Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն

Ֆադեյ Ֆադեևիչ Բելինսհաուզեն (ծննդյան անուն՝ Ֆաբիան Գոթլիբ Թադեուս ֆոն Բելինգսհաուզեն (գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen), սեպտեմբերի 9 (20), 1778, Սաարեմաա, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 13 (25), 1852[3][1], Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][1]), Անտարկտիդա մայրցամաքի առաջին հայտնաբերող։

Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն
գերմ.՝ Fabian Gottlieb Thaddeus von Bellingshausen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9 (20), 1778
ԾննդավայրՍաարեմաա, Ösel County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 13 (25), 1852[3][1] (73 տարեկան)
Մահվան վայրԿրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[4][1]
ԳերեզմանԿրոնշտադտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[5]
ԿրթությունԾովային կադետական դպրոց (1797)[3] և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագիր, ռազմական գործիչ և ծովային ճանապարհորդ
Պարգևներ և
մրցանակներ
Բատի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան[3] Սուրբ Վլադիմիրի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան[3] Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 1st class with imperial crown Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան[3] և Սուրբ Լուիի շքանշան
 Fabian Gottlieb von Bellingshausen Վիքիպահեստում

Սերում է գերմանա-բալթյան Բելինգսհաուզեն ազնվական տոհմից[6]։

Ֆադեյ Բելինսհաուզենի տունը Էզել կղզում

Կենսագրություն

Ֆադեյ Բելինսհաուզենը ծնվել է 1778 թվականի սեպտեմբերի 9-ին Էզել կղզում։ Տաս տարեկանում ընդունվել է Կրոնշտադտի Ծովային կադետային կորպուս։1795 թ. Բելինգսհաուզենը ստացավ իր առաջին ծովային աստիճանը՝ գարդեմարին (նախահեղափոխական Ռուսաստանում՝ ծովային դպրոցի բարձր դասարանի աշակերտ)։

1796 թվականին նա ավարտին է հասցրել Անգլիայի ափերով իրականացվող ճանապարհրդությունը։ 1803 թվականին ընդունվել է Իվան Կրուզենշտեյնի նավ՝ պատրաստվելով կատարել առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությունը[7]։

1803—1806 թվականներին Բելինգսհաուզենը մասնակցել է առաջին ռուսական շուրջերկրյա ճանապարհորդությանը «Հույս» նավի վրա՝ Կրուզեյնշտեյնի էքսպեդիցիայով։ Ճանապարհորդության ավարտից հետո ստացել է կապիտան-լեյտենանտի կոչում։

1812-ից 1816 թվականներին ղեկավարել է «Միներվա» հածանավը[8][9]։

Անտարկտիդայի հայտնաբերում

1819—1821 թվականներին եղել է Անտարկտիդայի հայտնաբերման ռուսական առաջին էքսպեդիցիայի ղեկավար՝ ճանապարհորդելով Հարավային օվկիանոսով։ 1819 թվականի հունիսի 4-ին Կրոնշտադից դուրս գալով՝ էքսպեդիցիան նոյեմբերի 2-ին հասնում է Ռիո դե Ժանեյրո։ Այդտեղից Բելիսհաուզենը առաջին հերթին ուղղություն է վերցնում դեպի հարավ և մոտենալով Հարավային Ջորջիա կղզու հարավարևելյան ափերին, որը հայտնաբերել է Ջեյմ Կուկը, մոտավորապես 56° հարավային լայնության վրա Բելինգսհաուզենը հայտնաբերում է մարքիզ դե Տրավերսեի 3 կղզիները, ուսումնասիրում է Հարավային Սանդվիչյան կղզիները, ուղղվել է դեպի արևելյան լայնության հարավային լայնության 59° և 2 անգամ ուղևորվել է դեպի հարավ։ Հասնելով հարավային լայնության 69°, 1820 թվականի հունվարի 16 (28) էքսպեդիցիան հայտնաբերում է Անտարկտիդան․ մոտենալով նրան հարավային լայնության 69° 21' 28" և արևմտյան երկայնության 2° 14' 50" կոորդինատում, հունվարի 21-ին (փետրվարի 2) ճանապարհորդները երկրորդը տեսան ափը, փետրվարի 5-ին և 6-ին (փետրվարի 17 և 18) գրեթե մոտեցավ ափին։

Հիշատակ

Գրականություն

  • Кублицкий Г. И. По материкам и океанам. Рассказы о путешествиях и открытиях. — М.: Детгиз, 1957. — 326 с.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 365