Ֆրանց Աբթ

գերմանացի կոմպոզիտոր

Ֆրանց Աբթ (գերմ.՝ Franz Abt, դեկտեմբերի 22, 1819(1819-12-22)[1][2][3][…], Այլենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3] - մարտի 31, 1885(1885-03-31)[2][3][4][…], Վիսբադեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3]), գերմանացի կոմպոզիտոր։

Ֆրանց Աբթ
Բնօրինակ անունգերմ.՝ Franz Abt
Ծնվել էդեկտեմբերի 22, 1819(1819-12-22)[1][2][3][…]
Այլենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2][3]
Երկիր Սաքսոնիայի թագավորություն
Մահացել էմարտի 31, 1885(1885-03-31)[2][3][4][…] (65 տարեկան)
Վիսբադեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3]
ԳերեզմանNordfriedhof
Ժանրերchoir work?, daljáték? և երգ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար և բանաստեղծ
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Thomasschule zu Leipzig?
 Franz Abt Վիքիպահեստում

Կենսագրություն

Նրա հայրը եղել է հոգևորական և տաղանդավոր դաշնակահար, և հենց նրանից էլ Աբթը ստացել առաջին դասերը։ 1838 թվականից ուսումնասիրել է աստվածաբանություն Սուրբ Ֆոմի ճեմարանում, որպես երաժշտական ղեկավար 1841 թվականի սկզբին նա մեկնել է Բերնբուրգի պալատական թատրոն, նույն տարվա աշնանը այդ պաշտոնը զբաղեցրել է Ցյուրիխի բաժնետիրական թատրոնում, որը գտնվում էր Շառլոտտա Բիրխ-Պֆեյֆերի վերահսկողության ներքո։ Երաժշտագետների կողմից եղել է գնահատված որպես երգեցողության ուսուցիչ, դիրիժոր և կոմպոզիտոր։ Աբթը մնացել է Ցյուրիխում մինչև 1852 թվականի աշուն։ Որպես երկրորդ դիրիժոր հրավեր է ստացել Բրաունշվեյգի պալատական թատրոնից։ 1855 թվականի գարնանը Հերցոգ Բրաունշվեյգը նշանակել է նրան առաջին դիրիժոր։

1858-1882 թվականներին նա եղել է Բրաունշվեյգի տղամարդկանց երգչախմբի դիրիժորը, հաջող հյուրախաղեր է ունեցել խմբի կազմի հետ Մեծ Բրիտանիայում։ 1856 թվականին Անրի Լիտոլֆի և Յուլիուս Մյուլինգի հետ անց է կացրել Մագդեբուրգ քաղաքի երաժշտական փառատոնը[5]։

Աբթի բազմաթիվ երգերը մեկ ձայնի և տղամարդկանց քառյակի համար մեծ ժողովրդականություն են ձեռք բերել ոչ միայն Գերմանիայում, այլև Ամերիկայում։

Նրա ամենահայտնի երգերից են`«Wenn die Schwalben heimwärts ziehn» և «Gute Nacht, du mein herziges Kind.» Աբթի աշխատանքի արդյունքներն ապշեցուցիչ էին. մինչև 1881 թվականը նա թողարկել է ավելի քան 580 տետր, որոնցից մի քանիսը պարունակում էին 20-30 համար։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Աբթ» հոդվածին։