Apricot Stone

«Apricot Stone» (Ծիրանի կորիզ), Եվա Ռիվասի երգն էր Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի համար։ Երգի հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը և Կարեն Կավալերյանը (վերջինս յուրատեսակ ռեկորդ է սահմանել՝ տեքստեր հեղինակելով եվրատեսիլյան մրցույթներում ներկայացված հինգ երկրի յոթ երգի համար[1][2])։ Երգը Եվա Ռիվասը երգը ներկայացրել է երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ անցել 6-րդը, իսկ եզրափակչում 141 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Օգտագործվել է անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը ծիրանափողով՝ դուդուկով. այդպիսով՝ նա դարձել է եվրատեսիլյան մրցույթների ամենատարեց մասնակիցներից մեկը։

Apricot Stone
Եվրատեսիլ 2010-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Եվա Ռիվաս
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Արմեն Մարտիրոսյան
Բառերի հեղինակ(ներ)Կարեն Կավալերյան
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք7
Կիսաեզրափակչի միավորներ141
Եզրափակչի արդյունք6
Եզրափակչի միավորներ83
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Ջան Ջան (2009)   
Boom Boom (2011) ►

Հայաստանը հնուց հայտնի է որպես ծիրանի հայրենիք[3]: Եվրատեսիլ - 2010-ը լուսաբանած ժուռնալիստներից ոմանք Apricot Stone երգի տեքստը մեկնաբանել են որպես ակնարկ հայոց Մեծ եղեռնի մասին[4]։ Ավելի ուշ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հաստատել է այդ տեսակետը[5]։

Չարթեր

ՉարթերԱրդյունք
Շվեյցարական սինգլների չարթ54

Ծանոթագրություններ