Ֆորտ Ուեյն

Ֆորտ Ուեյն (անգլ.՝ Fort Wayne), քաղաք ԱՄՆ-ում՝ Ինդիանա նահանգի հյուսիսարևելյան մասում գտնվող Ալենի շրջանում, որի վարչական կենտրոնն է[3]։ Ընկած է Օհայո նահանգի հետ սահմանից 18 կիլոմետր դեպի արևմուտք[4], Միչիգանի հետ սահմանից մոտավորապես 50 կիլոմետր դեպի հարավ[5]։ Զբաղեցնում է 286,95 քառակուսի կիլոմետր տարածք[6]։2020 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 263.886. այդ ցուցանիշով Ֆորտ Ուեյնը երկրորդ տեղն է զբաղեցնում նահանգում՝ զիջելով միայն դրա մայրաքաղաքին՝ Ինդիանապոլսին, և 76-րդ տեղը՝ ԱՄՆ-ում[7]։ Ալենի և Ուայթլիի շրջաններով կազմավորված և Ֆորտ Ուեյնի անունը կրող մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը 2021 թվականի տվյալներով եղել է 423.038[8], իսկ քաղաքի մերձակա ութ շրջանների միավորմամբ ձևավորված վիճակագրական տարածքի (combined statistical area - CSA) բնակիչների թիվը՝ 649.105[9]:

Բնակավայր
Ֆորտ Ուեյն
անգլ.՝ Fort Wayne
ԴրոշԶինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1794 թ.
Մակերես287,037959 կմ², 287,053859 կմ²
ԲԾՄ247±1 մետր
Բնակչություն263 886 մարդ (2020)[1][2]
Ժամային գոտիEDT?, UTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ260
Փոստային դասիչ46801–46809, 46814–46816, 46818, 46819, 46825, 46835, 46845, 46850–46869, 46885, 46895–46899, 46801, 46804, 46805, 46814, 46850, 46853, 46856, 46860, 46863, 46868 և 46896
Պաշտոնական կայքcityoffortwayne.org(անգլ.)
Ֆորտ Ուեյն (ԱՄՆ)##
Ֆորտ Ուեյն (ԱՄՆ)

Ֆորտ Ուեյնի բերդը հիմնվել ու կառուցվել է 1794 թվականին՝ ԱՄՆ-ի անկախության պատերազմի հեղափոխական հրամանատարներից մեկի՝ գեներալ Էնթընի Ուեյնի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ[10]. վերջինիս անունով է կոչվել թե՛ բերդը և թե՛ բերդի շուրջը ձևավորված բնակավայրը[11], որի հիմնադրման տարեթիվ համարվում է 1823 թվականը։ Բնակավայրը բուռն ծաղկում է ապրել հատկապես Էրի լճի հետ կապող ջրանցքի, ինչպես նաև երկաթգծի համապատասխան ճյուղի շահագործման հանձնումից հետո[11], ինչի շնորհիվ քաղաքը հայտնվել է Rust Belt անվանումով հայտնի տրանսպորտային գոտում, մեծ թափով զարգացել են նրա արտադրական կարողությունները։ 21-րդ դարում Ֆորտ Ուեյնի տնտեսության կարևոր ճյուղերն են դարձել ռազմական արդյունաբերությունը, ուղևորների ու բեռների փոխադրումների կազմակերպումը, բիզնես, ֆինանսական, հյուրանոցային ու ժամանցային ծառայությունների մատուցումը[12]։

Ֆորտ Ուեյնը 1983, 1998, 2009, 2021 թվականներին արժանացել է All-America City Award մրցանակի[13], իսկ 1999 թվականին՝ Outstanding Achievement City Livability Award մրցանակի[14]։ Նրան տրված մականուն-պատվանուններից են՝ «Արևին հանդիպող քաղաք»-ը ("Summit City"-ն)[15], «Եկեղեցիների քաղաք»-ը ("City of Churches")[16], «Ինքն իրեն փրկած քաղաք»-ը ("City That Saved Itself")[17][18], «Աշխարհի՝ մագնիսական հաղորդալարով մայրաքաղաք»-ը ("Magnet Wire Capital of the World")[19][20]:

Կլիմա

Օուքդեյլ թաղամասը հունվարին

Ֆորտ Ուեյնին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Dfa)՝ տարվա չորս եղանակների հստակ արտահայտմամբ[21]։ Քաղաքն ընկած է ԱՄՆ-ի սառնամանիքադիմակայման գոտիներից (USDA hardiness zones) 5b-ում և 6a-ում[22]։

