27 Ակումբ (անգլ.՝ 27 Club), երաժիշտների անվանումների ամբողջություն, որոնք զգալիորեն ազդել են ռոք կամ բլյուզ երաժշտական ժանրերի ձևավորման և զարգացման վրա, և ովքեր, երբեմն տարօրինակ հանգամանքներում, մահացել են 27 տարեկան հասակում[1][2][3]։
Յոթ երաժիշտներից առաջինը ցուցակում հայտնվել է Ռոբերտ Ջոնսոնը (ըստ քննադատների վկայության, նա համարվում է 27 Ակումբի առաջին անդամը)։ Ցուցակում նաև ընդգրկված են՝ Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը և Ջենիս Ջոպլինը։ Նրանց մահվան ամենակարևոր մասը, որն էլ հանգեցրել է Ակումբի ստեղծմանը, այն է, որ նրանք մահացել են 10 ամիսների ընթացքում[2]։
Հետագայում, ցուցակում ընդգրկվել է Բրայան Ջոնսը. Մորիսոնը և Ջոնսը մահացել են նույն օրը, սակայն երկու տարվա տարբերությամբ[2]։
Անհայտ կորել է 1995 թվականի փետրվարի 1-ին՝ հեռանալով հյուրանոցից։ Ավտոմեքենան հայտնաբերվել է ինքնասպանների հայտնի վայրում՝ Սևեռն գետի կամրջի մոտ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին պաշտոնապես պահացած է համարվել։
Կուրտ Քոբեյնի կենսագիր Չարլզ Քրոսը գրում է. «Այն երաժիշտների թիվը, ովքեր մահանում են 27 տարեկան հասակում, ցանկացած չափանիշներում իսկապես կարևոր է։ Չնայած, որ մարդիկ միշտ և ցանկացած տարիքում են մահանում, 27 տարեկանում մահացած երաժիշտների թիվը զգալիորեն աճում է»[12]։
Սակայն, 2011 թվականին, ավստրալիական տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները փորձել են «27 ակումբ» ֆենոմենը կասկածի տակ դնել՝ հիմնվելով իրականացրած վիճակագրական վերլուծություններից։ Հետազոտելով ոչ միայն մեծանուն կամ ռոքի պատմության մեջ կարևոր ներդրում կատարած երաժիշտների մահվան հանգամանքները, այլ նաև նրանց, ում հաջողվել է բրիտանական հիթ-շքերթի բարձունքում հասնել սկսած 1956-ից մինչև 2007 թվականների ընթացքում (ինչպես մենակատարների, այնպես էլ փոփ և ռոք խմբերի անդամների 1046 ազգանուն), նրանք հաստատել են, որ երաժիշտները, ինչպես ցանկացած, այնպես էլ 27 տարեկանում հաճախ չեն մահանում։ Նրանց օրինակով մահացել է 71 մարդ (7 %)։ Չնայած, ընդհանուր առմամբ, երաժիշտները սովորական մարդկանցից վաղ են մահանում (հաճախ մինչ 40 տարեկան), հենց «27 Ակումբ»-ի գոյության համար հետազոտողների ընտրած փաստերի և պատահական համընկնումների արդյունքը անվանել են կողմնապահական ընտրություն։ Սակայն, հետազոտողները, 20-30-ամյա երաժիշտների մահվան դեպքերի աճի վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում 1970-ականներինև1980-ականների սկզբին, որոշ ապացույցներ են հայտնաբերել, իսկ երիտասարդ երաժիշտների մահացությունը այդ նույն տարիքում 2—3 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի բնակչության սովորական մահացությանը[13][14]։