Ֆուտբոլի Բուլղարիայի գավաթ


Բուլղարիայի գավաթ (բուլղար․՝ Купа на България), ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որն անցկացվում է Բուլղարիայի ֆուտբոլային միության կողմից 1924 թվականից։ Երկրի նշանակությամբ երկրորդ առաջնությունն է։ Բուլղարիայի բոլոր պաշտոնապես գրանցված ֆուտբոլային ակումբները մասնակցում են մրցությանը։

Բուլղարիայի գավաթ
Купа на България
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Ֆուտբոլային ասոցիացիաԲուլղարիայի ֆուտբոլային միություն
Հիմնվել է1924
Ակումբների քանակ48
Միջազգային առաջնություններՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Ներկայիս չեմպիոնԲուլղարիա Սլավիա Սոֆիա (28 տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմԲուլղարիա Լևսկի Սոֆիա (28 տիտղոս)
Պաշտոնական կայքКупа на България (բուլղ.)

Առաջնության ձևաչափն իրենից ներկայացնում է օլիմպիական համակարգ, յուրաքանչյուր փուլում հակամարտող ակումբները միմյանց հետ հանդիպում են մեկ անգամ։ Բուլղարիայի գավաթի եզրափակիչը սովորաբար անցկացվում է Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը հնարավորություն է ստանում մասնակցել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում (մինչև 2009 թվականը՝ ՈՒԵՖԱ գավաթում)։ Եթե Գավաթի հաղթողը ստանում է այդ հնարավորությունը՝ Բուլղարիայի առաջնությունում բարձր տեղի շնորհիվ, ապա եվրոգավաթ անցնում է առաջնությունում չորրորդ հորիզոնական զբաղեցրած ակումբը։

Պատմություն

Բուլղարիայի ներկայիս գավաթն առաջացել է տարբեր առաջնություններից, որոնք անցկացվել են երկրում 20-րդ դարի տարբեր ժամանակամիջոցներում՝ միասին կամ հաջորդաբար։ Այդ առաջնություններից առաջինը եղել է «Ցարի ազգային գավաթը» (բուլղար․՝ Купа на Царя), որը գոյություն է ունեցել 1924-1942 թվականներին։

Հաղթողներ

Ցարական գավաթ (1924-1944)

ՄրցաշրջանՀաղթողԱրդյունքԵզրափակչի
ակումբներ
Կիսաեզրափակչի
ակումբներ
Եզրափակչի
անցկացման վայր
1924Հաղթողը չի որոշվել
1925Վլադիսլավ (Վարնա)2:0Լևսկի ՍոֆիաԼևսկի (Դուպնիցա), 25 (Պլևեն)Սոֆիա
1926Վլադիսլավ (Վարնա)1:1Սլավիա ՍոֆիաԼևսկի (Ռուսե), Բոտև (Պազարջիկ)Սոֆիա
1927Հաղթողը չի որոշվել
1928Սլավիա Սոֆիա4:0Վլադիսլավ (Վարնա)Լևսկի (Պլովդիվ), Լևսկի (Ռուսե)Սոֆիա
1929Բոտև Պլովդիվ1:0Լևսկի ՍոֆիաՍպարտակ Վարնա, Լևսկի (Պլևեն)Ս
1930Սլավիա Սոֆիա4:1Վլադիսլավ (Վարնա)Բոտև Պլովդիվ, Հան Օմուրտագ (Շումեն)Սոֆիա
1931АС-233:0Սպարտակ ՎարնաՆապրեդակ (Ռուսե), Բուլղարիա (Հասկովո)Սոֆիա
1932Սպարտակ Վարնա
1933Լևսկի Սոֆիա
1934Վլադիսլավ (Վարնա)
1935Վլադիսլավ (Վարնա)
1936Սլավիա Սոֆիա2:0Տիչա ՎարնաԳեորգի Դրաժև (Յամբոլ), Կրակրա ՊերնիկՍոֆիա
1937Լևսկի Սոֆիա
1938-1942 գավաթներ, որոնք պաշտոնապես ճանաչված են Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից
1938ՖԿ-133:0Լևսկի (Ռուսե)Լևսկի (Բուրգաս), Լևսկի (Պլևեն)Սոֆիա
1939Շիպկա (Սոֆիա)2:0Լևսկի (Ռուսե)Դրաժև (Յամբոլ), Պոբեդա (Վարնա)Սոֆիա
1940ՖԿ-132:1Սպորտկլուб (Պլովդիվ)Պոբեդա (Վարնա), Լևսկի (Ռուսե)4Սոֆիա
1941АС-234:2Նապրեդակ (Ռուսե)Մակեդոնիա (Սկոպյե), Հրիստո Սլավչև (Պավլիկենի)Դոբրիչ
1942Լևսկի Սոֆիա3:0Սոպրտակումբ (Պլովդիվ)Նապրեդակ (Ռուսե), ՍՊ-39 (Պլևեն)Սոֆիա

