Ֆեդե Գալիցիա
Ֆեդե Գալիցիա (իտալ.՝ Fede Galizia, 1578[1], Միլան[1] և Տրենտո, Իտալիա[2] - 1630[3][4][5][…], Միլան[1]), Վերածննդի դարաշրջանի նատյուրմորտ ժանրի իտալացի նկարիչ։
Ֆեդե Գալիցիա իտալ.՝ Fede Galizia | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1578[1] |
Ծննդավայր | Միլան[1] և Տրենտո, Իտալիա[2] |
Վախճանվել է | 1630[3][4][5][…] |
Մահվան վայր | Միլան[1] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | Վերածնունդ[1] |
Ժանր | դիմապատկեր[1] և կրոնական նկարչություն[1] |
Թեմաներ | բարոկկո |
Հայր | Գալիսիայի նվիրակ[6][2] |
![]() |
Կենսագրություն
Ֆեդե Գալիցիան առավել հայտնի է որպես Գալիցիա, ծնվել է Միլանում, ամենայն հավանականությամբ նախքան 1578 թվականը, մանրանկարիչ Նունցիո Գալիցիայի ընտանիքում[7], ով Միլան էր տեղափոխվել Տրենտոյից։ Ֆեդեն (անունը նշանակում է «հավատք») նկարել սովորել է հորից։ Տասներկու տարեկան հասակում նա բավականին կայացած նկարիչ էր, ում մասին հոր ընկեր նկարիչ, տեսաբան Ջովաննի Պաոլո Լոմացցոն ասել է.
![]() | Այս աղջնակն իրեն նվիրել է մեր ամենաօրիգինալ արվեստը ընդօրինակելուն[8]։ | ![]() |
Երիտասարդ տարիքում Գալիցիան արդեն կայացած դիմանկարիչ էր, ով կոմերցիոն հիմքերով ստեղծում էր բազմաթիվ գործեր։ Հնարավոր է, որ մանրանկարիչ հոր ազդեցության ներքո է նա սկսել ստեղծել դիմանկարներ։ Նրան հաճախ հանձնարարում էին նկարել կրոնական և աշխարհիկ թեմաներ։ Հուդիթի և Հողոփեռնես պատմության վրա հիմնված նրա նկարները պահպանվել են մասնավոր հավաքածուներում։ Դրանցից ամենավաղ ստեղծված կտավը՝ «Հուդիթը և Հողոփեռնեսի գլուխը», նկարել է 1596 թվականին։ Նկարը ներկայումս գտնվում է Ֆլորիդա նահանգի Սարասոտայի Ջոն և Մեյբլ Ռիբլիգների արվեստի թանգարանում։ Գալիցիան մանրանկարներ ու խորանի նկարներ է ստեղծել նաև մենաստանների համար։
Գալիցիայի դիմանկարների ոճը գալիս է իտալական վերածննդի ավանդույթների նատուրալիստական ոճից՝ կտրուկ իրատեսական մոտեցմամբ։ Գալիցիայի նկարչական գեղարվեստական հմտություններն ակնհայտ երևում են նրա ստեղծած «Պաոլո Մարիջայի դիմանկարը» կտավում։ Գալիցիան պատվերներ է ստացել ստեղծելու Միլանի եկեղեցիների խորանների նկարներ։ Դրանցից է «Noli me tangere» (1616, Միլան, Սուրբ Ստեֆանո)։
Գալիցիան ստեղծել է նաև նատյուրմորտներ, և նրան հիշում են որպես այս ժանրի սկսնակ[9]։ Ժամանակակից քիչ աղբյուրներ են նրան հիշատակում որպես նատյուրմորտիստ, սակայն պահպանված նկարների մեծ մասը նատյուրմորտներ են։ Նրա ցուցակագրված 63 աշխատանքներից 44-ը նատյուրմորտներ են[9]։ 1602 թվականին ստորագրված նատյուրմորտը համարվում է իտալացի նկարչուհու վաղ աշխատանքը և ապացուցում է այս նոր ոճում նրա ներգրավվածությունը։
Գալիցիան երբեք չի ամուսնացել։ 1630 թվականի հունիսի 21-ին կազմել է իր կտակը և ենթադրվում է մահացել է Միլանում ժանտախտից[9]։
Պատկերասրահ
Դիմանկարներ
- «Պաոլո Մարիջայի դիմանկարը»
- «Ֆեդերիկո Ձուկարիի դիմանկարը»
- Բժշկի դիմանկարը
Նատյուրմորտներ
Գրականություն
- Ilya Sandra Perlingieri, Sofonisba Anguissola,' Rizzoli International, 1992 ISBN 978-0-8478-1544-9 on Questia
- Chadwick, Whitney, Women, Art, and Society, Thames and Hudson, London, 1990 ISBN 978-0-500-20354-5
- Harris, Anne Sutherland and Linda Nochlin, Women Artists: 1550-1950, Los Angeles County Museum of Art, Knopf, New York, 1976 ISBN 978-0-394-41169-9
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Painters of reality: the legacy of Leonardo and Caravaggio in Lombardy, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Galizia (see index)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդե Գալիցիա» հոդվածին։ |