Ֆրանց Յոզեֆ Շտրաուս
Ֆրանց Յոզեֆ Շտրաուս (գերմ.՝ Franz Josef Strauß, սեպտեմբերի 6, 1915[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 3, 1988[5][1][2][…], Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։
Ֆրանց Յոզեֆ Շտրաուս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 3, 1988[5][1][2][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Թաղված | Իննի Ռոթ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Marianne Strauß?[6] |
Զավակներ | Max Strauß?, Franz Georg Strauß? և Monika Hohlmeier? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Հայտնի է եղել որպես բավարական Քրիստոնեա-ժողովրդավարական Միություն քաղաքական կուսակցության առաջատարներից մեկը։
Եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարարը և Բավարիայի վարչապետը։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։
Կենսագրություն
Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը ծնվել է 1915 թվականի սեպտեմբերի 6-ին Բավարիայի Մյունխեն քաղաքում։ Հայրը եղել է մսագործ և ունեցել է սեփական վաճառակետը։
Իսկ մայրը եղել է տնային տնտեսուհի։ Նրա ծնողները եղել են գերմանացի բարեպաշտ կաթոլիկներ, ինչպես նաև միապետության և հակապրուսական կառավարության կողմնակիցներ։
Նրա հայրը 1919 թվականին մասնակցել է Բավարիայի Ժողովրդական կուսակցության ստեղծմանը և հավատարիմ է մնացել նրան, մինչև նացիստների կողմից դրա կազմալուծմանը։
Երիտասարդական տարիքում զբաղել է պրոֆեսիոնալ հեծանվասպորտով։ 1935-1939 թվականներին բարձրակարգ կրթություն է ստացել Բավարիայում՝ Մյունխենի համալսարանում։
1939 թվականին կամավոր կերպով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և ստեցել է Վերմախտը գլխավորելու իրավունք։ Մասնակցել է Ստալինինգրադյան կռիվներին և Մոսկվայի գրավմանը։ Բացի այդ, նաև մասնակցել է Սկանդինավյան թերակղզու երկրների և Ֆրանսիայի օկուպացմանը։
1956 թվականի հոկտեմբերի 16-ին դարձել է նորանկախ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության երկրորդ վարչապետը, հաջորդելով Թեոդոր Բլանկին։ Պատերազմից հետո զբաղվել է քաղաքական հարցերով։
1957 թվականին Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը ամուսնացել է բավարացի նշանավոր քաղաքական գործչի դստեր՝ Մարիաննե Ցվիքնագլի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ 1984 թվականին ավտովթարի հետևանքով զոհվում է Ֆրանցի կինը։
Մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Ռեգենսբուրգում։