Ֆրանկ Տարլոֆ
Ֆրանկ Տարլոֆ (փետրվարի 4, 1916[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 25, 1999[1][2], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սև ցուցակում հայտնված ամերիկացի սցենարիստ, որը «Հայր սագը» ֆիլմի համար արժանացել է «Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար» մրցանակի[3]։
Ֆրանկ Տարլոֆ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1916[1][2] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 25, 1999[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Բրուքլինի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | սցենարիստ և դրամատուրգ |
Պարգևներ և մրցանակներ |
Լինելով լեհ ներգաղթյալների երեխա՝ Տարլոֆը մեծացել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, որտեղ հաճախել է Աբրահամ Լինքոլնի անվան ավագ դպրոցը և Բրուքլինի քոլեջը[4]։ 1940-ական թվականներին սկսել է գրել բեմի և ռադիոյի համար, և նրա առաջին գլխավոր կինոնկարը «Քեզ կարգին պահիր» վերնագրով ֆիլմն էր։ 1953 թվականին նրան կանչել են ցուցմունք տալու համար Հակաամերիկյան գործունեության ուսումնասիրման հանձնաժողովում, որտեղ նրան ճանաչել են թշնամի վկա և նա հայտնվել է սև ցուցակում։ Հաջորդ 12 տարիներն անցկացրել է Անգլիայում իր ընտանիքի հետ և «Դեվիդ Ադլեր» կեղծանուններով գրել այնպիսի շոուների համար, ինչպիսիք են՝ «Ես ամուսնացել եմ Ջոանի հետ», «Իրական ՄքՔոյները», «Դիք Վան Դայք Շոուն» և «Էնդի Գրիֆիթ Շոուն»։
Ս. Հ. Բարնետի և Պիտեր Սթոունի հետ ստացել է Ակադեմիական մրցանակ «Հայր սագը» ֆիլմի համար և նաև առաջադրվել ԱՄՆ սցենարիսստների գիլդիայի մրցանակի`լավագույն կատակերգական սցենարի համար։ Նա ստացել է WGA մրցանակ «Ամուսնացած տղամարդու ուղեցույց» ֆիլմի կատակերգական սցենարի համար, որը նա ինքնուրույն էր գրել։ Նա նաև հայտնի է որպես «Հարրի Ֆրիգի գաղտնի պատերազմը» ֆիլմի համասցենարիստ։
Իր կարիերայի ավարտին վերադարձել է հեռուստատեսություն՝ գրելով «Ջեֆերսոնները» հեռուստասերիալի սցենարը։