27 Ակումբ

27 Ակումբ (անգլ.՝ 27 Club), երաժիշտների անվանումների ամբողջություն, որոնք զգալիորեն ազդել են ռոք կամ բլյուզ երաժշտական ժանրերի ձևավորման և զարգացման վրա, և ովքեր, երբեմն տարօրինակ հանգամանքներում, մահացել են 27 տարեկան հասակում[1][2][3]։

27 Ակումբի գրաֆիտին Թել Ավիվում, որը պատկերում է Ակումբի որոշ անդամներին։ Ձախից աջ․ Բրայան Ջոնս, Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոպլին, Ջիմ Մորիսոն, Ժան Միշել Բասկիա, Կուրտ Քոբեյն, Էմի Ուայնհաուս, անհայտ անձ՝ հավանաբար գրաֆիտիի հեղինակը։

27 Ակումբում ընդգրկված երաժիշտներ

Յոթ երաժիշտներից առաջինը ցուցակում հայտնվել է Ռոբերտ Ջոնսոնը (ըստ քննադատների վկայության, նա համարվում է 27 Ակումբի առաջին անդամը)։ Ցուցակում նաև ընդգրկված են՝ Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը և Ջենիս Ջոպլինը։ Նրանց մահվան ամենակարևոր մասը, որն էլ հանգեցրել է Ակումբի ստեղծմանը, այն է, որ նրանք մահացել են 10 ամիսների ընթացքում[2]։

Հետագայում, ցուցակում ընդգրկվել է Բրայան Ջոնսը. Մորիսոնը և Ջոնսը մահացել են նույն օրը, սակայն երկու տարվա տարբերությամբ[2]։

Այնուհետև, Ակումբը համալրում է Կուրտ Քոբեյնը, ով մահացել է 1994 թվականին՝ հանրաճանաչության վերելքի ժամանակ[2][4][5]։

2011 թվականին, բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մահվանից հետո, շատ հրատարակչություններ նրան դասել են Ակումբի շարքին[2][6][7]։

ՊատկերԱնունԾնվել էՄահացել էՄահվան պատճառԻնչով է հայտնի
Ռոբերտ Ջոնսոն8 մայիսի191116 օգոստոսի1938Պաշտոնական տարբերակ՝ սպանված է իր սիրուհիներից մեկի խանդոտ ամուսնու կրակոցից։ Մեկ այլ տարբերակ՝ թունավորվել է ստրիխնինով։Բլյուզմեն։ XX դարի ամենահայտնի բլյուզմեններից մեկը[8]։
Բրայան Ջոնս28 փետրվարի19423 հուլիսի1969Խեղդվել է լողավազանում, սակայն, ըստ չհաստատված տվյալների, սպանվել է։«The Rolling Stones» խմբի հիմնադիր, կիթառահար / մուլտիինստրումենտալիստ։
Ջիմի Հենդրիքս27 նոյեմբերի194218 սեպտեմբերի1970Խեղդվել է քնաբեր դեղամիջոցների և ամֆետամինի խարնուրդի չարաշահումից առաջացած փսխողական տարողությունից։Համարվում է լավագույն կիթառահարը ամբողջ ռոք-պատմության մեջ[9], երգահան, վոկալիստ։
Ջենիս Ջոպլին19 հունվարի 19434 հոկտեմբերի 1970Պաշտոնական տարբերակը թմրանյութերի չարաշահումն է, կա կարծիք, որ դա սպանություն է եղել։Բլյուզի մեծագույն «սպիտակամորթ» ներկայացուցիչներից մեկը[10]։
Ջիմ Մորիսոն8 դեկտեմբերի 19433 հուլիսի1971Պաշտոնական տարբերակ՝ սրտային անբավարարություն։ Չնայած, կա կարծիք, որ մահվան պատճառը կարող է լինեն թմրանյութերի չարաշահումն ու սպանությունը։Բանաստեղծ, վոկալիստ, երգերի և հոլովակների հեղինակ, «The Doors» խմբի սոլիստ և առաջնորդ, մեծագույն երաժիշտներից մեկը ռոք–պատմության մեջ[11]։
Կուրտ Քոբեյն20 փետրվարի19675 ապրիլի1994Պաշտոնական տարբերակ՝ դրոբովիկով իր վրա է կրակել։ Բազմաթիվ դավադրական տեսություններ մահվան պատճառ են համարում երաժշտի սպանությունը։Վոկալիստ, կիթառահար, երգահան։ «Nirvana» ռոք–խմբի առաջնորդը։ Ռոք–երաժշտության կուռքերից մեկը։
Էմի Ուայնհաուս14 սեպտեմբերի 198323 հուլիսի2011Ալկոհոլային թունավորում։Բրիտանացի R&B, ջազ, սոուլ երգչուհի։ Ունի «Greatest Britons-2007»՝ երաժշտական ձեռքբերումների համար․ վեց անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

