Ֆրեդի Յանգ

բրիտանացի կինեմատոգրաֆ

Ֆրեդի Յանգ (ինչպես նաև` Ֆրեդերիկ Յանգ, հոկտեմբերի 9, 1902(1902-10-09)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2][1] կամ դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոօպերատոր, բրիտանական օպերատորական դպրոցի հիմնադիր հայր, Բրիտանական կայսրութայն շքանշանի ասպետ։

Ֆրեդի Յանգ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1902(1902-10-09)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2][1] (96 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[3] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական կինեմատոգրաֆիստների ընկերություն

Կարիերա

Ծնվել է Լոնդոնում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ լքել է դպրոցը և գնացել «Lime Groove» ստուդիայում լաբորանտ աշխատելու[4]։ 1922 թվականին «Ռոբ Ռոյ» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն աշխատել է որպես օպերատորի ասիստենտ և կասկադյոր, իսկ 1928 թվականին որպես գլխավոր օպերատոր նկարահանել է առաջին ֆիլմը։ 1929 թվականին Մեծ Բրիտիայում նկարահանել է «Սպիտակ բեռ» առաջին ձայնային ֆիլմը։ Եղել է բրիտանական գունավոր ֆիլմի նկարահանումների, ինչպես նաև Cinemascope համակարգի ռահվիրան։ Առաջին աշխարահամարտի ժամանակ Ֆրեդի Ֆրենսիսի հետ զբաղվել է քարոզչական ֆիլմերի արտադրությամբ։ «Մայոր Բարբարա» ֆիլմի նկարահանումների ընթացքում Յանգը ծանոթացել է Դևիդ Լինի հետ[5]։ 1949 թվականին Ֆրեդի Յանգը, Գայ Գրինը և Ջորժ Գանը հիմնել են BSC-ն՝ կինոօպերատորների բրիտանական գիլդիան[6]։ 1950-ական թվականներին աշխատել է Ամերիկայում՝ բարձր կատեգորիայի մեծ ստուդիական ֆիլմերում։ Սակայն 1959 թվականին գնացել է MGM և կենտրոնացել անկախ օպերատորի կարիերայի վրա։ 1960 թվականին պրոդյուսեր Սեմ Սպիգելը Յանգին առաջարկել է դառնալ Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» նոր պատկերի բեմադրողը։ Չնայած տարիքին (մոտ 60 տարեկան) և անապատում աշխատանքների բարդությանը, նա համաձայնում է։ 65 մմ ժապավենի վրա նկարահանված «Լոուրենս Արաբացի» ֆիլմը բերել է նրան առաջին «Օսկար»-ը։

Դևիդ Լինի հետ հաջորդ երկու համատեղ ֆիլմերը՝ «Դոկտոր Ժիվագո» (1965) և «Ռայանի դուստրը», ևս նրան բերել են մեկական «Օսկար»։ 1970-ական թվականների սկզբին լուսանկարչական լայնությունը վերահսկելու համար մշակել և աշխարհում առաջին անգամ կիրառել է կինոժապավենի լրացուցիչ չափված լուսավորումը։ 1970 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման։ Ավելի քան 130 ֆիլմի բեմադրող օպերատոր է, նրա կարիերան տևել է 62 տարի, վերջին ֆիլմը նկարահանել է 1984 թվականին։ 1970-ական թվականներին գրել է «Օպերատորի աշխատանքը»[7] գիրքը, իսկ 1990-ականներին՝«70 պայծառ տարի» ինքնակենսագրականը[8]։ Մահացել է Լոնդոնում, մինչև կյանքի վերջ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 2003 թվականի Կինոօպերատորների միջազգային գիլդիան Յանգին հատկացրել է կինոյի պատմության մեջ ամենաազդեցիկ օպերատորների տասնյակի առաջին տեղը[9]։

Անձնական կյանք

1927-1964 թվականներին ամուսնացած է եղել Մարջորի Գաֆնիի՝ Ալբերտ Հիչհոկի ասիստենտի հետ։ Նրանք ունեին երկու որդեգրված զավակ։ Կնոջ մահից հետո ամուսնացել է խմբագիր Ջոան Մորդաչի հետ։ Ամուսնությունից ծնվել է որդին՝ Դևիդը[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն

ՏարիՎերնագիրԲնօրինակ վերնագիրՌեժիսոր
1945Կեսարը և ԿլեոպատրանCaesar and CleopatraԳեբրիել Պասկալ
1952ԱյվենհոIvanhoeՌիչարդ Տորպ
1953ՄոգամբոMogamboՋոն Ֆորդ
1953Կլոր սեղանի ասպետներըKnigts of the Round TableՌիչարդ Տորպ
1956Կյանքի ծարավLust for LifeՎինսենթ Մինելլի
1961ԳորգոGorgoԷժեն Լուրե
1965Դոկտոր ԺիվագոDoctor ZhivagoԴևիդ Լին
1967Ապրում ես միայն երկու անգամYou Only Live TwiceԼյուիս Գիլբերտ
1969Մեղավոր ԴևիSinful DaveyՋոն Հյուսթոն
1970Ռայանի դուստրըRyan's DaughterԴևիդ Լին
1976Կապույտ թռչունThe Blue BirdՋորջ Կյուկոր
1979Արյունակցական կապBloodlineԹերենս Յանգ
1977Երկաթե դիմակով մարդըThe Man in the Iron MaskՄայք Նյուել

Մրցանակներ և անվանակարգեր

«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար[11]

  • 1953՝ «Այվենհո» (անվանակարգ) գունավոր ֆիլմի համար
  • 1963՝ «Լոուրենս Արաբացին» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
  • 1966՝ «Դոկտոր Ժիվագո» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
  • 1971՝ «Ռայանի դուստրը» (մրցանակ)
  • 1972՝ «Նիկոլայ և Ալեքսանդրա» (անվանակարգ)

«Ոսկե գլոբուս» մրցանակ գունավոր ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար[12]

  • 1963՝ «Լոուրենս Արաբացի» (մրցանակ)

«BAFTA» մրցանակ[13][14][15]

  • 1965՝ «Յոթերորդ լուսաբաց» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
  • 1966՝ «Լորդ Ջիմ» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
  • 1968՝ «Ինքնասպանի գործը» (անվանակարգ) գունավոր ֆիլմի բրիտանացի լավագույն օպերատորին
  • 1971՝ «Ռայանի դուստրը» (անվանակարգ) լավագույն օպերատորին
  • 1972՝ BAFTA Academy Fellowship Award-ի պատվավոր մրցանակ (մրցանակ)
  • 1996՝ Հատուկ մրցանակ (մրցանակ)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • М. М. Щедринский Дополнительная дозированная засветка как техническое и художественное средство(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1978. — № 3. — С. 25—29. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներ