Ֆիերի

Ֆիերի (ալբաներեն՝ Fieri), քաղաք և համայնք (ալբ․՝ bashkia) Ալբանիայի հարավարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 16 կիլոմետր դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Տիրանայից շուրջ 100 կիլոմետր դեպի հարավ։ Նույնանուն մարզի և շրջանի (գավառի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 619,90 կմ² տարածք[1]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 120.655, բուն քաղաքինը՝ 55.845[2][3]:

Բնակավայր
Ֆիերի
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
Մակերես78 կմ²
ԲԾՄ20±1 մետր
Բնակչություն120 655 մարդ (2011)
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ34
Փոստային դասիչ9301–9305
Պաշտոնական կայքbashkiafier.gov.al
Ֆիերի (Ալբանիա)##
Ֆիերի (Ալբանիա)

Ընդհանուր տեղեկություններ

Ֆիերիի մերձակայքում են ընկած Իլլիրական Ապոլոնիա և Բիլլիս հնագույն քաղաքների ավերակները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ֆիերին հիմնադրել են Հին Հունաստանից՝ Կորնթոսից ու Կորֆուից եկած հույները մեր թվականությունից առաջ 588 թվականին[4] ՝ մինչ այդ իլլիրիական ցեղերով բնակեցված վայրում[5]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքը 19-րդ դարում հիմնել են Ալբանիայում հայտնի Վրիոնի տոհմի ներկայացուցիչները՝ որպես առևտրի կենտրոն։ Ֆիերիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից է նաև Արդենիցա մենաստանը՝ միջնադարյան ուղղափառ վանքով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բնակավայրով է անցել Ալբանիայով նահանջող սերբական զորքը[6]։ Ներկայումս քաղաքում սերբերի համայնք կա և գործում է նրանց հիմնած Јединство միավորումը[7]։

Ժամանակի ընթացքում Ֆիերին դարձել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ զարգացած է հատկապես ասֆալտի, նավթամշակման և քիմիական արդյունաբերությունը։

Ստուգաբանություն

Ըստ առաջ քաշված վարկածների՝ քաղաքի անվանումն առաջացել է ալբաներեն fern կամ իտալերեն fiera բառից, որ նշանակում է տոնավաճառ։

Ժողովրդագրություն

Քույր քաղաքներ

Գրականություն

  • D.Hall, Albania and the Albanians, New York 1994.
  • Klima e R.P. te Shqiperise : tabela, temperatura e ajrit, vol. 1 = Le climat de la Republique Populaire d'Albanie : tableaux, temp'erature de l'air, vol. 1. Tirane 1968

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Fierին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիերի» հոդվածին։