Ֆրեդերիկ Բանտինգ
Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ (անգլ.՝ Frederick Grant Banting, նոյեմբերի 14, 1891[1][2][3][…], Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա - փետրվարի 21, 1941[3][4][5][…], Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա), կանադացի ֆիզիոլոգ։
Ֆրեդերիկ Բանտինգ Frederick Banting | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1891[1][2][3][…] Էլիսթոն, New Tecumseth, Simcoe County, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | փետրվարի 21, 1941[3][4][5][…] (49 տարեկան) Musgrave Harbour, Նյուֆաունդլենդ եւ Լաբրադոր, Կանադա մահը պատահարից |
Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ, դեղաբան և հետազոտող |
Հաստատություն(ներ) | Հիվանդ երեխաների հիվանդանոց, Տորոնտոյի համալսարան և Արևմտյան Օնտարիոի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և դեղագիտություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Կանադայի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Temerty Faculty of Medicine, University of Toronto? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marion Robertson? և Henrietta Banting? |
Ստորագրություն![]() | |
![]() |
1916 թվականին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհասյան կղզյակների հորմոնը՝ ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բանտինգին (Ջոն Մակլեոդի հետ) շնորհվել է Նոբելյան մրցանակ (1923)։ Նա եղել է ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում այդ հեղինակավոր պարգևին արժանացած ամենաերիտասարդ գիտնականը. մրցանակի շնորհման պահին 32 տարեկան էր։ Զոհվել է օդային աղետի ժամանակ[16]։
Որպես Ֆրեդերիկ Բանտինգի վաստակը գնահատելու նշան՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը համապատասխանեցվել է նրա ծննդյան օրվա հետ և նշվում է նոյեմբերի 14-ին։
Բանտինգը մշտապես ընդգծել է իր օգնականի՝ Չարլզ Բեսթի ավանդը ինսուլինի հայտնաբերման գործում (ի դեպ՝ իբրև երախտագիտության նշան՝ նրա հետ կիսել էր Նոբելյան մրցանակը)։ 1934 թվականին Մեծ Բրիտանիայի Գևորգ V թագավորը Բանտինգին ասպետի տիտղոս է շնորհել։ Դափնեկիր գիտնականը եղել է Կանադայի թագավորական ընկերության (1926) և Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1935)[17]։
Պարգևներ և մեծարանք
- 1919 — Զինվորական խաչ
- 1923 — Ջոն Սքոթի մեդալ
- 1923 — Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ասպարեզում
- 1934 — Բրիտանական կայսրության ասպետ-կոմանդոր
- 1994 — ներառվել է Կանադայի բժշկական փառքի սրահ (Canadian Medical Hall of Fame)[18]
- 2004 — ներառվել է գյուտարարների ազգային փառքի սրահ։
Նրա անունով են կոչվել Լուսնի խառնարաններից մեկը, մեկ աստերոիդ (43293) Banting[de], սահմանվել է նրա անունը կրող մեդալ, որը 1941 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի շնորհվում է շաքարախտի բուժման, հաղթահարման գործում աչքի ընկած գիտնականի։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Bliss, M. Banting: A Biography. — 2nd paperback edition. — Toronto, ON: University of Toronto Press, 1992. — ISBN 0-8020-7387-5
Արտաքին հղումներ
- М. С. Шойфет Бантинг (1891–1941) // 100 великих врачей. — М.: Вече, 2008. — 528 с. — (100 великих). — 5000 экз. — ISBN 978-5-9533-2931-6
- Ֆրեդերիկ Բանտինգի կենսագրությունը Նոբելյան կոմիտեի կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Բանտինգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 290)։ ![]() |