Ֆաննի Ալվինգ

շվեդ վիպասան

Ֆաննի Մարիա Ալվիգ (շվեդ.՝ Fanny Alving, հոկտեմբերի 23, 1874(1874-10-23)[1], Ytterselö - հունիսի 2, 1955(1955-06-02)[2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, ով աշխատել է Ֆաննի Նորման, Ուլրիկ Ուլանդ և այլ կեղծանուններով[5][6]։

Ֆաննի Ալվինգ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1874(1874-10-23)[1]
ԾննդավայրYtterselö
Վախճանվել էհունիսի 2, 1955(1955-06-02)[2] (80 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանYtterselö cemetery[3]
Գրական անունFanny Norrman
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[4]
ԿրթությունPalmgrenska samskolan?
ԱմուսինՍվեն Նորման և Յալմար Ալվինգ
ԶավակներԲարբրո Ալվինգ
 Fanny Alving Վիքիպահեստում

Կենսագրություն

Ֆանի Մարիա Ալվինգը ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 23-ին Սոդերմանլանդ նահանգի Ytterselö քաղաքում, կապիտան Ավգուստ Լեննի (August Lönn, 1837-1920) և Էրիկա Կարլովնա Պերսդոտեր Իոնսսոնի (Erika Charlotta Persdotter Jonsson) ընտանիքում։ Աղջիկը սովորել է Ստոկհոլմի Palmgrenska Samskolan համատեղ կրթական դպրոցում, որտեղ ընդունվել է 1893 թվականին։ 1898-1905 թվականներին ամուսնական հարաբերությունների մեջ է եղել վիճակագիր Սվեն Նորմանի (Sven Norrman), իսկ 1906 թվականից՝ լեզվաբան և մանկավարժ Յալմար Ալվինգի (Hjalmar Alving) հետ։ Նրա դուստրը՝ Բարբրո Ալվինգը (1909-1987), աշխատել է որպես լրագրող[7]։

Ժամանակին Ալվինգը եղել է Նորվեգիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։ 1894-1898 թվականներին աշխատել է Մալմյոյի Հունաստանի հյուպատոսարանում որպես թղթակից։ Հետագայում, մինչև 1901 թվականը, աշխատել է Ստոկհոլմում` Ստրիկս (Strix) ամսագրում, իր հոդվածները ստորագրելով Maja X կեղծանունով։ Որպես արձակագիր` Ստոկհոլմում գրել է «Ուլրիկ Ուլանդ» (Ulrik Uhland) գրական անվամբ, բայց նաև օգտագործել է «Ֆաննի Նորման» (Fanny Norrman) և «Ֆաննի Ալվին»գ (Fanny Alving) անունները[8]։

Ֆանի Ալվինգը եզակի շվեդներից, ով իր աշխատություններում նկարագրել է հասարակ աղքատ մարդկանց կյանքը։ Նրա «Josefssons på Drottninggatan» դետեկտիվ վեպում նկարագրվում է ստոկհոլմցի հասարակ մարդկանց կյանքը[9]։

Ստեղծագործություններ

Հրապարակված է «Ֆանի Նորման» գրական անվամբ
  • Galläpplen och paradisäpplen, պոեզիայի ժողովածու, 1901.
  • Андра visboken, 1915.
  • Brita från Österby, վեպ, 1914.
Հրապարակված է «Ուլրիկ Ուլանդ» գրական անվամբ
  • Skärgårdsflirt, роман, 1905.
  • Aurores bröllopsresor, роман, 1906
  • Carl Michael Bellman och Ulla Winblad : en roman från den gamla goda tiden,, роман, 1907.
  • Fröken från Västervik, роман, 1907
  • Baronerna på Sjöberga, роман, 1908.
  • Skandalhuset, роман, 1911.
  • Juvelerna på Gårda, роман, 1914.
Հրապարակված Ֆաննի Ալվինգ գրական անվամբ
  • På avigsidan, роман, 1918.
  • Josefssons på Drottninggatan, роман, 1918.
  • Familjen von Skotte, роман, 1922.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաննի Ալվինգ» հոդվածին։