Ֆրանսուազ Գաս

Ֆրանսուազ Գաս (անգլ.՝ Françoise Gasse, ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), 1942 - ապրիլի 22, 2014(2014-04-22)[1]), ֆրանսիացի պալեոկենսաբան, պալեոկլիմայաբան և պալեոհիդրոլոգ։ Մասնագիտացել է բնապահպանական երևույթներում և ավելի կոնկրետ՝ Աֆրիկայի[2] և ասիական շրջանների[3] հնագույն լճերի լակաստրինային նստվածքների ուսումնասիրության մեջ։ Հատուկ ազդեցություն է ունեցել առաջին հետազոտական նախագծերն սկսելու գործում, որոնք նպատակ են ունեցել պալեոկլիմատիկ տատանումները և չորրորդական պալեմիջավայրերը տարբեր մարզերում, մասնավորապես՝ Սահարայում ու Սահելում, Արևելյան Աֆրիկայում ու Մադագասկարում, արևմտյան (կասպիական) ու հարավային (Տիբեթ), ինչպես նաև Միջին Արևելյան (Լիբանան) շրջաններում վերականգնելու[4]։ Նա չափազանց ակտիվ է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ PAGES (անցյալ գլոբալ փոփոխություններ) կազմակերպության անդամ է, Միջազգային աշխարհոլորտ-կենսոլորտային ծրագրի անդամ[5]։

Ֆրանսուազ Գաս
Ծնվել է1942
Մահացել էապրիլի 22, 2014(2014-04-22)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունpaleobiologist, կլիմայաբան և ջրաբան
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ

Գործունեություն

1975 թվականին Փարիզի համալսարանում ստացել է երկրաբանական գիտությունների թեկնածուի կոչում, որտեղ դիսերտացիա է պաշտպանել Աբբե լճի էվոլյուցիայի վերաբերյալ[6]։ Նրա աշխատանքը դարձել է աֆրիկյան պլիոցենյան-պլեյստոցեն դիատոմային ջրիմուռների առաջին շարունակական ուսումնասիրությունը[7]։ Ընդունվել է Գիտական հետազոտությունների Ֆրանսիայի ազգային կենտրոն (CNRS) ու 1986 թվականին միացել Փարիզի-Սուդ համալսարանի հիդրոլոգիայի և իզոտոպի երկրաքիմիայի լաբորատորիային, պրոֆեսոր Ժան-Շառլ Ֆոնտեի ղեկավարության ներքո[6]։ 1998 թվականին տեղափոխվել է Բնապահպանական երկրագիտությունների հետազոտման և կրթության կենտրոն (CEREGE)[6]։

2005 թվականին դարձել է Շվեդիայի մարդաբանության և աշխարհագրության ընկերության Վեգա մեդալ ստացած առաջին կինը[8]։

2010 թվականին պարգևատրվել է Հանս Օշգերի մեդալով, որը շնորհվել է Եվրոպական գիտությունների միության կողմից՝ իր «մայրցամաքային արխիվներից Հոլոցենի ընթացքում կլիմայի փոփոխականության վերականգնման գործում ներդրման և այդ ժամանակահատվածում ներգրավված կլիմայական մեխանիզմների ավելի լավ ընկալման համար»[9]։

Ծանոթագրություններ