Ֆրեդերիկ Լեյթոն

անգլիացի նկարիչ, քանդակագործ

Ֆրեդերիկ Լեյթոն, Լեյթոնի 1-ին բարոն (անգլ.՝ Frederic Leighton, դեկտեմբերի 3, 1830(1830-12-03)[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - հունվարի 25, 1896(1896-01-25)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5], 1878-1896 թվականներին հայտնի է եղել որպես Սըր Ֆրեդերիկ Լեյթոն), անգլիացի նկարիչ, քանդակագործ։ Լեյթոնի ստեղծագործություններում պատկերված են պատմական, բիբլիական, դասական թեմաներ։ Պատմության մեջ Լեյթոնը հայտնի է որպես ամենակարճ ժամկետով պերը, քանի որ կոչումը ստանալուց մեկ օր հետո մահացել է[10]։

Ֆրեդերիկ Լեյթոն
անգլ.՝ Frederic Leighton
Ի ծնեանգլ.՝ Frederic Leighton Leighton
Ծնվել էդեկտեմբերի 3, 1830(1830-12-03)[1][2][3][…]
ԾննդավայրՍկարբորո, Նորդ Յորքշիր, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էհունվարի 25, 1896(1896-01-25)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Ազգությունանգլիացիներ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Heatherley School of Fine Art?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, քաղաքական գործիչ և գծանկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ[6][7], Էտրուսկյան դպրոց, էսթետիզմ[8][6], նեոդասականություն[6] և սիմվոլիզմ[6]
Ժանրպատմական գեղանկարչություն[4], գեղանկարչություն, այլաբանություն[4], դիցաբանական գեղանկարչություն[4], մարդու ձևի գեղանկարչություն[4] և դիմանկար[4]
Ուշագրավ աշխատանքներLieder ohne Worte?, Հռոմի վիլլա Մալտա և Կիզիչ հունիս
ՄեկենասներԷդուարդ VII
Պարգևներ
ՊաշտոնԼորդերի պալատի անդամ և PRA?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրFrederick Septimus Leighton?[9]
ՄայրAugusta Susan Nash?[9]
ստորագրություն
Изображение автографа
 Frederic Leighton Վիքիպահեստում

Կենսագրություն

Կիզիչ հունիս (1895, Պոնսեի արվեստի թանգարան)

Լեյթոնը ծնվել է Սքարբորո առողջարանային քաղաքում։ Ընտանիքը զբաղվել է ներմուծման և արտահանման բիզնեսով։ Սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի դպրոցում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Եվրոպայում, նախ Էդվարդ ֆոն Շտեյնլի, ապա՝ Ջովաննի Կոստայի մոտ։ 17 տարեկան հասակում 1847 թվականի ամռանը Ֆրանկֆուրտում հանդիպել է փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին և ստեղծել նրա դիմանկարը (գրաֆիտ, թուղթ, գուաշ)[11]։ 24 տարեկան հասակում երբ գտնվում էր Ֆլորենցիայում, սովորում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1855-1859 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ հանդիպել է Դոմինիկ Էնգրին, Էժեն Դելակրուային, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և Ժան Ֆրանսուա Միլլեին։

Պատվավոր կոչումներ, անդամակցություն

  • Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, 1864
  • Թագավորական ակադեմիայի ակադեմիկոս, 1868
  • Թագավորական ակադեմիայի նախագահ, 1878
  • Պատվո լեգիոնի սպա, 1878
  • Ասպետ-բակալավր, 1878
  • Միացյալ թագավորության բարոնության բարոն, 1886
  • Ֆրանսիայի ինստիտուտի թղթակից անդամ, 1889
  • Միացյալ թագավորության պերության բարոն, 1896

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Լեյթոն» հոդվածին։