1930-ական թվականների մեծ բռնաճնշումներում զոհված հայտնի հայերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

1930-ական թվականների մեծ բռնաճնշումներում զոհված հայտնի հայերի ցանկ, մի շարք հայ մտավորականներ, բոլշևիկյան և հետագայում կոմունիստական պետական գործիչներ, ռազմական և կրոնական գործիչներ, որոնք սպանվել են Ստալինյան ռեժիմի կողմից 1930-ական թվականների «Մեծ զտման» ժամանակ՝ Խորհրդային Միությունում բոլոր քաղաքական ընդդիմությունները ոչնչացնելու մահափորձով։

Նախապատմություն

1920-ական թվականներին եկեղեցու մասնավոր գույքը բռնագրավվել է, իսկ քահանաները՝ բռնության ենթարկվել։ Հայ եկեղեցու դեմ սովետական հարձակումներն արագացել են Ստալինի օրոք՝ սկսած 1929 թվականից, բայց հաջորդ տարիներին ակնթարթորեն թեթևացել են՝ բարելավելով երկրի հարաբերությունները Հայկական սփյուռքի հետ։ 1932 թվականին Խորեն Ա Տփղիսեցին դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և ստանձնել եկեղեցու ղեկավարությունը։ Սակայն 1930-ական թվականների վերջին խորհրդային մարդիկ վերսկսել են իրենց գրոհները Եկեղեցու դեմ[1]՝ 1938 թվականին կաթողիկոսի սպանությունը ներկայացնելով որպես «Մեծ զտման» մաս։ Էջմիածնի կաթողիկոսարանի փակումը տեղի է ունեցել 1938 թվականի օգոստոսի 4-ին։ Եկեղեցին, այնուամենայնիվ, սփյուռքում գոյատևել է ընդհատակյա[2]։

«Մեծ զտումը» Խորհրդային Միությունում քաղաքական բռնաճնշումների և հալածանքների արշավների շարք էր, որը կազմակերպվել էր Կոմունիստական կուսակցության անդամների, գյուղացիների, գրողների, մտավորականների և այլ անձանց դեմ։ 1937 թվականի սեպտեմբերին Ստալինը Գեորգի Մալենկովի և Լավրենտի Բերիայի հետ Երևան է ուղարկել Անաստաս Միկոյանին՝ վերահսկելու Հայաստանի կոմունիստական կուսակցության լուծարման գործընթացը, որը հիմնականում կազմված էր նախկին բոլշևիկներից։ Հայաստանի կոմունիստական առաջնորդները, ինչպիսիք են Վաղարշակ Տեր-Վահանյանը և Աղասի Խանջյանը, զտման զոհ են դարձել, առաջինը` որպես մեղադրյալ, «Մոսկվա» շոուի առաջին դատավարության ժամանակ։ ՄիկոյանըբՀայաստան կատարած այցի ընթացքում փորձել է փրկել մահապատժի ենթարկվողներից մեկին, բայց չի հաջողվել։ Այդ անձը ձերբակալվել է Բերիայի կողմից ԽՄԿԿ-ի ելույթներից մեկի ժամանակ։ Ձերբակալվել է ավելի քան հազար մարդ, իսկ «Հայկական քաղբյուրոյի» 9 անդամներից յոթին ազատել են աշխատանքից[3]։

Ինչպես Ստալինի օրոք Խորհրդային Միությունում ապրող տարբեր էթնիկ փոքրամասնություններ, այնպես էլ տասնյակ հազարավոր հայեր մահապատժի են ենթարկվել և արտաքսվել։ 1936 թվականին Բերիան և Ստալինը աշխատում էին հայերին Սիբիր արտաքսելու ուղղությամբ՝ փորձելով Հայաստանի բնակչությունը 700 000-ով նվազեցնել, որպեսզի արդարացնեն բռնակցումը Վրաստանին[2]։ Բերիայի հրամանատարության ներքո ոստիկանական ահաբեկչությունն օգտագործվել է բնակչության նկատմամբ կուսակցության քաղաքական պահվածքն ամրապնդելու և հայրենասիրության բոլոր դրսևորումներն արգելելու համար։

Ցանկ

Ստորև ներկայացված է ՀԽՍՀ-ից կամ ազգությամբ հայ այլ խորհրդային մարդկանց բռնաճնշումների զոհ դարձածների անավարտ ցանկը․

Մահապատժի ամսաթիվ և վայրԱնձՊաշտոնՌեաբիլիտացիա
1936 թվականի հուլիսի 9[4]
Թիֆլիս[4]
Աղասի Խանջյան Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (1930-1936)
1936 թվականի օգոստոսի 25[5]
Մոսկվա[5]
Վաղարշակ Տեր-Վահանյան Բոլշևիկ հեղափոխական
1937 թվականի հուլիս[6]Ակսել Բակունց Գրող
1937 թվականի օգոստոսի 21[7]Սահակ Տեր-Գաբրիելյան Բոլշևիկ հեղափոխական
1937 թվականի սեպտեմբեր[8]Սարգիս ԿասյանԲոլշևիկ հեղափոխական[9]
1937 թվականի սեպտեմբերի 20[10]Լևոն Կարախան Բոլշևիկ հեղափոխական
1937 թվականի նոյեմբերի 22[11]Մովսես Սիլիկյան Ռուսական և հայկական բանակների ռազմական հրամանատար
1937 թվականի նոյեմբերի 27[12]
Երևանի բանտի հիվանդանոց
Եղիշե Չարենց Բանաստեղծ, «20-րդ դարի գլխավոր հայ բանաստեղծ»[13]1954 թվականի մարտի 11[14]
1937 թվականի նոյեմբերի 27[15]Ռուբեն ՌուբենովՔաղաքական գործիչ, Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար (1933)
1937 թվականի դեկտեմբերի 10[16]Քրիստափոր Արարատյան Ռուսական և հայկական բանակների ռազմական հրամանատար
1937 թվականի դեկտեմբերի 11[17]
Մոսկվա
Հայկ Բժշկյանց Բոլշևիկ հեղափոխական, ռազմական հրամանատար1956
1937Սարգիս Լուկաշին Քաղաքական գործիչ, Ժողկոմխորհի նախագահ (1922-1925)
1938 թվականի մարտի 19[18]Աշխարհբեկ ՔալանթարՀնագետ
1938 թվականի ապրիլի 6[19]
ՆԳԺԿ[20]
Խորեն Ա Տփղիսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս
1938 թվականի ապրիլի 21[21]Սուրեն Շադունց Քաղաքական գործիչ, Տաջիկստանի կենտկոմի առաջին քարտուղար (1934-1937)
1938 թվականի հուլիսի 18[22][23]Վահան ԹոթովենցԳրող
1938 թվականի օգոստոսի 1[24]Ալեքսանդր Բեկզադյան Խորհրդային քաղաքական գործիչ1956
1938[25]Հովհաննես Քաջազնունի Նախկին Դաշնակ քաղաքական գործիչ, 1918-19 թվականների Հայաստանի վարչապետ
1939 թվականի փետրվարի 26[26][27]Լևոն Միրզոյան Քաղաքական գործիչ, Ադրբեջանի կենտկոմի քարտուղար (1926-29), Ղազախստանի կենտկոմի քարտուղար (1937-38)
1943[28]Զապել Եսայան Արձակագիր

Ծանոթագրություններ

Գրականություն