1913 թ. կազմավորել է Հյուսիսային դիվիզիան, որի հսկողության տակ գտնվող տարածքում բռնագրավվել է կալվածատիրական հողը, ինչպես նաև մասնավոր արտադրական ձեռնարկությունները, ծավալել է դպրոցների շինարարություն։ 1914 թ. դեկտեմբերին Վիլյայի զորքերը և Մապատայի գյուղացիական ջոկատների հետ մտել են Մեխիկո, սակայն 1915 թ. հունվարին ստիպված թողել են մայրաքաղաքը։
Վիլյան կազմել և գործածել է հայերեն բառեր, որոնց մի մասը՝ տնտղել, լպրծուն, զուգակշիռ, ժրաջան, գրավաճառ և այլն, առ այսօր կենսունակ են։ Բառարանին կցված է հայերենի քերականության ուրվագիծ («Հայոց լեզվի ներածություն»), որը պարունակում է տեղեկություններ հայկական այբուբենի տառերի ձևի, դրանց հնչման, անունների հոլովման, հնչյունափոխության, ածականների և սրանց համեմատության աստիճանների, բայական համակարգի և այլ հարցերի մասին։ Առանձին գլխով Վիլյան ներկայացրել է հայ կաթողիկոսների և թագավորների ժամանակագրությունը։ Ետմահու լույս է տեսել նրա հիշատակարանը։ Գրել է նաև կրոնական բնույթի գործեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 441)։