Ֆրեդի Գուարին

Ֆրեդի Գուարին (իսպ.`Freddy Alejandro Guarin Vasquez, հունիսի 30, 1986(1986-06-30)[1][2][3][…], Puerto Boyacá, Boyacá Department, Կոլումբիա), կոլումբիացի կիսապաշտպան, որը հանդես է գալիս միլանյան Ինտերում և Կոլումբիայի ազգային հավաքականում։

Ֆրեդի Գուարին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՖրեդի Գուարին
Ազգությունըկոլումբիացի
Քաղաքացիությունը Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 30, 1988 (36 տարեկան)
ԾննդավայրՊուերտո-Բոյակա, Կոլումբիա
Հասակ183 սմ
Քաշ77 կիլոգրամ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻնտեր
Համար13
Պատանեկան կարիերա
2002-2004Կոլումբիա Էնվիգադո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2005
2005-2006
2006-2007
2007-2008
2008-2012
2012-2016
2016-ներկա
Կոլումբիա Էնվիգադո
Արգենտինա Բոկա Խունիորս
Ֆրանսիա Սենտ Էտիեն
Ֆրանսիա Սենտ Էտիեն
Պորտուգալիա Պորտու
Իտալիա Ինտեր
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանխայ Շենխուա
38(4)
2(0)
18(1)
18(0)
63(11)
108(15)
0(0)
Ազգային հավաքական
2002-2003
2003-2005
2005
Կոլումբիա Կոլումբիայի հավաքական (Մ17)
Կոլումբիա Կոլումբիայի հավաքական (Մ21)
Կոլումբիա Կոլումբիայի ազգային հավաքական ՖԱՀ
6(2)
16(2)
53(4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Մանկապատանեկան կարիերա

Ֆրեդի Գուարինի առաջին ակումբը եղել է կոլումբիական Էվինգադոն։ Երեք տարի այստեղ խաղալուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է Բոկա Խունիորս։ Արգենտինական ակումբի կազմում անցկացրել է 2 հանդիպում, իսկ մրցաշրջանի մյուս մասը խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։

Բոկա Խունիորս

2006 թվականի ամռանը արգենտինական ակումբը 500 հազար եվրոյով գնեց ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը։ Սակայն ֆուտբոլիստը որոշեց հանդես գալ ֆրանսիական Սենտ Էտիենում և տեղափոխվեց ֆրանսիական ակումբ։

Սենտ Էտիեն

Գուարինը ֆրանսիական ակումբ տեղափոխվեց 2006 թվականին և իր դեբյուտային հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 14-ին մրցելով Լիոնի դեմ։ Առաջին գոլը թիմի կազմում խփել է 2007 թվականի մարտին Տրուաի դեմ խաղում։

Պորտու

2008 թվականի հունիսի 14-ին ֆուտբոլիստը տեղափոխվում է պորտուգալական Պորտու։ Պորտուի հետ նա դառնում է Եվրոպայի լիգայի հաղթող։ Նա 63 խաղում թիմի կազմում դառնում է 11 գոլի հեղինակ։

Ինտեր

2012 թվականի հունվարի 31-ին Գուարինը վարձավճարով տեղափոխվում է իտալական Ինտեր։ Թիմը կոլումբիացու համար վճարել էր 1 միլիոն եվրո։ 2012 թվականի ամռանը Ինտերը ամբողջովին գնում է կոլումբիացու տրանսֆերը։

Շանխայ Շենխուա2016 թվականի հունվարի 27-ին Գուարինը տեղափոխվել է չինական Շանխայ Շենխուա։

Ձեռքբերումներ

  • Արգենտինայի չեմպիոն` 2006
  • Կենտրանական Ամերիկայի և Կարիբյան ավազանի խաղերի հաղթող՝ 2006
  • Պորտուգալիայի չեմպիոն՝ 2008/2009, 2010/2011
  • Պորտուգալիայի Գավաթի հաղթող՝ 2008/2009, 2009/2010, 2010/2011
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2009, 2010, 2011
  • Եվրոպայի Լիգայի հաղթող՝ 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Գուարին» հոդվածին։