Ֆեյենորդ

Ֆեյենորդը (հոլանդ.՝ Feyenoord, [ˈfɛi̯əˌnoːrt]), ֆուտբոլային ակումբ Ռոտերդամից, Նիդերլանդներ։ Հանդես է գալիս Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում։ Ստեղծվել է որպես Wilhelmina Rotterdam 1908 թ.-ին, 1912 թ. դարձել է Feijenoord, իսկ 1978 թ.-ին վերջնականապես վերանվանվել Feyenoord Rotterdam: 1937 թ.-ից ի վեր Ֆեյենորդի տնային մարզադաշտն է Stadion Feyenoord-ը՝ առավել հայտնի որպես De Kuip:

Ֆեյենորդ
Ամբողջական անունՖեյենորդ Ռոտերդամ
Մականուն(ներ)De club aan de Maas (Ակումբ Մաասի վրա)

De Stadionclub (Մարզադաշտի ակումբ)

De Trots van Zuid (Հարավի հպարտություն)

De club van het volk (Ժողովրդի ակումբ)

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՔաղաքՌոտերդամ
ՄարզադաշտDe Kuip
Տարողունակություն51,177
ՄարզիչՋովանի վան Բրոնկխորստ
Կայք
ԼիգաԷրեդիվիզիա
2021-223-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆեյենորդը Նիդերլանդների ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է։ Այն 16 անգամ հաղթել է Նիդերլանդների առաջնությունը, 14 անգամ՝ Նիդերլանդների գավաթը, 2 անգամ՝ Նիդերլանդների Սուպերգավաթը, 2 անգամ՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և 1-ական անգամ՝ Չեմպիոնների Լիգան ու միջմայրցամաքային գավաթը։

Ֆեյենորդը համարվում է ժողովրդի ակումբ, քանի որ ունի մեծ ազգային աջակցություն։ Թիմի ամենահաջողակ տարիները 1960-ական և 1970-ական թվականներն են, երբ Կուն Մուլեյնն ու Ուվե Չինդվալի օգնությամբ Ֆեյենորդը հաղթեց 6 Հոլանդիայի առաջնության գավաթ, 2 եվրոպական գավաթ և 1 միջմայրցամաքային գավաթ։

Ֆեյենորդի գլխավոր հակառակորդը Այաքսն է։ Այաքսի ու Ֆեյենորդի միջև խաղերը կոչվում են De Klassieker (The Classic): Ֆեյենորդի օրհներգն է «Hand in Hand»-ը։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյենորդ» հոդվածին։