Օդի ամենաբարձր ջերմաստիճանը (106 °F (41 °C)) քաղաքում արձանագրվել է 2012 թվականի հունիսի 28-ին, ամենացածրը (−24 °F (−31 °C))՝ 1918 թ. հունվարի 12-ին[23]։ Ամենախոնավ ամիսը եղել է 2015 թվականի հունիսը՝ տեղումների 11.98 in (304 mm) քանակով[24]։ 24 ժամ շարունակ անընդհատ անձրև է տեղացել 1926 թ. օգոստոսի 1-ին (4.93 in (125 mm)): Ամենաձնառատ ամիսը եղել է 2014 թ. հունվարը (30.3 in (77 cm))[25], ամենաձնառատ օրը՝ 1900 թվականի փետրվարի 28-ը (18.0 in (46 cm))[26]:

Եղանակի հետ կապված փորձություններն այստեղ հազվադեպ չեն, մանավանդ՝ գարնանն ու ամռանը. քաղաքը տարեկան միջին հաշվով դիմակայում է խստաշունչ եղանակային պայմաններով 10 և ամպրոպառատ 39 օրերի[27]։ 2001 թ. մայիսի 26-ին քաղաքին պատուհասել է F2 տոռնադոն[28], 2012 թ. հունիսին՝ 91 mph (146 կմ/ժ) արագությամբ քամու պոռթկումները, որոնք զգալի վնասներ են պատճառել[29][30]։

Ֆորտ Ուեյն, Ինդիանա (Fort Wayne Int'l), 1991–2020 normals,efnի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °F (°C)69
(21)
73
(23)
87
(31)
90
(32)
97
(36)
106
(41)
106
(41)
102
(39)
100
(38)
91
(33)
79
(26)
71
(22)
106
(41)
Միջին բարձր °F (°C)32.6
(0.3)
36.5
(2.5)
47.8
(8.8)
60.9
(16.1)
72.2
(22.3)
81.0
(27.2)
84.1
(28.9)
82.0
(27.8)
76.1
(24.5)
63.7
(17.6)
49.4
(9.7)
37.5
(3.1)
60.3
(15.7)
Միջին օրական °F (°C)25.5
(−3.6)
28.7
(−1.8)
38.6
(3.7)
50.2
(10.1)
61.3
(16.3)
70.7
(21.5)
73.8
(23.2)
71.6
(22)
64.8
(18.2)
53.2
(11.8)
41.1
(5.1)
30.9
(−0.6)
50.9
(10.5)
Միջին ցածր °F (°C)18.4
(−7.6)
21.0
(−6.1)
29.4
(−1.4)
39.4
(4.1)
50.4
(10.2)
60.3
(15.7)
63.5
(17.5)
61.2
(16.2)
53.4
(11.9)
42.8
(6)
32.8
(0.4)
24.2
(−4.3)
41.4
(5.2)
Ռեկորդային ցածր °F (°C)−24
(−31)
−19
(−28)
−10
(−23)
7
(−14)
23
(−5)
36
(2)
38
(3)
38
(3)
29
(−2)
19
(−7)
−1
(−18)
−18
(−28)
−24
(−31)
Տեղումներ դյույմ (մմ)2.54
(64.5)
2.06
(52.3)
2.81
(71.4)
3.74
(95)
4.58
(116.3)
4.48
(113.8)
4.05
(102.9)
3.80
(96.5)
3.04
(77.2)
2.95
(74.9)
2.96
(75.2)
2.47
(62.7)
39,48
(1002,8)
Ձյան տեղումներ դյույմ (սմ)10.8
(27.4)
7.8
(19.8)
4.6
(11.7)
0.8
(2)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.3)
1.9
(4.8)
7.6
(19.3)
33.6
(85.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in)13.210.711.713.213.711.99.79.29.110.110.512.4135.4
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in)10.17.54.51.20.00.00.00.00.00.22.87.734.0
% խոնավություն75.774.371.766.265.566.369.473.373.271.576.078.971.8
Միջին ամսական արևային ժամ148.5158.5206.3251.4311.9340.0347.0318.2258.1207.6124.2108.22779,9
Տոկոս հնարավոր արևի լույս50535663697576756960423862
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961–1990)[31][32][33]

Քույր քաղաքներ

Ֆորտ Ուեյնն ունի չորս քույր քաղաք[34].

Բարեկամ քաղաքՖորտ Ուեյնը բարեկամ քաղաքի՝ միջազգայնորեն կանոնակարգված կարգավիճակից բխող հարաբերություններ է պահպանում Մյանմայի Մոլամյայն քաղաքի հետ (2015 թվականից)[35]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Ուեյն» հոդվածին։