Ֆորխհայմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆորխհայմ (այլ կիրառումներ)
Ֆորխհայմ (գերմ.՝ Forchheim), քաղաք Գերմանիայում, շրջանային կենտրոն, որը գտնվում է Բավարիա երկրամասում։Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Մտնում է Ֆորխհայմ շրջանի տարածի մեջ։Բնակչությունը 30396 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Տարածքը 44,46 կմ²։ Պաշտոնական կոդ՝ 09 4 74 126։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆորխհայմ | |||
գերմ.՝ Forchheim | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 44,44 կմ² | ||
ԲԾՄ | 266 մետր | ||
Բնակչություն | ▲32 972 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 09191 | ||
Փոստային դասիչ | 91301 | ||
Ավտոմոբիլային կոդ | FO | ||
Պաշտոնական կայք | forchheim.de | ||
| |||
Պատմություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/Forchheim.Konrad_I.jpg/150px-Forchheim.Konrad_I.jpg)
Մերովինգովների և Կարոլինգովների ժամանակաշրջանում այստեղ եղել է թագավորական պալատ։Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 805 թվականին, երբ այն հիշատակվել է որպես կարևոր առևտրական կենտրոն՝ առևտրական ուղու վրա։ Այստեղ 856, 858, 872 և 874 թվականներին ապրել է Լյուդովիկ 2-րդ Գերմանացին, իսկ 878 և 880 թվերին՝ Լյուդովիկ III Կրտսերը։
887 թվականին այստեղ արքա է ընտրվել Առնուլֆ Կարինտացին, որն իր նստավայր է այցելել 889, 892 և 896 թվերին։ Այստեղ արքա է ընտրվել նաև Լյուդովիկ IV Մանուկը, որը եղել է այստեղ 900, 903, 904, 907, 908 և 910 թվականներին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Forchheim.Marktplatz.jpg/300px-Forchheim.Marktplatz.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Town_wall_of_Forchheim.jpg/300px-Town_wall_of_Forchheim.jpg)
911 թվին Ֆորխհայմում ընտրվել է առաջին գերմանացի արքան՝ Կոնրադ I-ը, որն ապրել է հենց այստեղ 914 և 918 թվերին։
Օտտոն Մեծը այցելել է քաղաք 961 թվին, իսկ 976-ին՝ Օտտոն III-ը։
Հենրիխ II Սուրբ արքան միակն է, որը ընտրվել է որպես սուրբ և հենց նա էլ քաղաքը նվիրել է Բամբերգի եպիսկոպոսությանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորխհայմ» հոդվածին։ |