Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման
Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման (դեկտեմբերի 31, 1798[1][2], Կոեռու, Յարվամաա, Էստոնիա - ապրիլի 22, 1850[1][2], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]), էստոնացի գրող և բանահավաք, լուսավորիչ-դեմոկրատ։
Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1798[1][2] |
Ծննդավայր | Կոեռու, Յարվամաա, Էստոնիա |
Վախճանվել է | ապրիլի 22, 1850[1][2] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Ռաադիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բժիշկ, գրող, համալսարանի դասախոս և բանասեր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի գիմնազիա և Դորպատի կայսերական համալսարանի բժշկության ֆակուլտետ |
Աշխատավայր | Դորպատի կայսերական համալսարան |
Friedrich Robert Faehlmann Վիքիպահեստում |
1825 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Դորպատում աշխատել է բժիշկ և համալսարանում դասավանդել էստոներեն և դեղաբանություն։ 1838 թվականին Ֆելմանի նախաձեռնությամբ հիմնվել է էստոներեն լեզվի, բանահյուսության և պատմության էստոնական գիտական ընկերությունը։ Հավաքել է ժողովրդական հին զրույցներ դյուցազն Կալևիպոեգի մասին՝ նպատակ ունենալով կազմել միասնական էպոս, սակայն չի հասցրել իրականացնել մտահղացումը։ Մահացել է տուբերկուլոզից։
Ֆելմանի մահից հետո նրա մտերիմն ու համախոհը՝ Ֆրիդրիխ Կրեյցվալդը, կազմել և հրատարակել է «Կալևիպոեգը» (1857—61)։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |