ALH 84001

ALH 84001, (Ալլան Հիլս 84001[1]), երկնաքար, գտնվել է 1984 թվականի դեկտեմբերի 27-ին Անտարկտիդայի Ալլան Հիլս լեռներում։ Հետազոտողների կարծիքով այդ երկնաքարը հանդիսանում է Երկրում հայտնաբերված 34 մարսիական երկնաքարերից մեկը։ Երկնաքարի քաշը 1.93 կգ է։ 1996 թվականին մեծ ճանաչում ձեռք բերեց, «ՆԱՍԱ»-ի գիտնականների հայտարարություններից հետո։ Գիտնականները պնդում են, որ երկնքարի մեջ կան միկրոօրգանիզմներ բակտերիաներ հիշեցնող, որոնք քարացած են[2]։

ALH84001 ցուցադրություն Սմիթսոնիան Բնական պատմության թանգարանում

Երկնաքարի ծագումը

Համաձայն տեսության, այդ քարը մասնատվել է Մարսի մակերեսից, մոլորակի և ինչ-որ տիեզերական մարմնի բախումից հետո 4 միլիարդ տարի առաջ։ Որից հետո մնում է մոլորակի վրա։ Մոտ 15 միլիոն տարի առաջ նոր ցնցումների արդյունքում հայտնվեց տիեզերքում և ընդամենը 13 հազար տարի առաջ հայտնվեց Երկրի ձգողական դաշտում ու ընկավ Երկրի վրա։ Այդ տվյալները հաստատվել են գիտական մեթոդների գործածմամբ[3][4]։

Գիտնականները առաջ դրեցին այնպիսի հիպոթեզ այն մասին, որ ALH 84001-ը եղել է Մարսի վրա այն ժամանակ, երբ այդ մոլորակի վրա եղել է հեղուկ վիճակում ջուր[5]։ Մարսի ուրիշ երկնաքերեր գիտնականների համար անհետաքրքիր են, քանի որ նրանք եղել են «թաց» Մարս ժամանակաշրջանից հետո[6]։

Հնարավոր բիոգեն առանձնահատկություններ

Էլեկտրոնային մանրադիտակը ցույց է տալիս հնարավոր կառույցները ALH 84001 երկնաքարում

1996 թվականի օգոստոսի 6-ին «ՆԱՍԱ»-ի գիտնականները հայտարարեցին, որ այդ երկնաքարը կարող է պարունակել Մարսում կյանքի առկայության մասին ապացույցներ։ «Սայնս» ամսագրում Դեյվիդ Մակկեյայի հրապարակված հոդվածը շատ մեծ արձագանք առաջացրեց[6]։

Երկնաքարի կառույցները էլեկտրոնային ռեստորային մանրադիտակով սկան անելուց հայտնաբերվել են որոշակի մնացորդներ, որոնք գիտնականներին հիշեցրել են Երկրային օրգանիզմներ մագնիտոտակտիկ բակտերիաներ անվանումով։ Հետազոտողները պնդում են, որ հենց այդպիսի յուրահատուկ մնացորդներ են թողնում Երկրի վրա գտնվող բակտերիաները։ Ուստի նույնատիպ մնացորդների հայտնաբերումը երկնաքարի վրա ասում է այն մասին, որ այդպիսի բակտերիաներ գոյություն ունեն հայրենի մոլորակում։ Դրա հետ մեկտեղ ALH 84001 երկնաքարի կառույցները 20-ից 100 նանոմետր են տրամագծով, իսկ այդ չափսերը մոտ են տեսական նանոբակտերիաներին։ Բայց մի քանի անգամ փոքր բոլոր գիտությանը հայտնի կյանքի բջջային ձևերից[7]։ Նաև մնում է անհասկանալի վկայում է արդյոք, որ Մարսի վրա կյանք գոյություն ունի կամ արդյոք անցյալում գոյություն ուներ։ Կամ էլ այդ կենդանի օրգանիզմները հայտնվել են այդ երկնաքարի վրա Մարսից առանձնացվելուց հետո[8][9]։

Երկնաքարի բացման կապակցությամբ հեռուստատեսությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[10]։

Ծանոթագրություններ