Ֆյոդոր Սմոլով

ռուս ֆուտբոլիստ

Ֆյոդոր Սմոլով (ռուս.՝ Фёдор Миха́йлович Смо́лов, փետրվարի 9, 1990(1990-02-09)[1][2], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կրասնոդարի և Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ֆյոդոր Սմոլով
Фёдор Смо́лов
Անձնական տվյալներ
Ամբողջական անունФёдор Миха́йлович Смо́лов
ՔաղաքացիությունըՌուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 9, 1990(1990-02-09)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ187 սմ
Քաշ80 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՌուսաստան Կրասնոդար
Համար10
Պատանեկան կարիերա
1997-2004Ռուսաստան Սոկոլ Սարատով
2005-2006Ռուսաստան Մաստեր-Սատուրն Եգորեվսկ
2006-2007Ռուսաստան Սատուրն Մոսկվա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2007-2015Ռուսաստան Դինամո Մոսկվա68(3)
2010  Նիդերլանդներ Ֆեյենորդ11(1)
2012-2013  Ռուսաստան Անժի15(0)
2014  Ռուսաստան Անժի11(2)
2014-2015  Ռուսաստան Ուրալ22(8)
2015-ներկաՌուսաստան Կրասնոդար51(38)
Ազգային հավաքական
2008-2013Ռուսաստան Ռուսաստան Մ2128(15)
2012-ներկաՌուսաստան Ռուսաստան24(8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24-ի, 2017

Ակումբային կարիերա

Սմոլովը Մաստեր-Սատուրն Եգորեվսկի ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա միացել է Դինամո Մոսկվային։ 2010 թվականի հուլիսի 14-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ֆեյենորդ[4]։ Վերադառնալով վարձավճարից՝ Սմոլովը դարձավ հիմնական կազմի խաղացող, սակայն 9 խաղերից հետո նա նորից սկսեց նստել պահեստային նստարանին։ Այսպես նա 1 տարվա վարձավճարով Անժի 2012-2013 մրցաշրջանի համար[5]։ Վերադառնալուց հետո նա ևս մի անգամ տեղափոխվեց Անժի վարձավճարով[6]։

Ուրալ (վարձավճար)

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Սմոլովը միացավ Ուրալին 1 տարվա վարձավճարով[7]։ 2 շաբաթ անց՝ Ուրալի կազմում իր առաջին խաղում նա գոլի հեղինակ դարձավ՝ գրավելով Ամկարի դարպասը[8]։ Այդ մրցաշրջանում Սմոլովը Ուրալի հիմնական կազմի խաղացող էր, և 22 խաղերում նա դարձավ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կրասնոդար

2015 թվականի հունիսի 2-ին ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սմոլովը 4 տարվա պայմանագիր կնքեց Կրասնոդարի հետ[9]։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 20-ին՝ Ամկարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը Կրասնոդարի կազմում խփեց օգոստոսի 6-ին՝ Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Սլովան Բրատիսլավայի դեմ խաղում[11]։

2016 թվականի ապրիլի 10-ին՝ իր նախկին ակումբ Ուրալի դեմ խաղում Սմոլովը 4 գոլ խփեց, իսկ Կրասնոդարը հաղթեց 6-0 հաշվով[12]։ 2015-2016 մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի հեղինակ 29 խաղերում Ռուսաստանի առաջնությունում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[13]։ Նա Կրասնոդարի առաջին ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս տիտղոսին։

Միջազգային կարիերա

Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Սմոլովը մասնակցեց 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերին[14]։ Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հետ Սմոլովը որակավորվեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Որակավորման փուլի խաղերում Սմոլովը դարձավ 3 գոլի հեղինակ։

2012 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն ներառեց Սմոլովին նոյեմբերի 14-ին կայանալիք ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղի կազմում[15]։ Այդ խաղում նա նշեց իր դեբյուտը և խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով[16]։

Սմոլովը խփեց իր առաջին գոլը պաշտոնական խաղերում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման Լիխտենշտայնի դեմ 7-0 ավարտված խաղում[17]։ Նա Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո 2016-ի բոլոր 3 խաղերին[18], սակայն Ռուսաստանը զբաղեցրեց վերջին տեղը B խմբում[19]։

Սմոլովը նաև մասնակցեց 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին[20] և դարձավ գոլի հեղինակ Նոր Զելանդիայի դեմ գավաթի բացման խաղում[21]։ Ռուսաստանը դուրս մնաց խմբային փուլից։

Անձնական կյանք

Սմոլովը տիրապետում է անգլերենին և կարդացել է Մարիո Պյուզոյի գրքերը բնօրինակ լեզվով[22]։ 2012 թվականից նա հանդիպում էր ռուս մոդել և հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։ Զույգը ամուսնացավ 2013 թվականի դեկտեմբերին, բայց հետո բաժանվեց 2015 թվականի մայիսին[23]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Դինամո Մոսկվա2007300030
2008711081
20091803120231
2010200020
2011–1223210242
2013–1413010140
2014–1520001030
Ընդհանուր683613000774
Ֆեյենորդ2010–111111020141
Ընդհանուր111102000141
Անժի Մախաչկալա2012–131503081261
2013–141120040152
Ընդհանուր2623012100413
Ուրալ Եկատերիբուրգ2014–1522810238
Ընդհանուր228100000238
Կրասնոդար2015–162920311234424
2016–17221811863124
Ընդհանուր513842209007548
Կարիերայի ընդհանուր1785215337100023064

Միջազգային վիճակագրություն

2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ[24]

Ռուսաստան
ՏարիԽաղերԳոլեր
201211
201341
201552
201692
201732
Ընդհանուր228

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Նոյեմբերի 14, 2012Կուբան մարզադաշտ, Կրասնոդար, Ռուսաստան  Միացյալ Նահանգներ1–02–2Ընկերական խաղ
2.Նոյեմբերի 19, 2013Զաբել Ստեդիում, Դուբայ, ԱՄԷ  Հարավային Կորեա1–12–1Ընկերական խաղ
3.Սեպտեմբերի 8, 2015Ռայնպարկ մարզադաշտ, Վադուց, Լիխտենշտայն  Լիխտենշտայն5–07–0Եվրո 2016 Որակավորում
4.Նոյեմբերի 17, 2015Օլիմպ-2, Դոնի Ռոստով, Ռուսաստան  Խորվաթիա1–01–3Ընկերական խաղ
5.Մարտի 26, 2016Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան  Լիտվա1–03–0Ընկերական խաղ
6.Սեպտեմբերի 6, 2016Լոկոմոտիվ մարզադաշտ, Մոսկվա, Ռուսաստան  Գանա1–01–0Ընկերական խաղ
7.Հունիսի 5, 2017Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա  Հունգարիա1–03–0Ընկերական խաղ
8.Հունիսի 17, 2017Սանկտ Պետերբուրգ Արենա, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան  Նոր Զելանդիա2–02–0Կոնֆեդերացիաների գավաթ 2017

Նվաճումներ

Ակումբային

Դինամո Մոսկվա
  • Ռուսաստանի գավաթ. երկրորդ տեղ. 2011–12
Անժի Մախաչկալա
  • Ռուսաստանի գավաթ. երկրորդ տեղ. 2012–13

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Սմոլով» հոդվածին։