27 տարեկանում մահացած այլ երաժիշտներ

Երբեմն 27 ակումբում ընդգրկվում են այլ երաժիշտներ, ովքեր նույնպես մահացել են 27 տարեկան հասակում։

ԱնունՄահացել էՄահվան պատճառԻնչով է հայտնի
Լուի Շովեն26 մարտի 1908ՆեյրոսիֆիլիսՌեգթայմ ժանրի երաժիշտ։
Հելմուտ Կոլլեն3 մայիսի 1977Ածխաթթու գազի թունավորում։«Triumvirat» խմբի բաս-կիթառահար։
Ջեսսի Բելվին6 փետրվարի 1960Մահացել է ավտովթարի ժամանակ։R&B երաժիշտ և երգահան։
Ալան Ուիլսոն3 սեպտեմբերի 1970Բարբիտուրատների չարաշահում, հնարավոր է ինքնասպանություն։«Canned Heat» խմբի առաջատար, վոկալիստ և երգահան։
Լեսլի Հարվի2 մայիսի 1972Էլեկտրահարումից՝ սեփական համերգի ժամանակ։«Stone the Crows» խմբի կիթառահար։
Ռոն Մաքքերնա3 մարտի 1973Ստամոքսա-աղիքային արյունազեղում՝ ալկոհոլի հետևանքով։«Grateful Dead» խմբի սկզբնական անդամ և ստեղնաշարային գործիքներ նվագող։
Դեյվիդ Ալեքսանդր10 փետրվարի 1975Թոքերի այտուց, հոսպիտալացվել է ալկոհոլի հետևանքով ենթաստամոքսային գեղձի բորբոքումից։«The Stooges»-ի բաս-կիթառահար։
Փիտ Հեմ24 ապրիլի 1975Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։«Badfinger»-ի հիմնադիր, ստեղնաշարային գործիքներ նվագող և կիթառահար։
Գարի Թեյն8 դեկտեմբերի 1975Թմրանյութերի չարաշահում։«Uriah Heep»-ի բաս-կիթառահար։
Քրիս Բելլ27 դեկտեմբերի 1978Ավտովթար, մեքենայով բախվել է հեռախոսային խցիկին։«Big Star»-ի վոկալիստ, երգահան և կիթառահար։
Դենիս Բուն22 դեկտեմբերի 1985Ավտովթարի ժամանակ կոտրել է վիզը, մեքենան վարել է առանց ամրագոտու։«Minutemen» փանկ-խմբի կիթառահար և վոկալիստ։
Ալեքսանդր Բաշլաչև

(ռուս.)

17 փետրվարի 1988Ընկել է պատուհանից (ըստ չհաստատված տվյալների՝ ինքնասպանություն)։Սովետական ռոք երաժիշտ և բանաստեղծ։
Պիտ դե Ֆրեյտաս14 հունիսի 1989Վթարի է ենթարկվել մոտոցիկլետով՝ տեսահոլովակի նկարահանումներից վերադառնալիս։«Echo & the Bunnymen»-ի հարվածային գործիքներ նվագող։
Իգոր Չումչկին

(ռուս.)

12 ապրիլի

1993

Նետվել է պատուհանից։Ռուսական ռոք երաժիշտ, «Ալիսա» խմբի կիթառահար։
Միա Զապատա7 հուլիսի

1993

Սպանություն։«The Gits» խմբի վոկալիստ։
Քրիստեն Պֆաֆ16 հունիսի 1994Հերոինի չարաշահում։«Hole» խմբի բաս-կիթառահարուհի։
Ռիչի Էդվարդս1 փետրվարի 1995Անհայտ կորել է 1995 թվականի փետրվարի 1-ին՝ հեռանալով հյուրանոցից։ Ավտոմեքենան հայտնաբերվել է ինքնասպանների հայտնի վայրում՝ Սևեռն գետի կամրջի մոտ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին պաշտոնապես պահացած է համարվել։«Manic Street Preachers» խմբի երգերի հեղինակ և կիթառահար։
Էդուարդ Ստարկով (ռուս.)23 փետրվարի 1997Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։Բանաստեղծ, «Химера» և «Последние танки в Париже» խմբերի երաժիշտ։
Եվգենի Պյանով

(ռուս.)

