Ֆարսի նահանգ

Այս հոդվածը պատմական երկրամասի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։

Ֆարս օսթան (պարս.՝ استان فارس` Օսթան-է Ֆարս), օսթան (նահանգ), նաև պատմական երկրամաս Իրանի հարավում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Սպահան, հյուսիս-արևելքից` Յազդ, արևելքից` Քերման, հարավ-արևելքից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Բուշեհր, արևմուտքից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 122 608 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 4 851 274 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Շիրազ քաղաքն է։

Ֆարս օսթան
պարս.՝ استان فارس
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՇիրազ
Բնակչություն4 851 274 մարդ (2016)[1]
Տարածք122 608 կմ²
Սահմանակցում էՔոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Քերմանի նահանգ, Յազդի նահանգ, Սպահանի նահանգ, Բուշեր և Հորմոզգանի նահանգ
Ժամային գոտիUTC+3:30 և UTC+4:30
ISO 3166-2 կոդIR-07
Հեռախոսային կոդ073262

Ֆարսը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Ֆարսից անջատվել են հարավ-արևմտյան ծովափնյա շրջանները, որտեղ ձևավորվել է Խալիջ-է Ֆարս (1977 թվականից` Բուշեհր) օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

այս նահանգը հայտնի է նաև որպես Ֆարսիստան[4]

Անվանում

Լատինացված «Պերսիա» անվանումը ծագում է այս շրջանի պատմական անունից - Պարսա, կամ Պարսուաշ[5]։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 220 721 մարդ` 1 014 690 տնային տնտեսություններում[6]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 596 658 մարդ, որոնք ապրում էին 1 250 135 տնտեսություններում[7]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 851 274 մարդ` 1 443 027 տնտեսություններում[8]։

Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Շիրազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 565 572 մարդ), Մարվդաշտը (148 858 մարդ), Ջահրոմը (141 634 մարդ), Ֆեսան (110 825 մարդ), Քազերունը (96 683 մարդ), Սադրան (91 863 մարդ), Դարաբը (70 232 մարդ), Ֆիրուզաբադը (65 417 մարդ), Լարը (62 045 մարդ), Աբադեն (59 116 մարդ), Նուռաբադը (57 058 մարդ), Նեյրիզը (49 850 մարդ), Էքլիդը (44 341 մարդ), Էսթաբանը (36 410 մարդ), Գերաշը (34 469 մարդ), Զարքանը (32 261 մարդ), Քավարը (31 711 մարդ), Լամերդը (29 380 մարդ), Սաֆաշահրը (26 933 մարդ), Ղաեմիեն (26 918 մարդ), Հաջիաբադը (21 675 մարդ), Ֆարաշբանդը (20 320 մարդ), Ղիրը (20 010 մարդ)[9]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 3 401 675 մարդ կամ օսթանի բնակչության 70,4%-ը[8]։

Բնակչության մեծամասնությունն օսթանում պարսիկները, բնակվում են նաև թյուրքական ցեղեր (քաշքայներ), լոռեր, արաբներ, քրդեր, վրացիներ և չերքեզներ։

Վարչական բաժանում

Ֆարս օսթանը բաժանված է 37 շահրեստանների (գավառների).

Ֆարս օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[6]Բնակ. 2011[7]Բնակ. 2016[8]Վարչ. կենտրոն
Աբադե շահրեստան87 20398 188100 831Աբադե
Արսանջան շահրեստան40 91641 47642 725Արսանջան
Բախտեգան շահրեստան1Աբադե Թաշկ
Բավանաթ շահրեստան44 06948 41650 418Բավանաթ
Բեյզա շահրեստան2Բեյզա
Գերաշ շահրեստան347 05553 907Գերաշ
Դարաբ շահրեստան172 938189 345201 489Դարաբ
Զարինդաշտ շահրեստան60 44469 43873 199Հաջիաբադ
Զարքան շահրեստան4Զարքան
Էսթաբան շահրեստան66 39166 17268 850Էսթաբան
Էվազ շահրեստան3Էվազ
Էքլիդ շահրեստան99 00393 97593 763Էքլիդ
Լամերդ շահրեստան76 97183 91691 782Լամերդ
Լարեստան շահրեստան223 235226 879213 920Լար
Խարամե շահրեստան461 58054 864Խարամե
Խաֆր շահրեստան5Բաբ-Անար
Խոնջ շահրեստան37 97841 13341 359Խոնջ
Խորամբիդ շահրեստան44 66950 25250 522Սաֆաշահր
Ղիր և Քարզին շահրեստան61 43265 04571 203Ղիր
Մամասանի շահրեստան162 694116 386117 527Նուռաբադ
Մարվդաշտ շահրեստան294 621307 492323 434Մարվդաշտ
Մոհր շահրեստան54 09459 72764 827Մոհր
Նեյրիզ շահրեստան105 241113 750113 291Նեյրիզ
Շիրազ շահրեստան1 676 9271 700 6871 869 001Շիրազ
Ջահրոմ շահրեստան197 331209 312228 532Ջահրոմ
Ջույոմ շահրեստան3Ջույոմ
Ռոստամ շահրեստան646 85144 386Մասիրի
Սարչեհան շահրեստան7Քորեհի
Սարվեստան շահրեստան440 53138 114Սարվեստան
Սեպիդան շահրեստան87 80189 39891 049Արդաքան
Փասարգադ շահրեստան29 82531 50430 118Սաադաթշահր
Քազերուն շահրեստան258 097254 704266 217Քազերուն
Քավար շահրեստան477 83683 883Քավար
Քուչենար շահրեստան8Ղաիմիե
Ֆարաշբանդ շահրեստան38 67942 76045 459Ֆարաշբանդ
Ֆեսա շահրեստան188 189203 129205 187Ֆեսա
Ֆիրուզաբադ շահրեստան111 973119 721121 417Ֆիրուզաբադ
Ընդհանուր4 220 721 4 596 6584 851 274
1Առանձնացվել է Նեյրիզ շահրեստանից
2Առանձնացվել է Սեպիդան շահրեստանից
3Առանձնացվել է Լարեստան շահրեստանից
4Առանձնացվել է Շիրազ շահրեստանից
5Առանձնացվել է Ջահրոմ շահրեստանից
6Առանձնացվել է Մամասանի շահրեստանից
7Առանձնացվել է Բավանաթ շահրեստանից
8Առանձնացվել է Քազերուն շահրեստանից

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարսի նահանգ» հոդվածին։