«Bad Liar» | |
---|---|
Imagine Dragonsի երգը «Origins» ալբոմից | |
Թողարկված | 2018 թվականի նոյեմբերի 6 |
Ժանր | էլեկտրոփոփ |
Տևողություն | 4:20 |
Լեյբլ | Interscope Records |
Հեղինակ | Imagine Dragons, Էյջա Ոլքման, Ջորգեն Օդեգարդ |
Պրոդյուսեր | Ջորգեն Օդեգարդ |
«Bad Liar», ամերիկյան ռոք խումբ Imagine Dragons-ի երգը։ Երգը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին Interscope և KIDinaKORNER լեյբլների կողմից, որպես նրանց 4-րդ ստուդիական ալբոմ՝ Origins-ի 4-րդ սինգլ։ Երգը գրվել է Imagine Dragons-ի, Էյջա Ոլքմանի և Ջորգեն Օդեգարդի կողմից։ Երգի պրոդյուսերը Օդեգարդն էր։
«Bad Liar»-ը US Billboard Hot 100-ում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը։ Այն գլխավորել է Չեխիայի և Լատվիայի հիթ շքերթները, մտել է Բելգիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի և Շվեյցարիայի հիթ շքերթների լավագույն տասնյակում, ինչպես Ավստրալիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Սինգապուրի և Շվեդիայի հիթ շքերթների լավագույն 20-ում։ 2019 թվականի մայիսի 31-ին թողարկվել է երգի «մաշկված» տարբերակը՝ «Bad Liar- Stripped» անվանումով[1]։
«Bad Liar»-ը համաղինակել է Imagine Dragons-ի գլխավոր վոկալիստ Դեն Ռեյնոլդսը և նրա կինը՝ Էյջա Ոլքմանը, մինչև առանձնացումը։ Սակայն, Ռեյնոլդսը հայտարարեց, որ զույգը չի բաժանվել ամունալուծությունից հետո[2]։
Նորվեգական ալտերնատիվ ռոք-խումբ Մարաթոնը հայտարարեց, որ նրանց «Blood Music» սինգլի շապիկի նկարը նույնն է, ինչ Imagine Dragons-ի «Bad Liar» երգի շապիկի նկարը՝ բացի գունավորումից։ Մարաթոնի սինգլը թողարկվել է 2018 թվականի փետրվարին, մինչ Imagine Dragons-ի երգը թողարկվել է 6 ամիս ուշ՝ 2018 թվականի նոյեմբերին։ Չնայած անժխտելի ընդհանուր արվեստի գործին՝ Մարաթոնը հայտարարեց, որ նրանք գնել են արվեստի գործը Beeple_crap անունով նկարչից, բայց նրանք չունեին որևէ գործարք՝ կապված նկարի բացառիկ իրավունքերի հետ[3][4][5][6]։
Idolator-ը երգն անվանեց «դաժան, ազնիվ բաժանման հիմն», և նմանեցրեց այն «կոպիտ և մաշկված մեջքի»[7]։ Billboard-ը երգի լիրիկական ծանրությունը համեմատեց խմբի «Demons» երգի հետ[8]։
Երգի տեսահոլովակը թողարկվեց 2019 թվականի հունվարի 24-ին։ Տեսահոլովակը կենտրոնացված է ավագ դպրոցի զույգի շուրջը, մինչդեռ տեսահոլովակի ընթացքում խումբը տարբեր ժամանակներում երգում էր դպրոցի ավտոկայանատեղիում։ Տեսահոլովակը շարունակվում է սարսափելի երանգի, մուգ ստվերների և գեղարվեստական լեվիտացիայի ավելացմամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Ռայան Ռայխենֆելդն էր։ Նկարահանումները տեղի են ունեցել Green Valley High School-ում Հենդերսեն, Նևադայում։ Տեսահոլովակում նկարահանվել է պարուհի Օթմ Միլլերը՝ Մարիսսա Օսաթոյի խորեագրաֆիայով[9]։
Երգն առաջին անգամ կենդանի կատարվել է Նևադա, Լաս Վեգասի Cosmopolitan-ում[10]։ Ինչպես նաև 2019 թվականի Ֆուտբոլի ազգային քոլեջի առաջնության կեսգիշերյան միջացառմանը[11]։
Հիթ-շքերթ (2018–19) | Զբաղեցրած դիրք |
---|---|
![]() | 20 |
![]() | 13 |
![]() | 10 |
![]() | 3 |
![]() | 50 |
![]() | 1 |
![]() | 1 |
![]() | 10 |
Ֆրանսիա (SNEP)[20] | 41 |
![]() | 16 |
Գերմանիա (Airplay Chart)[22] | 1 |
![]() | 32 |
![]() | 5 |
Իտալիա (FIMI)[25] | 16 |
Լատվիա (Latvijas Top 40)[26] | 1 |
Luxembourg Digital Songs (Billboard)[27] | 1 |
![]() | 9 |
![]() | 36 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[30] | 16 |
![]() | 17 |
![]() | 2 |
![]() | |
![]() | 82 |
Սինգապուր (RIAS)[35] | 18 |
![]() | 1 |
![]() | 2 |
Սլովենիա (SloTop50)[38] | 9 |
![]() | 80 |
![]() | 17 |
![]() | 4 |
![]() | 44 |
![]() | 56 |
![]() | 11 |
![]() | 14 |
![]() | 8 |
![]() | 9 |
![]() | 2 |
![]() | 21 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[50] | Platinum | 70 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[51] | Gold | 15 000x |
Ֆրանսիա (SNEP)[52] | Gold | 150 000* |
Իտալիա (FIMI)[53] | Gold | 25 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[54] | Gold | 15 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Ref. |
---|---|---|---|---|
Տարբեր | 2018 թվականի նոյեմբերի 6 | Թվային ներբեռնում |
| [8] |
Իտալիա | 2019 թվականի հունվարի 25 | Ժամանակակից հիթ ռադիո | Interscope | [55] |
Միացյալ Նահանգներ | 2019 թվականի հունվարի 29 | Ալտերնատիվ ռադիո | [56] | |
2019 թվականի փետրվարի 15 | Ժամանակակից հիթ ռադիո | [57] |