Ֆլորիան Գալենբերգեր

Ֆլորիան Գալենբերգեր (գերմ.՝ Florian Gallenberger, 1972[1][2][3], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կինոռեժիսոր։ 2001 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։

Ֆլորիան Գալենբերգեր
Ծննդյան թիվ՝1972[1][2][3]
Ծննդավայր՝Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0302780

Կարիերա

1992-1999 թվականներին սովորել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում։ 2000 թվականին «Ես ցանկանում եմ լինել» ֆիլմի համար արժանացել է Ուսանողական Օսկար մրցանակի։ 2001 թվականին այդ ֆիլմն «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն կարճամետրաժ խաղարկային կինոնկարի համար։

2004 թվականին Գալենբերգերը հնդկացի դերասաններ Տանիշտա Չատերջիի, Պրաշանտ Նարայանանի և Իրֆան Խանի հետ նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ժամանակի ստվերը»։ Ռոմանտիկ պատմությունը, որը գրել է հենց Գալենբերգերը, ընդգրկում է 6 տասնամյակի պատմություն և սկսվում է նախքան Հնդկաստանի անկախանալը՝ 1940-ական թվականներին[5][6]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1990ֆDer Schlag ans Hoftorռեժիսոր
1993ֆMysterium einer Notdurftanstaltռեժիսոր
1997ֆTango Berlinռեժիսոր
1997ֆHureռեժիսոր
1997ֆBuckռեժիսոր
1999ֆԵս ցանկանում եմ լինելQuiero Serռեժիսոր
2001ֆHonoluluռեժիսոր
2004ֆԺամանակի ստվերըSchatten der Zeitռեժիսոր
2009ֆՅոն ՌաբեJohn Rabeռեժիսոր
2015ֆԳաղութColoniaռեժիսոր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Գալենբերգեր» հոդվածին։