Ֆիրս Ժուրավլյով
Ֆիրս Սերգեևիչ Ժուրավլյով (ռուս.՝ Фирс Сергеевич Журавлёв, 10 (22) դեկտեմբերի, 1836, Սարատով, Ռուսական կայսրություն – 4 (17) սեպտեմբերի, 1901, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից, Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը[2]։
Ֆիրս Ժուրավլյով ռուս.՝ Фирс Журавлёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10 (22), 1836 |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4 (17), 1901 (64 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ, ռոմանտիզմ |
Ժանր | կրոնական, դիմանկարային, ժանրային գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9c/Zhuravlev_05.jpeg/299px-Zhuravlev_05.jpeg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Zhuravlev_02.jpeg/299px-Zhuravlev_02.jpeg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/83/Zhuravlev_04.jpg/293px-Zhuravlev_04.jpg)
Ֆիրս Ժուրավլյովը ծնվել է 1836 թվականի դեկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 22) Սարատովում։ Սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ ուսման ընթացքում արժանանալով մի քանի մեդալների «Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար». 1858 և 1860 թվականներին ստացել է փոքր արծաթե մեդալներ, 1860 և 1862 թվականներին՝ մեծ արծաթե մեդալներ։ 1862 թվականին նա պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով «Պարտատերը վերգրում է այրու ունեցվածքը» (ռուս.՝ «Кредитор описывает имущество вдовы») նկարի համար։ 1863 թվականին Ֆիրս Ժուրավլյովը հրաժարվել է մասնակցել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալի համար մրցույթին («Տասնչորսի խռովություն»)՝ ներկայացնելով Ակադեմիայից հեռանալու դիմում և ստանալով երկրորդ աստիճանի դասային նկարչի կոչում։
Ֆիրս Ժուրավլյովը եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի հիմնադիրներից մեկը։ Իվան Կրամսկոյի ու չորս այլ նկարիչների՝ Բոգդան Վենիգի, Ալեքսանդր Գրիգորևի, Ալեքսեյ Կորզուխինի ու Նիկոլայ Շուստովի հետ նա բնակվել է Գուդկովի եկամտաբեր տանը (Վասիլևսկի կղզու 17-րդ գիծ)՝ ձևավորելով ինքնատիպ աշխատանքային կոմունա աշխատանքի համար ընդհանուր արվեստանոցներով ու ընդհանուր տնտեսվարությամբ[3]։
1868 թվականին Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած «Կառավանի ժամանումը տուն» (ռուս.՝ «Приезд извозчика домой») և «Վերադարձ պարահանդեսից» (ռուս.՝ «Возвращение с бала») նկարների համար Ֆիրս Ժուրավլյովն ստացել է «ժողովրդական տեսարանների գեղանկարչության» առաջին աստիճանի դասային նկարչի կոչում։ 1874 թվականին «Պսակից առաջ» (ռուս.՝ «Перед венцом»), «Բեռնակիր» (ռուս.՝ «Носильщик»), «Խորթ մայրը» (ռուս.՝ «Мачеха»), «Աղջիկը հավերի հետ» (ռուս.՝ «Девочка с курами»), «Ծխնելույզ մաքրողը» (ռուս.՝ «Трубочист») և մի շարք դիմանկարների համար Ֆիրս Ժուրավլյովն ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչում։
1888-1889 թվականներին Ֆիրս Ժուրավլյովի նկարները ցուցադրվել են Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության կազմակերպած ցուցահանդեսներում, սակայն նա ընկերության անդամ չի դարձել[4]։ Մասնակցել է 1876 թվականին Ֆիլադելֆիայում, 1889 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներին ու 1896 թվականին Նիժնի Նովգորոդում անցկացված Արդյունաբերական ու գյուղատնտեսական համառուսաստանյան ցուցահանդեսին։
Մասնակցել է Մոսկվայի Քրիստոս Փրկչի վանքի մայր տաճարի[5], Ռիգայի Քրիստոսի ծննդյան մայր տաճարի որմնանկարների ստեղծման աշխատանքներին։ Հեղինակել է Քրիստոսի Հարության եկեղեցու խճանկարներն ու Սանկտ Պետերբուրգի Սմոլնիի տաճարի սրբապատկերները[6]։
Պատկերասրահ
Ժանրային գեղանկարչություն
- «Գուշակիր՝ ով է եկել» (1862)
- «Մանողուհի» (1864)
- «Վերադարձ պարահանդեսից» (1868)
- «Աղքատ երեխաներ» (1870), Ռուսական պետական թանգարան
- «Պսակից առաջ» (նախքան 1874), Տրետյակովյան պատկերասրահ
- «Խորթ մայրը» (1874), Սարատովի Ա. Ռադիշչևի անվան պատկերասրահ
- «Հարսանեկան արարողությունից հետո» (1874)
- «Խոհարարուհի» (1880)
- «Չինովնիկ» (1884), Ուզբեկստանի արվեստի թանգարան
- «Девичник в бане» (1885), Բելառուսի Հանրապետության արվեստի ազգային թանգարան
- «Բոյարի դուստր» (1896), Թաթարստանի Հանրապետության կերպարվեստի պետական թանգարան
- «Կին հեքիմ» (նախքան 1901)
- «Աղջիկը հավերի հետ» (նախքան 1901)
- «Զատկի հյուրասիրություն» (նախքան 1901)
Դիմանկարներ
- «Կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի դիմանկարը» (նախքան 1880), Պետական Էրմիտաժ
- «Бас-октава» (նախքան 1901), Սարատովի Ա. Ռադիշչևի անվան պատկերասրահ
- «Կնոջ դիմանկար» (նախքան 1901), Սարատովի Ա. Ռադիշչևի անվան պատկերասրահ
Խճանկարներ
- «Թաիրի դստեր հարությունը» (նախքան 1901), Քրիստոսի Հարության տաճար
- «Քրիստոսը փարիսեցու մոտ» (նախքան 1901), Քրիստոսի Հարության տաճար
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Гришина Надежда (2008 թ․ դեկտեմբերի 22). «22 декабря - день рождения Ф. С. Журавлёва». Новости музейной жизни (ռուսերեն). Саратовский государственный художественный музей имени А. Н. Радищева. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- «Журавлёв Фирс Сергеевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն). Издательство «Белый Город». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- «Журавлёв Фирс Сергеевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն). Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
- Петрушевский Ф. Ф. Журавлев, Фирс Сергеевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիրս Ժուրավլյով» հոդվածին։ |