Ֆաննի Սալթեր

Ֆաննի Մեյ Հաջինս Սալթեր (անգլ.՝ Fannie May Hudgins Salter, 1883, New Point, Վիրջինիա, ԱՄՆ - 1966[1]), ամերիկացի փարոսապահ էր և Մերիլենդում գտնվող Թրքի Փոյնթ փարոսի (անգլ.՝ Turkey Point Light) վերջին փարոսապահը։ Նա ծառայել է 1925 թվականից մինչև 1947 թվականներին ՝ մինչև թոշակի անցնելը, երբ կայանը լիովին ավտոմատացվել է։ 1922-1925 թվականներին նա ամուսնու հետ աշխատել է փարոսում՝ ամբողջությամբ ստանձնելով պարտականությունները նրա մահից հետո[2]։

Ֆաննի Սալթեր
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրNew Point, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել է1966
Մասնագիտությունռազմական գործիչ
 Fannie Salter Վիքիպահեստում

Որոշ ժամանակ Սոլթերը միակ կինն է եղել, որն աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունում և վերջին քաղաքացիական կին փարոսապահն է եղել ԱՄՆ-ում[3]։ Նա չորս կին փարոսապահներից մեկն է եղել, ովքեր Թրքի Փոյնթ փարոսի գոյության 114 տարիներից 86 տարիները՝ 1844-1947 թվականներին ծառայել են այնտեղ[3][4]։

Կենսագրություն

Ֆաննին ծնվել 1882 թվականի մայիսի 20-ին Իսահակ Հաջինսի և Ինդիանա Ջարվիսի ընտանիքում։ Ամուսնացել է Կլարենս Ուինֆիլդ Սալթերի հետ 1904 թվականի մայիսի 24-ին[5] Նրանք միասին ունեցել են երեք երեխա[6]։

1920-ական թվականներին նա և իր ամուսինը կարճ ժամանակ ապրել են Վիրջինիայի Ֆրանկթաուն քաղաքում, որտեղ ծնվել է նրանց որդին[5]։

Ֆաննին օգնել է ամուսնուն Չեսափիքի ծովածոցի տարածքում մի քանի փարոսների պահպանման և սպասարկման գործում։ Մինչև 1922 թվականը ընտանիքի սպասարկած բոլոր փարոսները գտնվել են Վիրջինիայում[7]։

Սալթերը թոշակի անցավ 1947 թվականի հոկտեմբերի 1-ին, 65 տարեկանում՝ 22 տարվա ծառայությունից հետո։ Նրա վերջնական աշխատավարձը տարեկան կազմել է $2,229, որը համարժեք է 2021 թվականի $27,050[6] Լ Թոշակի անցնելու ժամանակ տված հարցազրույցի ժամանակ նա ասաց. «Օ՜, դա հեշտ նման գործ էր, բայց ոտքերս հոգնեցին»[8]։ Թոշակի անցնելուց անմիջապես հետո փարոսի լույսը աշխատել է ավտոմատ կառավարումով՝ վերացնելով պահապանի կարիքը և Ֆանի Սալթերին դարձնել է վերջին քաղաքացիական կին փարոսապահը Միացյալ Նահանգներում[6][9]։

Նա իր տունը կառուցել է ընդամենը փարոսից 10 կմ հեռու՝ մեկնաբանելով, որ գիշերը նա դեռ կարող էր տեսնել իր աշտարակի ճառագայթը[6]։

Ֆանի Մեյ Սոլթերը մահացել է բնական մահով 1966 թվականի մարտի 11-ին Բալթիմորում[[10]։ Նա և իր ամուսինը թաղված են կողք կողքի Սուրբ Պողոսի մեթոդիստական եկեղեցու գերեզմանատանը, Սյուզանում[7][10]։

Ծանոթագրություններ