Ֆազիլ Իսկանդեր

Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր (ռուս.՝ Фазиль Абдулович Искандер, աբխ.՝ Фазиль Абдул-иҧа Искандер, մարտի 6, 1929(1929-03-06)[1][2][3][…], Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2016(2016-07-31)[4][2][3][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4], Մոսկվա), աբխազական ծագմամբ ռուս գրող։

Ֆազիլ Իսկանդեր
Фазиль Искандер
Ծնվել էմարտի 6, 1929(1929-03-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 31, 2016(2016-07-31)[4][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՊերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունսցենարիստ, գրող, լրագրող, վիպասան, բանաստեղծ և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954)
Ժանրերհուշագրություն, արձակ, երգիծանք, պրիտչա, էսսե և Աֆորիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՀրատարակչության պետական կոմիտե
Պարգևներ
Изображение автографа
Կայքfaziliskander.com
 Fazil Iskander Վիքիպահեստում

Կենսագրություն

Ֆազիլ Իսկանդերը ծնվել է 1929 թվականի մարտի 6-ին Սուխումում։ Նրա հայրը ծագումով Իրանից էր[5] և ուներ պարսկական ու աբխազական արմատներ[6]։ 1938 թվականին ապագա գրողի հայրն արտաքսվել է ԽՍՀՄ-ից և նա նրա հետ այլևս չի հանդիպել։ Ապագա գրողի մանկությունն անցել է Աբխազիայի Չեգեմ գյուղում։

Ոսկե մեդալով ավարտել է Աբխազիայի ռուսական դպրոցներից մեկը, այնուհետև փորձել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի Փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն անհաջողությամբ[7]։ Ընդունվել է Մոսկվայի Գրադարանավարական ինստիտուտը, որտեղ երեք տարի ուսանելուց հետո տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, որն էլ ավարտել է 1954 թվականին։

1954-1956 թվականներին որպես լրագրող աշխատել է Կուրսկ և Բրյանսկ քաղաքներում։ 1956 թվականին դարձել է «Գոսիզդատի» աբխազական բաժնի խմբագիրը, որտեղ աշխատել է մինչև 1990-ական թվականների սկիզբը[5]։

Վախճանվել է 2016 թվականի հուլիսի 31-ին Պերեդելկինոյում։

Ստեղծագործություններ

Ֆազիլ Իսկանդերի առաջին գիրքը 1957 թվականին Սուխումում լույս տեսած «Լեռնային արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն է։ Հեղինակին լայն հանրային ճանաչում բերեց 1966 թվականին հրատարակված «Այծատուրի համաստեղությունը» վիպակը, որում հեղինակը ծաղրի է ենթարկում ԽՍՀՄ-ի վարած գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հեղինակի գլուխգործոցն է համարվում «Սանդրոն Չեգեմից» վեպը, որը խորհրդային գրաքննության կողմից ենթարկվել է զգալի մկրատումների։ Այս վեպն իրենից ներկայացնում է պատմվածքների շարք հեղինակի հայրենի Չեգեմ գյուղի բնակիչ Սանդրոյի մասին և գրողի բնորոշմամբ պատկանում է Խաբեբայապատում վեպի ժանրին։

Ֆազիլ Իսկանդերի ստեղծագործական փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արդարության, պատվի, քչով բավարարվելու, հողի հանդեպ սիրո, մեռածների հանդեպ հարգանքի թեմաները[8]։

Մատենագիտություն

Արծաթե հուշադրամ նվիրված Ֆազիլ Իսկանդերին, «Աբխազիայի նշանավոր անձինք» շարքից

Բանաստեղծությունների ժողովածուներ

  • 1957 - «Լեռնային արահետներ» (Горные тропы.)
  • 1959 - «Հողի բարությունը» (Доброта земли.)
  • 1960 - «Կանաչ անձրև» (Зелёный дождь.)
  • 1961 - «Սև ծովի երեխաները» (Дети Черноморья.)
  • 1964 - «Ծովի երիտասարդությունը» (Молодость моря.)
  • 1966 - «Հողի արշալույսները» (Зори земли.)
  • 1969 - «Ամառային անտառ» (Летний лес.)
  • 1987 - «Ուղի» (Путь.)
  • 1993 - Բանաստեղծություններ

Արձակ երկեր

  • 1966 - «Այծատուրի համաստեղությունը» (Созвездие Козлотура.)
  • 1966 - «Արգելված պտուղ» (Запретный плод.)
  • 1967 - «Կարճ ձեռքով մարդը» (Колчерукий.)
  • 1969 - «Երեք պատմվածք» (Три рассказа.)
  • 1970 - «Մանկության ծառը» (Дерево детства.)
  • 1971 - «Չիկի օրը» (День Чика.)
  • 1973 - «Սանդրոն Չեգեմից» (Сандро из Чегема.)
  • 1973 - «Երջանիկ գտածոների ժամանակը» (Время счастливых находок.)
  • 1979 - «Ընկուզենու ստվերի տակ» (Под сенью грецкого ореха.)
  • 1979 - «Մեծ սեքսի փոքրիկ հսկան» (Маленький гигант большого секса.)
  • 1982 - «Ճագարները և վիշապօձերը» (Кролики и удавы.)
  • 1983 - «Չիկի պաշտպանությունը» (Защита Чика.)
  • 1986 - «Մեծ տան մեծ օրը» (Большой день большого дома.)
  • 1988 - «Սրճարան ծովում» (Кофейня в море.)
  • 1990 - «Մարդու կանգառը» (Стоянка человека.)
  • «Մարդը և նրա շրջակայքը» (Человек и его окрестности.)
  • «Հերակլեսի տասներեքերորդ հերոսությունը» (Тринадцатый подвиг Геракла.)
  • 1997 - «Սոֆիչկա» (Софичка.)
  • 1999 - «Անհրավեր հյուր» (Незваный гость.)

Էկրանավորում

  • 1969 - «Երջանիկ գտածոների ժամանակը» («Время счастливых находок»)[9]
  • 1986 - «Չեգեմյան դետեկտիվ» («Чегемский детектив»)[10]
  • 1989 - «Տոն տոնին սպասելիս» («Праздник ожидания праздника»)[11]
  • 1989 - «Օրենքով գողերը» («Воры в законе»)[12]
  • 1989 - «Այծատուրի համաստեղությունը» («Созвездие Козлотура»)
  • 1989 - «Վալտասարի խնջույքները կամ գիշերը Ստալինի հետ» («Пиры Валтасара, или Ночь со Сталиным»)[13]
  • 1991 - «Բաժանվենք, քանի լավ ենք» («Расстанемся, пока хорошие»)[14]
  • 1992 - «Մեծ սեքսի փոքրիկ հսկան» («Маленький гигант большого секса»)[15]
  • 2016 - «Սոֆիչկա» («Софичка»)[16]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազիլ Իսկանդեր» հոդվածին։