23 (սինգլ)

«23», սինգլը գրված է ամերիկացի պրոդյուսեր «Mike Will Made It»-ի, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի և ամերիկացի ռեպերներ Վիզ Խալիֆայի և Ջյուսի Ջեյի կողմից։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Interscope Records-ի օժանդակությամբ։ Երգի ստեղծմամբ և պրոդյուսինգով զբաղվել է «Mike Will Made It»-ը, Վիզ Խալիֆայի, Ջյուսի Ջեի, Պիեռ Ռամոնի և «Rock City»-ի օգնությամբ։ «23» ստեղծագործությունը իր մեջ ներաոռում է ռիթմիկ տեմպեր և լիրիկական հղումներ։ Այն վերաբերում էր Էյր Ջորդանի մարզակոշիկներին և թմրանյութերի օգտագործմանը։

«23»
Mike WiLL Made It, Մայլի Սայրուս, Wiz Khalifa և Juicy Jի երգը
Թողարկված2013
Ձայնագրված2013 թվական
ԺանրՀիփ-հոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope Records
ԿոմպոզիտորR. City, Ջուսի Ջեյ և Վիզ Խալիֆա
ՊրոդյուսերMike WiLL Made It

«23»-ը ընդհանուր առմամբ ստացել է միքսված արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Այն ամերիկյան Billboard Hot 100հիթ-շքերթում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Երգի համատեղ տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի օգոստոսի 26-ին Բրուքլինում և թողարկվել Vevo ալիքում 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։

Արտադրություն և կոմպոզիցիա

«23»-ի պրոդյուսինգի ընթացքում «Mike Will Made It»-ը պլանավորել էր հատված, որտեղ նա պետք է ելույթ ունենար Ջյուսի Ջեյի և Վիզ Խալիֆայի կողքին։ Սակայն արտադրության ընթացքում նա մտքափոխվել է և որոշել, որ իրեն պետք է փոխարինի կանացի ձայն։ Այդ ժամանակ «Mike Will Made It»-ը նոր էր ավարտել Մայլի Սայրուսի «We Can't Stop» սինգլի պրոդյուսինգը, որը նրա չորրորդ ստուդիական՝ Bangerz (2013) ալբոմի համար էր։ Սայրուսը, լսելով «23»-ը, հետաքրքրություն արտահայտեց՝ մասնակցելու երգի ստեղծմանը։ «23»-ը սինթ դրայվեն հիփ-հոփ կատարում է, որն իր մեջ պարունակում է միջին տեմպով բիթեր և բասեր։ Այն հանդիսանում է նաև Մայլի Սայրուսի երգացանկում առաջին ռեպ կատարումը[1]։

Թողարկում և արձագանքներ

«Mike Will Made It»-ը առաջին անգամ 25 վայրկյանանոց տրեկը թողարկել է 2013 թվականի օգոստոսի 7-ին և հայտարարել, որ ամբողջական թողարկումը տեղի կունենա օգոստոսի 26-ին[2]։ Սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով սինգլը թողարկվել է սեպտեմբերի 17-ին։ Սինգլն ընդհանուր առմամբ ստացել է միքսված քննադատություններ, որոնք հիմնականում կապված են Սայրուսի հիփ-հոփ ոճում հանդես գալու պատճառով[3]։

«23»-ը ընդհանուր առմամբ ստացել է միքսված քննադատություն երաժշտական քննադատների կողմից, որը հիմանականում վերաբերում է Մայլիին և իր հիփ-հոփ կատարողական հնարավորություններին[2][4] and is distinguished in Cyrus' catalog as the first track in which she raps.[5]։ Մայք Ուոսը Իդոլաթորից գոհ էր «Mike Will Made It»-ի աշխատանքից և հիացած էր Մայլիի ընդունակություններով։ «That Grape Juice»-ը հաստատել է, որ նրանք իրենց երկրպագուներին տվել են այն, ինչ նրանք էին ցանկանում։ «23»-ը հայտնվել է 2013 թվականի լավագույն 50 երգերի ցանկանում և տեղ գտել 23-րդ հորիզոնականում[6]։ Նրանք նաև ավելացրել են, որ Մայլին այս համագործակցությունը համալրել է և կատարելագործել։ Ջորդան Սարգենթը սինգլը որակավորել է, որպես «Mike Will Made It»-ի ամենավատ ստեղծագործություն[7]։

Կոմերցիոն հաջողություններ

ԱՄՆում սինգլը, Billboard Hot 100ում զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը[8], իսկ ավելի ուշ հայտնվել է 11-րդ հորիզոնականում[9]։ Այն հայտնվել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում[10]։

Կանադական հոթ 100 հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը[11]։ Եվրոպայում սինգլը զբաղեցրել է19-րդ հորիզոնականը և 85-րդը Մեծ Բրիտանիայում[12][13]։ Այն նաև զբաղեցրել է ֆրանսիական «French Syndicat National de l'Édition Phonographique» հիթ-շքերթում 31-րդ հորիզոնականը։ Սինգլը ավստրալիական հիթ-շքերթում զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը և Նոր Զելանդիայում 22-րդ հորիզոնական։

Ծանոթագրություններ