Խորհրդային բանակի գավաթ (1945-1990)

Պաշտոնական առաջնություններ (1945-1982)

  • 1946 - «Լևսկի» Սոֆիա
  • 1947 - «Լևսկի» Սոֆիա
  • 1948 - «Լոկոմոտիվ» Սոֆիա
  • 1949 - «Լևսկի» Սոֆիա
  • 1950 - «Լևսկի» Սոֆիա
  • 1951 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1952 - «Սլավիա» Սոֆիա
  • 1953 - «Լոկոմոտիվ» Սոֆիա
  • 1954 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1955 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1956 - «Լևսկի» Սոֆիա
  • 1957 - «Լևսկի» Սոֆիա
  • 1958 - «Սպարտակ» Պլովդիվ
  • 1959 - «Լևսկի» Սոֆիա
  • 1960 - «Սեպտեմվրի» Սոֆիա
  • 1961 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1962 - «Բոտև» Պլովդիվ
  • 1963 - «Սլավիա» Սոֆիա
  • 1964 - «Սլավիա» Սոֆիա
  • 1965 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1966 - «Սլավիա» Սոֆիա
  • 1967 - «Լևսկի» Սոֆիա
  • 1968 - «Սպարտակ» Սոֆիա
  • 1969 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1970 - «Լևսկի» Սոֆիա
  • 1971 - «Լևսկի» Սոֆիա
  • 1972 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1973 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1974 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1975 - «Սլավիա» Սոֆիա
  • 1976 - «Լևսկի» Սոֆիա
  • 1977 - «Լևսկի» Սոֆիա
  • 1978 - «Մարեկ» Դուպնիցա
  • 1979 - «Լևսկի» Սոֆիա
  • 1980 - «Սլավիա» Սոֆիա
  • 1981 - «Բոտև» Պլովդիվ
  • 1982 - «Լոկոմոտիվ» Սոֆիա

Ոչ պաշտոնական առաջնություններ (1982-1990)

  • 1983 - «Լոկոմոտիվ» Պլովդիվ
  • 1984 - «Լևսկի» Սոֆիա
  • 1985 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1986 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1987 - «Լևսկի» Սոֆիա
  • 1988 - «Լևսկի» Սոֆիա
  • 1989 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1990 - ՑՍԿԱ Սոֆիա

Բուլղարիայի գավաթ (1982-ից)

  • 1983 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1984 - «Լևսկի» Սոֆիա
  • 1985 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1986 - «Լևսկի» Սոֆիա
  • 1987 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1988 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1989 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1990 - «Սլիվեն»
  • 1991 - «Լևսկի» Սոֆիա
  • 1992 - «Լևսկի» Սոֆիա
  • 1993 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1994 - «Լևսկի» Սոֆիա
  • 1995 - «Լոկոմոտիվ» Սոֆիա
  • 1996 - «Սլավիա» Սոֆիա
  • 1997 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 1998 - «Լևսկի» Սոֆիա
  • 1999 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 2000 - «Լևսկի» Սոֆիա
  • 2001 - «Լիտեքս» Լովեչ
  • 2002 - «Լևսկի» Սոֆիա
  • 2003 - «Լևսկի» Սոֆիա
  • 2004 - «Լիտեքս» Լովեչ
  • 2005 - «Լևսկի» Սոֆիա
  • 2006 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 2007 - «Լևսկի» Սոֆիա
  • 2008 - «Լիտեքս» Լովեչ
  • 2009 - «Լիտեքս» Լովեչ
  • 2010 - «Բերոյե»
  • 2011 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 2012 - Լուդոգորեց
  • 2013 - Բերոյե
  • 2014 - Լուդոգորեց
  • 2015 - ՊՖԿ Չյոռնոյե Մորե Վարնա
  • 2016 - ՑՍԿԱ Սոֆիա
  • 2017 - Բոտև
  • 2018 - «Սլավիա» Սոֆիա
  • 2019 - Լոկոմոտիվ Պլովդիվ

Ներկայացվածություն ըստ ակումբների[1]

Ծանոթագրություններ