Ֆրեդերիկ Բաք
Ֆրեդերիկ Բաք (ֆր.՝ Frédéric Back, ապրիլի 8, 1924[1][2][3][…], Սաարբրյուքեն, Սաարլանդ[2] - դեկտեմբերի 24, 2013[1][4][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի նկարիչ-մուլտիպլիկատոր, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Կանադայի շքանշանի սպա, Քվեբեկի ազգային շքանշանի ասպետ։
Ֆրեդերիկ Բաք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Սաարբրյուքեն, Սաարլանդ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2013[1][4][3][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա և Ֆրանսիա |
Մասնագիտություն | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և նկարազարդող |
Աշխատավայր | Société Radio-Canada[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fredericback.com |
Frédéric Back Վիքիպահեստում |
1952 թվականից աշխատել է Կանադայի ռադիոհեռարձակող կորպորացիայի մուլտիպլիկացիոն ստուդիայում։
Մոնրեալի Place-des Arts (արվեստի հրապարակ) մետրոյի կայարանի որմնախորշի համար ստեղծել է մեծ վիտրաժ` «L’histoire de la musique à Montréal » (Երաժշտության պատմությունը Մոնրեալայում) անվամբ։ 1987 թվականի դեկտեմբերի 20-ին հանդիսավոր կերպով տեղի է ունեցել վիտրաժի բացումը։ Դա արվեստի առաջին ստեղծագործությունն էր՝ արված Մոնրեալի մետրոպոլիտենի պատվերով։
1980 թվականին «Ամեն ինչ ոչինչ» (Tout rien) ֆիլմի համար ռեժիսորը ներկայացվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ կատեգորիայում։ 1982 թվականին նա այն ստացել է «Բախ» (Crac) ֆիլմի համար։ 1987 թվականին «Մարդը, որը ծառեր էր տնկում» (L’Homme qui plantait des arbres) ֆիլմի համար ստացել է Ակադեմիայի երկրորդ մրցանակը «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ 1994 թվականին կրկին Ակադեմիայի կողմից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «Մեծ գետը» (Le fleuve aux grandes eaux) ֆիլմի համար։
1989 թվականին Ֆրեդերիկ Բաքը «Մարդը, որը ծառեր էր տնկում» ֆիլմի համար առաջադրվել է գեներալ-նահանգապետ մրցանակի «Մանկական գրականություն՝ նկարազարդումներ» կատեգորիայում։
2004 թվականին բնապահպանական ֆիլմերի միջազգային փառատոնում «Մոլորակը կիզակետում» ֆիլմի համար ստացել է «Զանգվածային լրատվամիջոցների էկո-հերոս» մրցանակ։
1989 թվականին Ֆրեդերիկ Բաքը արժանացել է Քվեբեկի ազգային շքանշանի ասպետի կոչման։ 1990 թվականին դարձել է Կանադայի շքանշանի սպա։
Վախճանվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բաք» հոդվածին։ |