Ֆերնանդո (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ

Ֆերնանդո Ֆրանսիսկո Ռեժես Մոուտա (պորտ.՝ Fernando Francisco Reges Mouta, հուլիսի 25, 1987(1987-07-25)[1][2][3], Ալտու Պարաիզու դի Գոյաս), առավել հայտնի որպես պարզապես Ֆերնանդո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[4]։

Ֆերնանդո
Fernando
Ֆերնանդոն Մանչեսթեր Սիթիի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունFernando Francisco Reges Mouta
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 25, 1987(1987-07-25)[1][2][3] (36 տարեկան)
ԾննդավայրԱլտու Պարաիզու դի Գոյաս
Հասակ183 սմ
Քաշ76 կգ
Դիրքհենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Սևիլյա
Համար25
Պատանեկան կարիերա
2003-2005Բրազիլիա Վիլա Նովա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2005-2007Բրազիլիա Վիլա Նովա57(3)
2007-2014Պորտուգալիա Պորտու142(2)
2007-2008  Պորտուգալիա Էշտրելա Ամադորա26(1)
2014-2017Անգլիա Մանչեսթեր Սիթի64(4)
2017-2019Թուրքիա Գալաթասարայ47(4)
2019-ներկաԻսպանիա Սևիլյա2(0)
Ազգային հավաքական
2007Բրազիլիա Բրազիլիա Մ203(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Ակումբային կարիերա

Պորտու

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Ֆերնանդոն սկսել է Վիլա Նովայում։ 2007 թվականի հունիսին նա 5 տարվա պայմանագիր կնքեց պորտուգալական Պորտուի հետ[5]՝ իր առաջին մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով Էշտրելա Ամադորայում[6]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 26-ին՝ Նավալի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց 2008 թվականի փետրվարի 1-ին՝ Բրագայի դեմ խաղում[8]։ Էշտրելա Ամադորայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2008-09 մրցաշրջանում Ֆերնանդոն վերադարձավ Պորտու, որտեղ իր դիրքում խաղում էին Լուչո Գոնսալեզը և Ռաուլ Մեյրելեշը։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենֆիկայի դեմ խաղում[9]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[10]։ 2009 թվականի սեպտեմբերի 5-ին Ֆերնանդոն հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[11]։ 2009-10 մրցաշրջանում Ֆերնանդոն անցկացրեց 39 հանդիպում[12]։

Ֆերնանդոն Պորտուի կազմում 2010 թվականին

Իր առաջին գոլը Պորտուի կազմում Ֆերնանդոն խփեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Գենկի դեմ խաղում[13]։ 2010-11 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[14], իսկ Պորտուն թրեբլ ձևակերպեց[15]՝ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Եվրոպայի Լիգան[16], որի եզրափակչում պարտության մատնեց Բրագային[17][18]։

2014 թվականի փետրվարի 9-ին Ֆերնանդոն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2017 թվականը[19][20][21]։ Ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից ապրիլի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում[22]։ Պորտուի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 237 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ և թիմի հետ 4 անգամ հաղթելով Պորտուգալիայի առաջնությունը, 3 անգամ՝ Պորտուգալիայի գավաթը ու 4 անգամ՝ Պորտուգալիայի սուպերգավաթը։

Մանչեսթեր Սիթի

2014 թվականի հունիսի 25-ին Ֆերնանդոն 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի[23][24][25][26]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի սուպերգավաթի Արսենալի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 17-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[29][30]։ Իր առաջին գոլը Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն խփեց դեկտեմբերի 26-ին՝ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[31][32]։ 2015 թվականի մարտի 21-ին բրազիլացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[33]։ 2016 թվականի փետրվարի 28-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[35][36]։ Մանչեսթեր Սիթիի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 102 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Գալաթասարայ

2017 թվականի օգոստոսի 4-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[37][38][39][40]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում[41][42]։ Իր առաջին գոլը Թուրքիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 9-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[43][44]։ 2019 թվականի մայիսի 5-ին Ֆերնանդոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բեշիկթաշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[45][46]։ Մայիսի 15-ին բրազիլացին փոխարինեց Սոֆիան Ֆեղուլիին Թուրքիայի գավաթի եզրափակչի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[47]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[48][49]։ Գալաթասարայի կազմում Ֆերնանդոն անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[50][51]։

Սևիլյա

2019 թվականի հուլիսի 12-ին Ֆերնանդոն 3 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[52][53][54]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[55][56][57]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[58][59]։

Միջազգային կարիերա

Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ Ֆերնանդոն մասնակցեց 2007 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը, որտեղ նա կարմիր քարտ ստացավ Չիլիի դեմ խաղում՝ մրցավար Ալբերտ Դուարտեի հետ վիճելու համար[60]։ Բրազիլիան շարունակեց մասնակցությունը և հաղթեց գավաթը։ Այնուամենայնիվ, Ֆերնանդոն 1 տարվա արգելք ստացավ ԿՈՆՄԵԲՈԼ-ից իր գործողությունների համար և չմասնակցեց 2007 թվականի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը[61]։

2013 թվականի հունվարին Ֆերնանդոն հայտարարեց՝ «Եթե նույնիսկ ինձ քաղաքացիություն առաջարկեն, ես կհրաժարվեմ։ Իմ երազանքն է խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ես վստահ եմ, որ մի օր կհագնեմ Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը»[62]։ Այնուամենայնիվ, դեկտեմբերին նա դարձավ Պորտուգալիայի քաղաքացի և դիմեց ՖԻՖԱ, որպեսզի նրան թույլ տան խաղալ Պորտուգալիայի հավաքականում, սակայն նրան մերժեցին[63]։ Նա իրավասու էր ներկայացնել միայն Բրազիլիայի հավաքականը, քանի որ արդեն հանդես էր եկել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այդ ժամանակ Պորտուգալիայի քաղաքացիություն չուներ[64]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[65]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Էշտրելա Ամադորա (վարձավճար)2007–08Պրիմեյրա Լիգա26100261
Պորտու2008–092504010020410
2009–10250606020390
2010–112104014121412
2011–12221108030341
2012–13241106061372
2013–142504111050451
Ընդհանուր14222015512022376
Մանչեսթեր Սիթի2014–15Պրեմիեր Լիգա252205010332
2015–162423010050422
2016–17150406020270
Ընդհանուր64490210801024
Գալաթասարայ2017–18Սուպեր Լիգ2521000262
2018–19222405010322
Ընդհանուր474505010584
Սևիլյա2019–20Լա Լիգա2000000020
Կարիերայի ընդհանուր2811134181129242515

Նվաճումներ

Ակումբ

Վիլա Նովա

  • Լիգա Գոյանո. 2005[66]

Պորտու

Մանչեսթեր Սիթի

Գալաթասարայ

Միջազգային

Բրազիլիա Մ20

  • Հարավային Ամերիկայի Մ20 առաջնություն. 2007[80]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո (ֆուտբոլիստ)» հոդվածին։