Ֆրա Անջելիկո

Ֆրա Անջելիկո (ծնյալ Գվիդո դի Պիետրո[8]), (ոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400, Վիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2] - փետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5][6][2]), Վաղ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, ֆլորենտական դպրոցի ներկայացուցիչ։ Ջորջո Վազարիի «Նկարիչների կյանքը» գրքում ներկայացված է որպես «հազվագյուտ և կատարյալ տաղանդի տեր արվեստագետ»[9]։

Ֆրա Անջելիկո
իտալ.՝ Fra Angelico
Ի ծնեիտալ.՝ Guido di Pietro
Ծնվել էոչ վաղ քան 1395 և ոչ ուշ քան 1400
ԾննդավայրՎիկիո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա[1][2]
Վախճանվել էփետրվարի 18, 1455(1455-02-18)[2][3][4][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5][6][2]
Ազգությունիտալացի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և գծագրող
ՈճԻտալական Վերածնունդ և Վաղ Վերածնունդ[5]
Ժանրհոգևոր արվեստ[7]
Թեմաներpainter and varnisher?
Ուշագրավ աշխատանքներCortona Triptych?, Կապելլա Նիկկոլինա, Fiesole Altarpiece?, Սան Մարկոյի զոհասեղան և Ավետում (Ֆրա Անջելիկո, Պրադո)
ՈւսուցիչԼորենցո Մոնակո, Gherardo Starnina? և Ambrogio di Baldese?
ԱշակերտներZanobi Strozzi? և Բենոցո Գոցոլի
 Fra Angelico Վիքիպահեստում

Իր ժամանակակիցներին նա հայտնի էր Fra Giovanni da Fiesole (Եղբայր Ջովանի Ֆիեզոլեից) և Fra Giovanni Angelico (Հրեշտակային եղբայր Ջովանի) անուններով։ Արդի իտալերենում նրան անվանում են Beato Angelico (Երանելի և հրեշտակային անձ)[10]։

1982 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հռչակեց նրան beatification[11]՝ ի գնահատումն նրա սրբակենցաղ կյանքի, և այդպիսով պաշտոնական ձևակերպում տվեց "Երանելի" տիտղոսային մականվանը։ Նա ներառված է կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակված սրբերի ու երանելիների ցանկում[12] որպես Beatus Ioannes Faesulanus, cognomento Angelicus—"Երանելի Ջովանի Ֆիեզոլեից՝ մականվանյալ Հրեշտակային": Համարվում է նկարիչներին հովանավորող սուրբը։

Վազարին Ֆրա Անջելիկոյի մասին գրել է, որ «անսահման գովեստի է արժանի այս սուրբ հայրը, ով իր գործերում ու խոսքերում եղել է չափազանց համեստ, խոնարհ, և ում նկարներն արված են այդքան մեծ հմտությամբ ու բարեպաշտությամբ»"[9]:

Կենսագրություն

Ծնվել է Վիկիոյում (Տոսկանա)։ Եղել է Ֆլորենցիայի Սան Մարկո վանքի վանահայրը։ Սկզբում ստեղծագործել է որպես մանրանկարիչ։ 1420–ական թվականներին կրել է ուշ գոթական գեղանկարչության ազդեցությունը։

Արվեստ

Անջելիկոյի արվեստը ներթափանցված է քվաթրոչենտոյի դարաշրջանին բնորոշ լուսավոր քնարականությամբ։ Գլխավոր գործերից են՝ «Մադոննա դելլա Ստելլա»–ն (1430–1433), Լինայուոլի եռանկարը (1433), «Մադոննա Աննալենա»–ն (բոլորն էլ՝ Սան Մարկո վանքում, այժմ՝ Անջելիկոի թանգարան), «Մարիամի թագադրումը» (մոտ 1434-1435 թվականներ, Լուվր, Փարիզ), ինչպես և որմնանկարներ՝ նախկին Սան Մարկո վանքում (1438-1445), Նիկողայոս V կապելլայում (Վատիկան, 1445-1448)։ Մահացել է փետրվարի 18-ին։

Գրականություն

  • Hood, William. Fra Angelico at San Marco. Yale University Press, 1993. 9780300057348
  • Morachiello, Paolo. Fra Angelico: The San Marco Frescoes. Thames and Hudson, 1990. 0-500-23729-8
  • Frederick Hartt. A History of Italian Renaissance Art, Thames & Hudson, 1970. 0-500-23136-2
  • Giorgio Vasari. Lives of the Artists. first published 1568. Penguin Classics, 1965.
  • Donald Attwater. The Penguin Dictionary of Saints. Penguin Reference Books, 1965.
  • Luciano Berti. Florence, the city and its Art. Bercocci, 1979.
  • Werner Cohn. Il Beato Angelico e Battista di Biagio Sanguigni. Revista d’Arte, V, (1955): 207–221.
  • Stefano Orlandi. Beato Angelico; Monographia Storica della Vita e delle Opere con Un’Appendice di Nuovi Documenti Inediti. Florence: Leo S. Olschki Editore, 1964.

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Անջելիկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 434