Օֆթալմոպլեգիա
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Օֆթալմոպլեգիա | |
---|---|
Ձախ աչքի ակնաշարժ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-10 | H49.3 և H49.4 |
Ophthalmoparesis Վիքիպահեստում |
Ակնաշարժ, օֆտալմոպլեգիա աչքերի հորիզոնական, ուղղահայաց կամ պտտական, արագ միմյանց հաջորդող ակամա շարժումներ, աչքի մկանները նյարդավորող գլխուղեղային մեկ կամ մի քանի նյարդերի լուծանքը։ Կարող է լինել բնածին (ակնաշարժ նյարդի կորիզների թերզարգացման հետևանքով) և ձեռքբերովի (գլխուղեղի բորբոքային, վնասվածքային ախտահարման և թունավորումներից առաջացած), մեկ կամ երկկողմանի։ Տարբերում են արտաքին (արտաքին ակնաշարժ մկանների լուծանք), ներքին (աչքի ներքին մկանների ախտահարում) և լրիվ (երկու խմբի մկանների միաժամանակյա ախտահարում) օֆթալմոպլեգիա։ Սովորաբար լինում է երկկողմանի, հազվադեպ՝ միակողմանի[1]։ Առողջ մարդկանց ակնաշարժ առաջանում է աչքերի առջև արագ շարժվող առարկաներին նայելիս կամ արագ պտտվելիս (օրինակ՝ հատուկ բազկաթոռում), ինչպես նաև մարմնի ջերմաստիճանից բարձր կամ ցածր ջրով ականջները լվանալիս։ Արտաքին օֆթալմոպլեգիայի դեպքում ակնագունդը չի շարժվում, բայց պահպանվում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, ներքին օֆթալմոպլեգիայի դեպքում ակնագնդի շարժումները պահպանվում են, բայց բացակայում է բբի ռեակցիան լույսի նկատմամբ, խանգարվում են ակոմոդացիան և կոնվերգենցիան[1]։ Որպես հիվանդագին երևույթ՝ նկատվում է բնածին զգալիորեն թույլ տեսողություն ունեցող անձանց մոտ։ Ակնաշարժի պատճառ կարող են լինել նաև ներքին ականջի հիվանդությունները և կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ախտահարումները (վնասվածքային, անոթային, բորբոքային և այլն)։ Բուժումը՝ պատճառների վերացում[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օֆթալմոպլեգիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 27)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |