Ֆրենկ Գրիլլո

ամերիկացի դերասան

Ֆրենկ Էնտոնի Գրիլլո (անգլ.՝ Frank Anthony Grillo, հունիսի 8, 1965(1965-06-08) կամ հունիսի 8, 1963(1963-06-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք[2]), ամերիկացի դերասան։

Ֆրենկ Գրիլլո
անգլ.՝ Frank Grillo
Ծնվել էհունիսի 8, 1965(1965-06-08) (59 տարեկան) կամ հունիսի 8, 1963(1963-06-08)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
Ամուսին(ներ)Wendy Moniz?

Անձնական կյանք

Գրիլլոն ծնվել է Նյու-Յորքում, իտալական արմատներ ունեցող ընտանիքում[3]։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Իր առաջին կնոջ՝ Կեթիի հետ ամուսնացել է 1991 թվականին, բայց 1998 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Նրանք ունեն որդի՝ Սեմին, ծնվել է 1997 թվականին հունվարին։ 2000 թվականի հոկտեմբերի 28-ին Գրիլլոն ամուսնացել է դերասանուհի Վենդի Մոնզիի հետ, որն ունեցել է սիրավեպ Դին Մարլերի հետ «Ուղղորդող լույսը» հեռուստասերիալում։ Ամուսինները ունեն երկու որդի․ Լիամը, որը ծնվել է 2004 թվականի օգոստոսին և Ռիո Ժոզեֆ Գրիլլոն՝ 2008 թվականի հունվարի 20-ին։

Կարիերա

Ֆրենկ Գրիլլոն ունեցել է բազմաթիվ դերեր հեռուստասերիալներում և ֆիլմերում, որոնցից են «Կույր արդարադատություն» և «Battery Park»: Նա հայտնի է Հարթ Ջեսապի դերով, որը խաղացել է հայտնի «Ուղղորդող լույսը» օճառային օպերայում 1996 թվականի մայիսից մինչև 1999 թվականի մարտը։ Մինչ այդ նա երևացել է այնպիսի ընկերությունների գովազդային տեսահոլովակներում, ինչպիսիք են American Express-ը, sure և Miller Genuine Draft դեզոդորի։ Ինչպես նաև հաջողակ է եղել ֆիտնես մոդելի բնագավառում՝ 1980-90-ական թվականներին հայտնվելով Men’s Workout և Exercise & Health լրագրերում։

Ֆրենկ Գրիլլոն խաղացել է «Spike» հեռուստաալիքի «Սպանության վայր» հեռուստասերիալում մարմնավորելով Միստեր Պիգին, այն հեռարձակվել է 2007 թվականի ամռանը[4]։ Ինչպես նաև խաղացել է Ջիմիի «C.S.I.: Հանցանքի վայրը՝ Նյու-Յորք» հեռուստասերիալի «Մի քիչ հերոսների մասին» Էպիզոդում՝ որը հեռարձակվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին[5]։ Ֆրենկը լուսանկարվել է նաև հայտնի դրամատիկական «Հաղթանակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում Նիկա Սավրիննայի դերում[6]։