28 դեկտեմբերի 1999Ընկել է պատուհանից (ըստ Եգոր Լետովի պնդումների՝ թմրանյութերի ազդեցության տակ)։Երաժիշտ, բանաստեղծ, երգահան, 1990-ականների կեսերին-վերջին՝ «Гражданская Оборона» խմբի կիթառահար և բաս-կիթառահար։
Fat Pat3 փետրվար

1998

Գտնվել է գնդակահարված իր ձեռնարկատիրոջ տանը։Ամերիկացի ռեփեր Հյուստոնից, DEA (Dead End Alliance) և Screwed Up Click խմբերի անդամ։
Ջերեմի Ուարդ25 մայիսի

2003

Հերոինի չարաշահում։«The Mars Volta» և «De Facto» խմբերի հնչյունային օպերատոր։
Ալեքսանդր Կորժով (ռուս.)22 մայիսի

2005

Ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։«Манускрипт» խմբի առաջնորդ։
Կիմ Ջոնգհյոն18 դեկտեմբերի

2017

Պաշտոնական տարբերակն ինքնասպանությունն է՝ ածխաթթու գազի թունավորման միջոցով։Հարավկորեացի երգիչ և երգահան, պրոդյուսեր, «SHINee» խմբի առաջատար վոկալիստ։
Ֆրեդո Սանտանա20 հունվարի

2018

Երիկամների սուր վնասում (կոդեինի օշարակի մշտական օգտագործման միջոցով)Ամերիկացի ռեփեր Չիկագոյից։

Քննադատություն

Կուրտ Քոբեյնի կենսագիր Չարլզ Քրոսը գրում է. «Այն երաժիշտների թիվը, ովքեր մահանում են 27 տարեկան հասակում,  ցանկացած չափանիշներում իսկապես կարևոր է։ Չնայած, որ մարդիկ միշտ և ցանկացած տարիքում են մահանում, 27 տարեկանում մահացած երաժիշտների թիվը զգալիորեն աճում է»[12]։

Սակայն, 2011 թվականին, ավստրալիական տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները փորձել են «27 ակումբ» ֆենոմենը կասկածի տակ դնել՝ հիմնվելով իրականացրած վիճակագրական վերլուծություններից։ Հետազոտելով ոչ միայն մեծանուն կամ ռոքի պատմության մեջ կարևոր ներդրում կատարած երաժիշտների մահվան հանգամանքները, այլ նաև նրանց, ում հաջողվել է բրիտանական հիթ-շքերթի բարձունքում հասնել սկսած 1956-ից մինչև 2007 թվականների ընթացքում (ինչպես մենակատարների, այնպես էլ փոփ և ռոք խմբերի անդամների 1046 ազգանուն), նրանք հաստատել են, որ երաժիշտները, ինչպես ցանկացած, այնպես էլ 27 տարեկանում հաճախ չեն մահանում։ Նրանց օրինակով մահացել է 71 մարդ (7 %)։ Չնայած, ընդհանուր առմամբ, երաժիշտները սովորական մարդկանցից վաղ են մահանում (հաճախ մինչ 40 տարեկան), հենց «27 Ակումբ»-ի գոյության համար հետազոտողների ընտրած փաստերի և պատահական համընկնումների արդյունքը անվանել են կողմնապահական ընտրություն։ Սակայն, հետազոտողները, 20-30-ամյա երաժիշտների մահվան դեպքերի աճի վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում 1970-ականներին և1980-ականների սկզբին, որոշ ապացույցներ են հայտնաբերել, իսկ երիտասարդ երաժիշտների մահացությունը այդ նույն տարիքում 2—3 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի բնակչության սովորական մահացությանը[13][14]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • forever27.co.uk, «The Forever 27 Club» վեբ կայք (անգլ.)
  • the27s.com, «27-րդը․ Ռոքնռոլի մեծագույն առասպելը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «27 Ակումբ» հոդվածին։