All my loving

All my loving (անգլ.՝ Իմ ողջ սերը), Բիթլզ խմբի երգը, որը տեղ է գտել With The Beatles ալբոմում։ Հեղինակել է Փոլ ՄաքՔարթնին[2] (վերագրվում է Լենոն/Փոլ ՄաքՔարթնի հեղինակային դուետին)։

«Իմ ողջ սերը»
All my loving
The Beatlesի երգը «With The Beatles» ալբոմից
Թողարկված1963 թվականի նոյեմբերի 30-ին
ԺանրՌոք
Լեզուանգլերեն
Տևողություն2:09
ԼեյբլParlophone
ՀեղինակՓոլ ՄաքՔարթնի
ԿոմպոզիտորՋոն Լենոն[1] և Փոլ ՄաքՔարթնի[1]
ՏոնայնությունԴո մաժոր
ՊրոդյուսերՋորջ Մարտին
With The Beatles ալբոմի երգացանկ
All I’ve Got to Do
(2)
«Իմ ողջ սերը»Don’t Bother Me
(4)

Չնայած նրան, որ ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԱՄՆ-ում երգը չթողարկվեց սինգլի տեսքով, այնուամենայնիվ այն բավականին հաջող կերպով հնչում էր ռադիոյով[3], որի հետևանքով էլ EMI ընկերությունը թողարկեց նույնանուն ալբոմ, որտեղ, փաստորեն, երգը հայտնվեց առաջին համարի ներքո[4]։ Սինգլի տեսքով այն ի վերջո թողարկվեց Կանադայում, որտեղ էլ դարձավ համար մեկ հիթը։ Կանադական սինգլը ներմուծվեց ԱՄՆ, բավարարվելով նրանով, որ 1964 թվականի ապրիլին Billboard Hot 100 չարթում զբաղեցրեց 45-րդ հորիզոնականը[5][6]։

Երգ

Համաձայն լրագրող Բիլլ Հարիի՝ Փոլ ՄաքՔարթնին երգի տեքստը հնարել է սափրվելու ժամանակ[7], իսկ Բարիի Մայլզը պնդում է, որ այն գրվել է ավտոբուսում[2]։ Մայլզը ներկայացնում է նաև Փոլի հետևյալ խոսքեր. «Սա առաջին երգն էր, որի համար ես սկզբում խոսքերն եմ գրել[2]»: Երգի տեքստը իրենց ներկայացնում է նամակ. այս ոճը խումբը նախկինում օգտագործել է «P.S. I Love You[4]» երգում։ Համերգին ժամանելուց հետո Փոլը, օգտագործելով կուլիսների ետևի դաշնամուրը, հեղինակեց երաժշտություն տեսքտի համար[2]։

Ավելի ուշ, «Փլեյբոյին» տրված հարցազրույցի ժամանակ (1980[8]), Լենոնը արտահայտել է իր հիացմունքը այս երգի նկատմամբ.

Ցավոք ես պիտի ասեմ, որ „All My Loving“-ը Փոլի երգն է։ Որովհետև այն չափազանց լավ աշխատանք է։ Իսկ ես կիթառային միջակ պարտիա եմ նվագում հետին ֆոնում։

Երգի թողարկում և հետագա ճակատագիր

«All My Loving»-ը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, With the Beatles ալբոմում։ Բացի այդ երգը դարձել է համանուն ալբոմի անվանական կոմպոզիցիան, որը թողարկվեց 1964 թվականի փետրվարի 7-ին[9]։ ԱՄՆ-ում երգի առաջին թողարկումը իրականավեց 1964 թվականի հունվարի 20-ին լույս տեսած Meet The Beatles! ալբոմի միջոցով[9], իսկ ավելի ուշ ներառվել է նաև ամերիկյան մինի-ալբոմ Four by The Beatles-ում։ Կանադայում այն թողարկվեց սինգլի տեսքով («This Boy» երգի հետ, «Բ» կողմում), նաև ներառվեց Beatlemania! With The Beatlesալբոմում։

Երգը արագ մտավ խմբի «կենդանի» ռեպերտուարի մեջ և դարձավ նրա անբաժան մասը 1963-ի ողջ ընթացքում և 1964 թվականի մեծ մասում։ Հենց այս երգով բացվեց խմբի դեբյուտային համերգը Էդ Սալիվանի շոուում (1964 թվականի փետրվարի 9[10]). այդ կատարման ձայնագրությունը ավելի ուշ տեղ գտավ Anthology 1 ալբոմում[11]։ Այս երգը խումբը մի քանի անգամ կատարել է նաև BBC-ի ռադիոյի համար։ Տարբերակը, որը ձայնագրվել է 1964 թվականի փետրվարի 28-ին, ներառվել է Live at the BBCLive at the BBC[3] ժողովածու-ալբոմում։

Երգը երկու անգամ հնչում է «Դժվարին օրվա երեկոն» և «Կախարդական հանելուկային ուղևորություն» ֆիլմերում։

Համաձայն հեռուստատեսային պրոդյուսեր Ալան Վեյսի, որը դեպքի անմիջական վկան է եղել, «All My Loving»-ը հնչել է Ռուզվելտ հիվադանոցի վերակենդանացման բաժանմունքում, երբ պարզ դարձավ Ջոն Լենոնի մահը[12] (1980 թվականի դեկտեմբերի 8)։

Քննադատների գնահատակններ

«All My Loving»-ը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից։ Իեն Մաքդոնալդը նկատեց, որ «բրիտանական ռոքի 60-ականների պարզությունը հրաշալիորեն բյուրեղացել է այս երգի ակնառու հասարակության մեջ», նաև կարծիք է հայտնել, որ Փոլ ՄաքՔարթնին այս երգի շնորհիվ սկսեց համարվել Լենոնին հավասար[4]։ Ռիչի Անտերբերգերը (Allmusic կայքի թղթակից) նկատել է, որ երգը «իսկապես լավագույնն էր Բիթլզի՝ մինչև 1964 թվականի ալբոմներում տեղ գտած երգերից», և որ եթե միայն երգը ԱՄՆ-ում թողարկվել սինգլի տեսքով, ապա հաստատ կդառնար աչքի ընկնող հիթ[13]։

Քավր-տարբերակներ

  • Գերբ Ալպերտը և Tijuana Brass խումբը ձայնագրել են երգի քավրը South of the Border (1964) ալբոմի համար
  • Գերմանացի կատարող Fancy-ն ձայնագրել է քավրը իր՝ All My loving (1989) ալբոմի համար
  • Metal Jukebox (1999) ալբոմի համար իր տարբերակն է պատրաստել գերմանական Helloween խումբը
  • Ամերիկան Me First and the Gimme Gimmes խումբը ձայնագրել է քավր-տարբերակ, որը ներառվել է Blow in the Wind (2001) ալբոմում
  • The Punkles գերմանական խումբը պատրաստել է քավր-տարբերակ Punk! (2002) ալբոմի համար
  • Էմիլի Օտեմնը ձայնագրել է իր տարբերակը A Bit o' This & That (2007) ալբոմի համար
  • Երգը հնչում է Ամբողջ տիեզերքով ֆիլմում (Ջիմ Սթարջեսի կատարմամբ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