Ֆելտինս-Արենա

(Վերահղված է Ֆելտինս Արենաից)

«Ֆելտինս-Արենա» (գերմ.՝ Veltins-Arena), հայտնի նաև որպես «Արենա ԱուֆՇալկե» (գերմ.՝ Arena AufSchalke), բազմաֆունցիոնալ մարզադաշտ գերմանական Գելզենկիրխեն քաղաքում, «Շալկե-04» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2005 թվականի ամռանից մարզադաշտը կրում է գարեջուր արտադրող Veltins ընկերության անունը։ Մարզադաշտը հյուրընկալել է ինչպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունների խաղերը (2006 թվական), այնպես էլ տափօղակով հոկեյի առաջնությունը (2010 թվական)։

Ֆելտինս-Արենա
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունGelsenkirchen-Nord?[1]
Երկիր Գերմանիա[1]
Հիմնադրված2001
Բացվածմայիսի 30, 2001
ԿառուցողHellmich (Unternehmen)?[2] և Wayss & Freytag?
ՃարտարապետHPP Architekten?
ՍեփականատերՇալկե 04
ԳործաղեկավարՇալկե 04
Տարողություն62 271
Տնային թիմՇալկե 04
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքveltins-arena.de(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
 Veltins-Arena Վիքիպահեստում

Արենայի առանձնահատկություններից մեկն էլ նրա շարժական դաշտն է․ չորս ժամվա ընթացքում այն շարժվում է դեպի փողոց, անցնում է հարավ-արևմտյան տրիբունայի տակով, որն ապահովում է ինչպես գազոնների աճման համար լավագույն պայմանները, այնպես էլ մարզադաշտում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ դրա պահպանումը։

2002 թվականից այս արենայում է անցկացվում World Team Challenge-ը՝ բիաթլոնի աստղերի Սուրբ Ծննդյան մրցավազքը։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ից ձյան առատ տեղումների պատճառով վնասվեցին տանիքը ծածկող 40 թաղանթային նյութերից 3-ը։ Դեկտեմբերի 30-ին նախատեսված մրցավազքը հետաձգվեց՝ հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով և կայացավ է 2011 թվականի մարտի վերջին[3][4]։

2004 թվականին ստադիոնը հյուրընկալել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտեղ հաղթող է դարձել պորտուգալական «Պորտու» ակումբը՝ եզրափակչում հաղթելով «Մոնակոյին»՝ 3։0 հաշվով։

2006 թվականին մարզադաշտն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 5 խաղ՝ ներառյալ անգլիացիների և պորտուգալացիների միջև քառորդ եզրափակիչը։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը կրում էր «ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մարզադաշտ Գելզենկիրխեն» (անգլ.՝ FIFA World Cup Stadium Gelsenkirchen) անվանումը։

2010 թվականի մայիսի 7-ին անց է կացվել ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների միջև 2010 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բացման հանդիպումը։ Խաղը մարզադաշտի տրիբունաներում դիտել է 77803 հանդիսատես, այդպիսով սահմանվել է աշխարհի ռեկորդ տափօղակով հոկեյի հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Ֆուտբոլային խաղադաշտի տեղում տեղադրվել է հոկեյի խաղադաշտ, ինչը թույլ տվեց տեղավորել ավելի քան 15 հազար մարդու՝ չհաշված տրիբունայիններում 60 հազարի։

Մինչև 2013/14 մրցաշրջանի մեկնարկը մարզադաշտն ընդլայնվել է 300 նստատեղով, որից հետո այնտեղ տեղավորվել է 61973 մարդ[5]։ 2015 թվականի ամռանը տարողությունը ավելացել է ևս 298 նստատեղով։

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:

ԱմսաթիվԺամանակԹիմ 1ՀաշիվԹիմ 2ՓուլՀանդիսատես
2006 թվականի հունիսի 921:00 Լեհաստան0:2 ԷկվադորА խումբ52,000
2006 թվականի հունիսի 1218:00 ԱՄՆ0:3 ՉեխիաE խումբ52,000
2006 թվականի հունիսի 1615:00 Արգենտինա6:0 Սերբիա և ՉեռնոգորիաC խումբ52,000
2006 թվականի հունիսի 2116:00 Պորտոգալիա2:1 ՄեքսիկաD խումբ52,000
2006 թվականի հուլիսի 117:00 Անգլիա0:0

(պեն. 1:3)

Պորտոգալիա1/4 եզրափակիչ52,000

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խաղերը

Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:

ԱմսաթիվԺամանակԹիմ 1ՀաշիվԹիմ 2ՓուլՀանդիսատես
2024 թվականի հունիսի 1621:00 Սերբիա0:1 ԱնգլիաC խումբ48,953
2024 թվականի հունիսի 2021:00 Իսպանիա1:0 ԻտալիաB խումբ49,528
2024 թվականի հունիսի 2621:00 Վրաստան2:0 ՊորտոգալիաF խումբ49,616
2024 թվականի հունիսի 3018:00 Անգլիա2:1

(լր․ ժամ․)

Սլովակիա1/8 եզրափակիչ47,244

Մարզադաշտի տեսարան

S04 Veltins-Arena մարզադաշտի ներքին դիզայնի պանորամա:

Ծանոթագրություններ

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելտինս-Արենա» հոդվածին։