Ֆրաուկե Պետրի

Ֆրաուկե Պետրի (գերմ.՝ Frauke Petry, ծննդյամբ՝ Մաքվարդթ (Marquardt); հունիսի 1, 1975(1975-06-01)[1][2][3][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ, ձեռնարկատեր։

Ֆրաուկե Պետրի
գերմ.՝ Frauke Petry
 
Կրթություն՝Գյոթինգենի համալսարան (2000)[1] և Ռիդինգի համալսարան (1998)[1]
Գիտական աստիճան՝գիտության բակալավր (1998), Diplom? (2000) և դոկտորի աստիճան (2004)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, քիմիկոս, ձեռնարկատեր, երգեհոնահար և խմբավար
ԴավանանքEvangelical-Lutheran Church of Saxony?
Ծննդյան օրհունիսի 1, 1975(1975-06-01)[1][2][3][…] (49 տարեկան)
ԾննդավայրԴրեզդեն, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ի ծնե անունգերմ.՝ Frauke Marquardt
ԱմուսինMarcus Pretzell?
 
Կայք՝fraukepetry.net
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է 1975 թվականին Դրեզդենում։ Մինչև 1989 թվականը ընտանիքը ապրել է Շվարցհայդեում։ Նրա մայրը եղել է քիմիկոս, իսկ հայրը՝ արտադրագետ։ Նա երեք անգամ փորձել է փախչել Գերմանիա, և 1989 թվականին նրան դա հաջողվել է։ 1992 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Բերգկամեն։

1998 թվականին ստացել է Ռեդինգի համալսարանում (Անգլիա) քիմիայի բակալավրի աստիճան։ 2004 թվականին Գյոթինգենի համալսարանում ստացել է Գիտությունների դոկտորի աստիճան։

2007 թվականին Լայպցիգում հիմնել է PURinvent քիմիական կազմակերպությունը։ 2014 թվականին կազմակերպությունը սնանկացել է։

2013 թվականին դարձել է «Երկընտրանք Գերմանիայի համար» կուսակցության երեք ներկայացուցիչներից մեկը և Սաքսոնիայում այս կուսակցության նախագահը։ 2014 թվականից դարձել է Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։ 2015 թվականին մի քանի ամիս իշխանության համար ներկուսակցական պայքարից հետո կուսակցության առաջնորդ է դարձել՝ «Երկընտրանք Գերմանիայի համար» հիմնադիր, տնտեսագետ Բերնդ Լուկկեի փոխարեն, որը կուսակցությունը գլխավորել է 2013-ի ապրիլից մինչև 2015-ի հուլիսը։

Պետրին հանդես է գալիս հարկերի կրճատման, ԵՄ-ի բարեփոխման, եվրոգոտուց Գերմանիայի դուրս գալու, միգրանտների կողմից Գերմանիայի օրենքների պահպանման օգտին[6][7]։ Քննադատները նրան մեղադրում են պոպուլիզմի և ռասիզմի մեջ[8]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի (12,6 տոկոս) և Բունդեսթագում կուսակցության պատմության մեջ առաջին անդամակցության հաջողությունից հետո Պետրին հայտարարել է, որ չի մասնակցելու կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, այլ պատրաստվում է լինել անկախ պատգամավոր։ Դիտորդների գնահատմամբ՝ այդ քայլը պայմանավորված է եղել կուսակցության ներքին հակամարտություններով։ Պետրին հանդես է գալիս կուսակցությունը ծայրահեղ ազգայնական տարրերից մաքրելու և այլ կուսակցությունների հետ համագործակցելու ունակության մշակման օգտին։ Նրա կարծիքով հենց դա է անհրաժեշտ ընտրողների աչքում «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը լուրջ ուժի վերածելու համար, որին հնարավոր է վստահել իշխանությունը։ Պետրիի հակառակորդները կուսակցության ներսում այդ քայլը գնահատել են որպես դավաճանություն և կոչ են արել հեռանալ կուսակցությունից։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի կազմից՝ հիմնելով սեփական՝ «Կապույտ կուսակցությունը» (գաղափարախոսությամբ մոտ էր քրիստոնեական-դեմոկրատական միությանը)[9]։

Մեջբերումներ

«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի և «ՊԵԳԻԴԱ»-ի միջև չկա ոչ մի կազմակերպչական միահյուսում»[7]։

«Մենք պահանջում ենք փարանջայի արգելքի և փաթաթման, մինարեթների արգելքի, մուեզինների աղաղակների, քանի որ դրանք իսլամի գերիշխանության հավակնության խորհրդանիշներն են»։

«Կա դաժան կարծրատիպ արևելյան գերմանացիների մասին՝ ժամանելով արևմուտք ամեն ինչի պատրաստ են։ Ես այս կարծրատիպին համամիտ եմ»։

Ընտանիք

Առաջին ամուսինը եղել է Սվեն Պետրին։ Ֆրաուկեն նրանից ունեցել է չորս երեխա։ 2015 թվականին նրանք բաժանվել են։ Այժմ Պետրիի քաղաքացիական ամուսինը՝ Մարկուս Պրետցելը, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկն է։ Ապրում են Ֆրոբուրգ քաղաքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրաուկե Պետրի» հոդվածին։