016)
«Bellyache»
(2017)
«Bored»
(2017)
 Տեսանյութը

Պատմություն

2017 թվականի մարտի 23-ին, Billboard-ին տված հարցազրույցում Այլիշը ասել է, որ

«Դա իսկապես զվարճալի է, դնել քեզ մի կերպարի դերում, որտեղ դուք սովորաբար չեք եղել։ Պետք չէ մեկին սիրել, որպեսզի մեկին սիրելու մասին երգ գրել։ Ձեզ պետք չէ ատել մեկին, որպեսզի ինչ որ մեկին ատելու մասին երգ գրեք։ Ձեզ պետք չէ մեկին սպանել, որպեսզի մեկին սպանելու մասին երգ գրեք։ Ես չեմ պատրաստվում մարդկանց սպանել, այդ իսկ պատճառով ես ուրիշ կերպար կդառնամ»[3]:

Գրախոսություն

Ընդհանուր առմամբ, երաժշտական փորձագետների և տեսաբանների կողմից ստեղծագործությունը դրական կարծիքներ է ստացել։ Idolator-ից Մայք Ուեսը այն անվանել է` «չարագուշակ սինթի հիմն, որը, դրականորեն, զայրույթ և հիասթափություն է առաջացնում»[4]։ Elle ամսագրից Էստել Տանը նշել է, որ երգը «կատակ է վատ որոշումների մասին»[5]։ Pigeons and Planes-ից Ջեյքոբ Մուռը նշել է, որ երգը «ինտրիգ է ցուցադրում, որը մեծապես կապված է նրա հետ, որ երգը սպանության մասին է»[6]։

Երաժշտական տեսահոլովակ

Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի մարտի 22-ին։ Ռեժիսորները Miles-ը և AJ-ն են[7]։ Nylon ամսագրից Սիդնի Գոռը այսպես է նկարագրում երաժշտական տեսահոլովակը` «Նրա bellyache տեսահոլովակը ցույց է տալիս երգչուհուն, ով չի կարողանում դուրս գալ անապատային ճանապարհից։ Սկզբում տեսարանը անմեղ է թվում, երբ Այլիշը անձնական իրերով լցված փոքր, կարմիր ֆուրգոն է քաշ տալիս։ Շուտով մենք իմանում ենք, որ այն աղբի տոպրակներով է լցված, որոնց մեջ գումար կա։ Երբ գալիս է կրկներգի հատվածը, մենք զգում ենք, որ ստիպված ենք նրա հետ պարել` բարձր լեռնագագթների ֆոնի վրա և համարյա մոռանում ենք, որ ինչ որ կասկածելի բան է տեղի ունենում։ Սակայն տարօրինակ պարային հալյուցինացիան ավարտվում է, իսկ ճանապարհը անհայտ մի բանի է տանում։ Այսպիսով, ի՞նչ է այս ամենը նշանակում։ Ակնհայտ է, որ Այլիշին չի կարելի թերագնահատել»[8]։ Idolator-ից Մայք Վասսը նշել է, որ «Այլիշը ջղայն տեսք ունի, սակայն այստեղ, վառ գույների և սև զգացմունքների համադրությամբ, գաղտնի հումոր կա։ Ես հատկապես պարային հատվածն եմ հավանում»[4]։ Pigeons and Planes ամսագրից Ջեյքոբ Մուռը ասել է, որ տեսահոլովակը «վառ, չարաճճի և գրավիչ է»[6]։

Չարթեր

Չարթ (2018–19)Բարձրագույն
հորիզոնական
Australia (ARIA)[9]66
Canadian Hot 100[10]65
Ireland (IRMA)[11]39
(AFP)[12]69
Scottish Singles Top 40[13]89
Singles Digitál Top 100[14]85
South Korea (Gaon)[15]197
Sweden Heatseeker (Sverigetopplistan)[16]1
UK Singles Chart[17]79
Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[18]3

Հավաստագրում

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[19]2× Platinum140 000^
Կանադա (Music Canada)[20]Platinum0^
Մեծ Բրիտանիա (BPI)[21]Silver200 000^
ԱՄՆ (RIAA)[22]Gold500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ՏարածաշրջանԱմսաթիվՁևաչափԼեյբլԾան.
ԱշխարհումՓետրվարի 24, 2017Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