Aespa

Aespa (կորեերեն՝ 스파, կնռ՝ Eseupa, ոճավորվում է՝ aespa կամ æspa), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է SM Entertainment լեյբլի կողմից և կազմված է Կարինայից, Ժիզելից, Ուինթերից և Նինինից։ Խումբը դեբյուտ է կատարել 2020 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Black Mamba» սինգլով[3][4]։

aespa
ԵրկիրՍեուլ, Հարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՔեյ փոփ
Գործունեություն2020 (2020)-ներկա
ԼեյբլSM
Պարգևներ
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Կարինա
Ժիզել
Ուինթեր
Նինին
 Aespa (musical group) Վիքիպահեստում

Անվանում

Խմբի անունը՝ «Aespa»-ն իրենից ներկայացնում է «ae» կոմբինացիան, որը բաղկացած է «Avatar and Experience»-ի (Avatar X Experience, անգլ. թարգմանաբար՝ «Ավատար և փորձ») անգլերեն սկբնատառերից, գումարած անգլերեն «aspect» (անգլ. թարգմանաբար՝ «տեսակետ, ասպեկտ») բառը, որը նշանակում է «երկու կողմեր», ինչը խորհրդանշում է «հանդիպումը այլ ես-ի հետ և նոր աշխարհի փորձը»[4]։

Պատմություն

2016-2019։ Նախադեբյուտ

Aespa-ի պաշտոնական լոգո

Նիննինը որպես SM Rookies-ի անդամ ներկայացվել է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նույն թվականին, որպես դրա մի մաս, նա մասնակցել է «Սկսնակների Արքայադուստր։ Ո՞վ է լավագույնը» ծրագրին։

Կարինան նկարահանվել է Թեմինի «Want» տեսահոլովակում 2019 թվականին և նրա հետ ելույթ է ունեցել մի քանի երաժշտական ծրագրերում։

2020-ներկա։ Նախաբան, դեբյուտ և «Savage»

Հոկտեմբերի 26-ին SM Entertainment-ը հայտարարել է նոր գըրլ բենդի դեբյուտի մասին՝ առաջինը Red Velvet-ից (2014) և NCT-ից (2016) հետո։ Անդամների մասին հայտարարել են հերթականությամբ՝ հոկտեմբերի 27-ից 30-ը:։ Վիդեո թրեյլերը 4 անդամներով ներկայացվել է նոյեմբերի 2-ին։ Նույն օրը ընկերությունը հայտնել է, որ Aespa-ն իր դեբյուտը կկատարի նոյեմբերի 17-ին՝ «Black Mamba» երգով և տեսահոլովակով։

2021 թվականի հունվարի 29-ին SM Entertainment-ը հայտարարել է, որ Aespa-ն թողարկելու է նոր սինգլ՝ «Forever» անվամբ, որը Յուն Յոն Ջինի սինգլի ռիմեյքն է։ Սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին:։ Այն հանգիստ բալլադ է, որն ուղեցկվում է ակուստիկ կիթառի ձայնով և գեղեցիկ խոսքերով նրա մասին, թե ինչպես են սիրելիին խոստանում անվերջություն։

2021 թվականի մայիսի 4-ին SM Entertainment-ը հայտարարել է, որ Aespa-ն նոր սինգլ է թողարկելու «Next Level» անվամբ, նկարագրելով այն պարային և հիփ հոփ երգ՝ «ռիթմիկ» ռեփով, «էներգետիկ» բասով և «հզոր» վոկալով[5][6]։

2021 թվականի հուլիսի 22-ին խումբը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել Creative Artists Agency-ի հետ՝ ԱՄՆ-ում նրանց հետագա գործունեության համար[7][8]։

2021 թվականի սեպտեմբերի 14-ի SM Entertainment-ը հայտարարել է, որ Aespa-ն թողարկելու է իր առաջին մինի ալբոմը՝ «Savage» անվամբ։ Ալբոմում ընդգրկված է վեց երգ, ներառյալ նույնանուն գլխավոր սինգլը[9]։ Այն թողարկվել է հոկտեմբերի 5-ին[10]։

Գովազդային բրենդներ

2021 թվականի փետրվարի 10-ին Aespa-ն դարձել է Givenchy-ի դեսպանը[11]։

Անդամներ

Բեմական կեղծանունԻ ծնե անունԾննդյան ամսաթիվԴիրքը խմբում
ՀայերենԱնգլերենՀայերենՀանգըլ/Ճապոներեն/Հանջա
ԿարինաKarinaՅու Չի Մին유지민11.04.2000Լիդեր, գլխավոր պարուհի, առաջնային ռեփեր, ուղղեկցող վոկալիստ, վիզուալ, սենթր, խմբի դեմք
ԺիզելGiselleԷրի Ուտինագաうちながえり30.10.2000Գլխավոր ռեփեր, ուղղեկցող վոկալիստ
ՈւինթերWinterՔիմ Մին Չոն김민정01.01.2001Առաջնային վոկալիստ, առաջնային պարող, վիզուալ
ՆինինNingningՆին Իչժուո宁艺卓23.10.2002Գլխավոր վոկալիստ, մակնե

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

ԱնվանումՆշումներԱմենաբարձր դիրքը չարթումՎաճառքներ
KOR
[12]
JPN
[13]
JPN
Hot
[14]
US
[15]
US
World
[16]
Savage1718201

Սինգլներ

ԱնվանումՏարեթիվԱմենաբարձր դիրքը չարթումՎաճառքներԱլբոմ
KORJPN
Hot
[20]
MLY
[21]
NZ
Hot

[22]
SGP
[23]
US
World
[24]
WW
[25]
Gaon
[26]
Hot
[27]
Black Mamba202049211437135138Ոչ ալբոմային սինգլ
Forever (약속)202111Չկա տվյալ
Next Level227723365
Savage2260141339Savage
«—», նշանակում է, որ ձայնագրությունը րի ընդգրկվել տվյալ չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում

Չարթերում ընդգրկված այլ երգեր

ԱնվանումՏարեթիվԱմենաբարձր դիրքը չարթումԱլբոմ
KOR
Gaon
[26]
Hot
[27]
Next Level (Habstrakt ռեմիքս)2021iScreaM Vol. 10 : Next Level Remixes
Aenergy11782Savage
I'll Make You Cry154
Yeppi Yeppi115
Iconic152
Lucid Dream (자각몽)141

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Aespa» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա