33 (անգլ.՝ The 33), Չիլիի և Կոլումբիայի համատեղ արտադրության ֆիլմ, ռեժիսոր՝ Պատրիսիա Ռիգգեն։ Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Չիլիի Սան Խոսե հանքում տեղի ունեցած վթարը, որտեղ 33 հանքագործներ 2 ամիս շարունակ մնացել էին փլատակների տակ։
Սան Խոսե հանքի սեփականատերը անտեսում է հանքի վիճակի վատթարացման մասին նախազգուշացումները և որոշ ժամանակ անց հանքում փլուզում է տեղի ունենում։ Միակ ելքը ամբողջությամբ փլատակների տակ էր, բայց 33 հանքագործներին հաջողվում է հասնել փրկարար սենյակ։ Նրանք տեսնում են, որ ռադիոն չի աշխատում, իսկ ուտելիք շատ քիչ է մնացել։ Մարիո Սեպուլվեդան դառնում է նրանց առաջնորդը և կրում է սննդի բաժանման և պահպանման կարգի պատասխանատվությունը։
Ֆիլմը տարբեր գնահատականներ ստացավ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 42 % է, միջին հաշվարկով 10 բալից 5,5[10].։ Metacritic կայքում ֆիլմը 100 բալից 55 է[11]։.