2010 թվականին Գրիլլոն խաղացել է «Մայրերի օրը» սարսափելի հեռուստասերիալում՝ Դանիել Սախպի դերով[7]։ Ինչպես նաև 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաընկերության «Դարպասները» գերբնական քրեական հեռուստասերիալում[8], սակայն երկրորդ սեզոնում չի նկարահանվել։ Ֆրենկ Գրիլլոն նկարահանվել է նաև «Թագավորների հաղթանակը» դրամատիկական հեռուստասերիալի «Սև կինը» էպիզոդում՝ դաշտային գործակալի դերում։ Ֆրենկը խաղացել է նաև «Պատերազմ» ֆիլմում օգնականի դերում 2011 թվականին։ 2012 թվականին հայտնվել է «Մարտ» հեռուստասերիալում Դիազայի դերում, ինչպես նաև «Կապ չկա» դրամատիկական մարտաֆիլմում։ 2014 թվականին Գրիլլոն խաղացել է «Առաջին վրիժառուն, այլ պատերազմ» ֆիլմը Բրոկ Ռամլոուի դերով[9]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
1993Մահացու մրցակիցներDeadly RivalsԴետեկտիվ Գրոգան/ Det. Grogan
1993Մետաքսյա կապերSilk StalkingsՖրակ Լա Պումա/ Franco LaPuma
1996Deadly CharadesՎինս Կարլուչիի/ Vince Carlucci
1996Պալտերգեիստ,ԺառանգությունPoltergeist: The LegacyՋերի Թեիթ/ Jerry Tate
1999WastelandԿլիֆ Դոբս/Cliff Dobbs
1996-1999Ուղղորդող լույսThe Guiding LightՀարթ Ջեսապ/ Hart Jessup
2000Battery ParkԷնտոնի Ստիլյանո/ Anthony Stigliano
2002ՖիոնաFiona
2002ՊարզությունSimplicityԳեներալ/ General
2002ՍիրունիկThe Sweetest ThingԷնդի/ Andy
2002Արտասովոր միտքMinority ReportՈստիկաության ստորաբաժանման պրոֆիլակտիկ հանցագործություններ/ Pre-Crime Cop
2002Հանթեր,Վերականգնողական արդարացիությունHunter: Return to JusticeԴետեկտիվ Տերենս Ջիլլետ/ Detective Terence Gillette
2002-2003Մարդկանց համարFor the PeopleԴետեկտիվ Ջեի Սի Հանթեր/ Det. J.C. Hunter
2002-2003ՎահանThe ShieldԱֆիցեր Պոլ Ջեկսոն/ Officer Paul Jackso
2003Հանթեր, Նորից գործերHunter: Back in ForceԴետեկտիվ Տերենս Ջիլետ/ Detective Terence Gillette
2003Հարսանեկան հավաքույթ ԱպրիլApril's ShowerՌոկկո/ Rocco
2003Կարեն ՍիսկոKaren SiscoԳարիսոն Կիկ/ Garrison Kick
2004Արևելյան զբոսայգիThe DistrictՎինս Դիմեսկի/ Vince Dymecki
2005Կույր արդարադատությունBlind JusticeԴետեկտիվ Մարտի Ռուսսո/ Detective Marty Russo
2006Հոլլիս և ՌեիHollis & RaeԴետեկտիվ Հենրի Քելոուեյ/ Detective Henry Callaway
2005-2006ՓախուստPrison BreakՆիկ Սավրին/ Nick Savrinn
2006C.S.I., Հանցագործության վայրըCSI: Crime Scene InvestigationՀենրի ՍԻնկլեր/ Gary Sinclair
2007Առանց հետքWithout a TraceՆիլ Ռոուլինգս/ Neil Rawlings
2007Լաս-ՎեգասLas VegasՋերեմի Շապիրո/ Jeremy Shapiro
2007Raw FootageԲեն Չաֆֆին/ Ben Chaffin
2007Մահացու կետThe Kill PointԱլբերտ Ռոման/ Միստեր Պիգ/ Albert Roman/ Mr. Pig
2007C.S.I, Հանցանքի վայրը Նյու-ՅորքCSI: NYՋիմմ Դեվիս/ Jimmie Davis
2008Կապույտ արյունBlue BloodՍերժանտ Կուորի/ Sgt. Quarry
2008Մահ.comiMurdersՋոե Ռոմանո/ Joe Romano
2008Հպարտություն և բառPride and GloryԷդիի Կարբոնե/ Eddie Carbone
2002-2009Օրոնք և Կարգ, Հատուկ կազմLaw & Order: Special Victims UnitՖրենկ Բարբարոսա, Մարկ Վանկուրեն/ Frank Barbarossa, Mark Van Kuren
2009Կապույտ աչքերOlhos azuisԲոբ Էստեվեզ/ Bob Estevez
2010ՊատիժEdge of DarknessԱգենտ Առաջին/ Agent One
2010ԴարպասներThe GatesՆիկ Մոնոհան/ Nick Monohan
2010Մայրերի օրըMother’s DayԴանիել Սահապի/ Daniel Sohapi
2010Վերցրու իմ հոգինMy Soul to TakeՊատերսոն/ Paterson
2011Պատերազմների հաղթանակըBreakout KingsԱգենտ Շտոլց/ Agent Stoltz
2011ԶինվորВоинՖրենկ Կամպանա/ Frank Campana
2011ԳոտեմարտThe GreyԴիազ/ Diaz
2012Վեգասի ճակատագիրըLay the FavoriteՖրենկի/ Frankie
2012ՊահակախումբEnd of WatchՍերժանտ/ Sarge
2012Կապ չկաDisconnectՄաիկ Դիկսոն/ Mike Dixon
2012Նշանակետ համար առաջինZero Dark ThirtyՍավառնակախմբի հրամանատար/ Squadron Commanding Officer
2013Ավազակախմբի որսորդներըGangster SquadՌուսսո/ Russo
2013ԽաչմերուկIntersectionsՍկոտտ Դոլան/ Scott Dolan
2013Մերի և ՄարտաMary & MarthaՓիթեր/ Peter
2013Վերջին սահմանըHomefrontՍարիուս Հենկս/ Cyrus Hanks
2014Առաջին վրիժառուն, Ուրիշ ՊատերազմCaptain America: The Winter SoldierԲրոկ Ռամլոու/ Brock Rumlow
2014Մռայլ գիշեր 2The Purge: AnarchyՍերժանտ Լեո Բարնս/ Sergeant Leo Barnes
2014-2015ԹագավորությունKingdomՕլվի Կուլինա/ Alvey Kulina
2015Վերջին արարողությունDemoicԴետեկտիվ Մարկ Լյուիս/ Detective Mark Lewis
2015Մեծ երկինքBig skyՋեսսի/ Jesse
2016Ջեկիլ կղզու մասին խոսակցությունըA Conspiracy on Jekyll IslandԳաի Կլիֆտոն/ Guy Clifton
2016Սկաիլայն 2Beyond SkylineՄարկ/ Mark
2016Առաջին վրիժառու, ԴիմակայությունCaptain America: Civil WarԲռոկ Ռամլոու/ Կռոսբոուս/ Brock Rumlow/ Crossbones
2016ՍտեֆանիStephanie
2016Մռայլ գիշեր 3The Purge 3Սերժանտ Լեո Բարս/ The Purge 3

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Գրիլլո» հոդվածին։